«Էդուարդ II»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 100.
 
Էդուարդն անձամբ մարտին չմասնակցեց, սակայն երբ Փեմբրոքի կոմսին պարզ դարձավ, որ պարտված են, նա արագորեն մարտի դաշտից դուրս բերեց թագավորին շոտլանդացիների ճնշման ներքո<ref name=Phillips2011P233>{{harvnb|Phillips|2011|p=233}}</ref>։ Հազիվ փրկված Էդուարդը երդվեց հիմնադրել կարմելիթյան կրոնական տուն [[Օքսֆորդ]]ում, եթե փրկվի<ref name=Phillips2011P233/>։ Պարտությունից հետո Էդուարդը նահանձեց [[Դունբար]], որից հետո նավով գնաց Բարվիք, որից հետո վերադարձավ [[Յորք]]։ Նրա բացակայությամբ Սթիրլինգի ամրոցն արագորեն ընկավ<ref>{{harvnb|Phillips|2011|pp=233, 238}}</ref>։
 
===Սով և քննադատություն===
 
Բանոքբըրնի անհաջողությունից հետո Լանքեստերը և Վարվիքը իրենց քաղաքական ազդեցությունը մեծացրեցին և ճնշում գործադրեցին Էդուարդի վրա, որպեսզի վերահաստատի 1311 թվականի բարեփոխումները<ref>{{harvnb|Phillips|2011|pp=239, 243}}</ref>։ Լանկեստերը դարձավ թագավորական խորգրդի ղեկավար 1316 թվականին՝ խոստանալով բարոններին նոր բարեփոխումներ, սակայն նրան ոչ բոլորն ընդունեցին, քանի որ տարաձայնություններ ուներ մյուս բարոնների հետ և հավանաբար առողջական խնդիրներ ուներ<ref>{{harvnb|Phillips|2011|pp=246, 267, 276}}; {{harvnb|Haines|2003|p=104}}</ref>։ Լանկեստերը հրաժարվեց հանդիպել Էդուարդի հետ խորդհրդարանում հաջորդ երկու տարիներին՝ դարձնելով կառավարումը ոչ էֆեկտիբ։ Այս իրավիճակում կորան բոլոր հույսերը, որ Անգլիան նոր արշավանք կկազմակերպի դեպի Շոտլանդիա և շատացան ահազանգերը, որ կսկսվի քաղաքացիական պատերազմ<ref>{{harvnb|Phillips|2011|pp=280, 282–283, 294}}; {{harvnb|Tebbit|2005|p=205}}</ref>։ Երկար քննարկումներից հետո Փեմբրոքի կոմսի, Էդուարդի և Լանկեստերի մասնակցությամբ կնքվեց Լիքի պայմանագիրը 1318 թվականի օգոստոսին, որով ներողություն խնդրվեց Լանկեստերից և ժամանակավոր հետաձգվեց հակամարտությունը<ref>{{harvnb|Phillips|2011|pp=308, 330}}; {{harvnb|Haines|2003|p=112}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==