«Վեցերորդ սերնդի պատերազմներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
 
ժամանակակից պատերազմի պատմության մեջ վեցերորդ «սերնդի» պատերազմներ հասկացությունը մտցրել են ռուս և հայ ռազմական վերլուծաբանները և տեսաբանները։ Հայ իրականության մեջ այն առաջին անգամ շրջանառության մեջ է մտցրել և զարգացրել ռազմական պատմաբան, ռազմաքաղաքական վերլուծաբան, «[[Մեծ Հայք]]» հաղորդաշարի հիմնադիր գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեանը։<ref>Խաչատրեան Մնացական Ռ. (Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան) 6-րդ սերնդի պատերազմներ: // Ազգ. – 2016. –29 ապր.</ref> Գեներալ [[Արկադի Տեր-Թադևոսյան|Արկադի Տեր-Թադևոսյանը]]՝ «Կոմանդոսը», զարգացնելով այդ տեսությունը, առաջ է քաշել նաև «յոթերորդ սերնդի պատերազմներ» հասկացությունը։<ref>Ռազմական փորձագետների կանխատեսումները` ապագայի պատերազմների վերաբերյալ։ «Հայացք»․ամ։</ref> Ռուսաստանում վեցերորդ սերնդի պատերազմներ հասկացությունը առաջ են քաշել մի շարք ռազմական տեդաբաններտեսաբաններ, այդ թվում՝ գեներալ Սլիպչենկոն, Վլադիմիր Վանտրոբան, ծովակալ Կապիտանեցը։<ref>Գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեան, Համաշխարհային ռազմական պատմություն։ Լոս Անջելես, 2020թ․, Անտիպ։</ref> Իսկ մինչ այդ պատերազմների չորս «սերունդ» հասկացությունը ստեղծվել է [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգների]] վերլուծաբանների թիմի կողմից, ներառյալ Ուիլյամ Ս. Լինդը <ref>{{Citation|last=Lind|first=William S.|last2=Nightengale|first2=Keith|last3=Schmitt|first3=John F.|last4=Sutton|first4=Joseph W.|last5=Wilson|first5=Gary I.|date=October 1989|title=The Changing Face of War: Into the Fourth Generation|url=http://globalguerrillas.typepad.com/lind/the-changing-face-of-war-into-the-fourth-generation.html|journal=Marine Corps Gazette|pages=22–26}}</ref>։ Ամերիկյան վերլուծաբանները դրանով իսկ հիմնավորել են «պատերազմի փոփոխվող դեմքը» և ցույց տվել, որ ներկայումս վարվում են նորագույն՝ չորրորդ սերնդի պատերազմներ: Ռուս և հայ վերլուծաբանների մոտեցումը տարբերվում է ամերիկյաններից պատերազմների դասակարգման սկզբունքներով։
Մինչև վեցերորդ սերնդի պատերազմներ հասկացությունը ներկայացնելը անհրաժեշտ է ներկայացնել նախորդ սերունդների պատերազմները և դրանց պատմական էվոլյուցիան։