«Վեցերորդ սերնդի պատերազմներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 195.
 
Յոթերորդ սերնդի պատերազմները, ըստ գեներալ Արկադի Տեր Թադևոսյանի՝ փաստորեն տեղեկատվական–տեխնոլոգիական բնույթի պատերազմներ են, որոնք առանց շփումնային ռազմական գործողությունների՝ պարտության են մատնում հակառակորդին և ոչնչացնում են նրա տնտեսական ու ռազմական ներուժը։<ref>Ռազմական փորձագետների կանխատեսումները` ապագայի պատերազմների վերաբերյալ։ «Հայցք»․ամ։ [http://hayacq.am/2910/]</ref>
 
Ըստ գեներալ Արկադի Տեր Թադևոսյանի՝
 
{{քաղվածք|7-րդ սերնդի պատերազմում հակառակորդի աղետալի վիճակը հնրավոր է ձգել այնքան, մինչև այն ընկրկի: 6-րդ սերնդի ոչ մի հրթիռային տեխնիկայի միջոցով այդպիսի արդյունքի հնարավոր չէ հասնել: 7-րդ սերնդի պատերազմը կընթանա այլ, ավելի էժան եղանակով:
7-րդ սերնդի պատերազմի գլխավոր զենքը տեղեկատվությունն է` երկրի ողջ ինժեներային ենթակառուցվածքների վերաբերյալ:
Ունենալով հակառակորդի ինժեներային ենթակառուցվածքների վերաբերյալ մանրամասն ճշգրիտ մաթեմատիկական մոդել` հնարավոր կլինի հասկանալ բոլոր գործարանների, էլեկտրակայանների, էլեկտրափոխանցման գծերի, ածխաջրածինների ստացման և մշակման, նավթի և գազի խողովակների, բոլոր երկաթուղային ճանապարհների և զորամասերի գտնվելու վայրերը, հակառակորդի հետ կապ ունեցող բոլոր պետական հիմնարկները և այլն: Այդ մաթեմատիկական մոդելին պետք է միացնել էներգիայի տարբեր տեսակներ, նյութեր և տեղեկատվություն` հաշվի առնելով մեկը մյուսից տեխնոլոգիական փոխկապվածությունը և անձնակազմին ծառայելու պայմանները:
Ինժեներային ենթակառուցվածքներում կան ֆունկցիոնալ թույլ տարրեր, որոնց վրա ազդելով ոչ թե հրթիռներով, այլ դիվերսիաներով (վնասել կաբելի միջուկը, խափանել տրանսֆորմատորային կայանը և այլ օբյեկտներ, վիրուսների բացթողում համակարգչային վերահսկիչ ցանց և այլն)` կարելի է հասնել այդ ենթակառուցվածքների ֆունկցիաների ամբողջական դադարեցման:
Թույլ տարրերը առանձնանում են հատուկ մաթեմատիկական ապարատի միջոցով|Ռազմական փորձագետների կանխատեսումները` ապագայի պատերազմների վերաբերյալ։ «Հայացք»․ամ։}}
 
== Գրականություն ==