«Մասնակից:Maga 2007/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակ՝ հետշրջված
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակներ՝ Դատարկում Ձեռքով հետշրջում
Տող 1.
{{Տեղեկաքարտ Նկարիչ}}
'''Սայ Տվոմբլի''' (իրական անունը` '''Էդվին Պարկեր Տվոմբլի կրտսեր''', {{lang-en| Edwin Parker "Cy" Twombly, Jr.}}, {{ԱԾ}}) ամերիկացի նկարիչ և [[Աբստրակցիոնիզմ|աբստրակցիոնիստ]] քանդակագործ:
 
== Կրթություն ==
 
* [[Գեղարվեստի թանգարան (Բոստոն)|Բոստոնի գեղարվեստի թանգարանի]] դպրոց (1947-1949)
* Վաշինգտոնի և Լիի համալսարան, Լեքսինգթոն, [[Վիրջինիա]]
* Art Students League, [[Նյու Յորք]] (1950-1951)
* Black Mountain College, [[Հյուսիսային Կարոլինա]] (1951-1952)
 
== Կենսագրություն ==
 
Ծնվել է 1928 թվականի ապրիլի 25-ին, Լեքստինգոնում, [[Վիրջինիա]]յում: 1948-1951 թվականներին սովորել է [[Գեղարվեստի թանգարան (Բոստոն)|Բոստոնի Գեղարվեստի թանգարանի]] դպրոցում, Լեքսինթոնի Washington and Lee University-ում, Նյու Յորքի Art Students League-ում, որտեղ հանդիպել է Ռոբերտ Ռաուշենբերգին: Ռոբերտ Ռաուշենբերգի հովանավորությամբ 1951-1952 թվականներին ընդունվել է [[Աշվիլ]]ի Black Mountain College, ([[Հյուսիսային Կարոլինա]]), որտեղ սովորել է Ֆրանց Կլայնի, Ռոբերտ Մազերվելի և Բեն Շանի մոտ:
 
Տվոմբլիի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1951 թվականին, Նյու Յորքի Kootz Gallery պատկերասրահում: Այդ ժամանակ նրա աշխատանքներում զգացվել է Քլայնի սև-սպիտակ էքսպրեսիոնիստական աշխատանքների ազդեցությունը, ինչպես նաև` [[Պաուլ Կլեե]]ի մանկական կերպարայնությունը: 1952 թվականին Տվոմբլին դրամաշնորհ է ստացել Վիրջինիայի գեղարվեստի թանգարանի կողմից, որը նրան հնարավորություն է տվել այցելել [[Հյուսիսային Աֆրիկա]], [[Իսպանիա]], [[Իտալիա]] և [[Ֆրանսիա]]: 1953 թվականին վերադառնալուց հետո ծառայել է բանակում որպես գաղտնագիր: 1955-1959 թվականներին աշխատել է [[Նյու Յորք]]ում և [[Իտալիա]]յում, վերջնականապես հիմնավորվել է [[Հռոմ]]ում: 1959 թվականին ամուսնացել է իտալացի նկարչուհի Տատա Ֆրանկետտի հետ: Այդ ժամանակաշրջանում սկսել է ստեղծել աբստրակտ քանդակներ, որոնք տարբերվում ըստ նյութի և չափերի և միշտ ծածկված են եղել սպիտակ ներկով: Իտալիայում սկսել է աշխատել մեծ ֆորմատով և հեռացել է ֆորմալ էքսպրեսիոնիստական կարակուլից` անցում կատարելով տեքտսի ու թվերի առավել մանրամասն օգտագործմանը` ոգեշնչում փնտրելով պոեզիայի, դիցաբանության և պատմության մեջ: Արդյունքում ստեղծել է տարբեր նշանների բառարան` երբեմն սեռական ենթատեքստով, որոնք ընթերցվում են առավելապես ոչ թե նշանագրության ավանդական ձևերով, այլ` այլաբանորեն:
 
 
Տվոմբլին հրավիրված է եղել ցուցադրելու իր աշխատանքները 1964 թվականի [[Վենետիկի բիենալե]]ում: 1968 թվականին Milwaukee Art Center-ում կազմակերպվել է նրա աշխատանքների առաջին հետահայաց ցուցադրությունը: 1995 թվականին [[Հյուստոն]]ում բացվել է Սայ Տվոմբլիի պատկերասրահը, որտեղ ցուցադրվել են նկարչի` 194 թվականից ի վեր ստեղծված աշխատանքները:
 
Սայ Տվոմբլի դարձել է պատմության մեջ երրորդ ժամանակակից նկարիչը, ում աշխատանքները մշտական հիմունքներով ցուցադրվում են [[Լուվր]]ում<ref>''Собств. корр.'' [https://lenta.ru/news/2010/03/24/cy/ В Лувре появилось третье произведение современного искусства] // lenta.ru. — 2010. — 24 марта.</ref>:
 
Մահացել է քաղցկեղից:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Արտաքին հղումներ}}