«Սայ Տվոմբլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկարիչ}} '''Սայ Տվոմբլի''' (իրական անունը` '''Էդվին Պարկեր Տվոմբլի կրտսեր''', {{lang-en| Edwin Parker "...»:
(Տարբերություն չկա)

07:27, 13 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Սայ Տվոմբլի (իրական անունը` Էդվին Պարկեր Տվոմբլի կրտսեր, անգլ.՝ Edwin Parker "Cy" Twombly, Jr., ապրիլի 25, 1928(1928-04-25)[1][2][3][…], Լեքսինգտոն, Վիրջինիա[4][5] - հուլիսի 5, 2011(2011-07-05)[6][1][2][…], Հռոմ, Իտալիա[4][5]) ամերիկացի նկարիչ և աբստրակցիոնիստ քանդակագործ:

Սայ Տվոմբլի
անգլ.՝ Cy Twombly
Ի ծնեանգլ.՝ Edwin Parker
ԿեղծանունTwombly, Edwin Parker
Ծնվել էապրիլի 25, 1928(1928-04-25)[1][2][3][…]
ԾննդավայրԼեքսինգտոն, Վիրջինիա[4][5]
Վախճանվել էհուլիսի 5, 2011(2011-07-05)[6][1][2][…] (83 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[4][5]
Քաղաքացիություն ԱՄՆ[7]
ԿրթությունBlack Mountain College? (1952)[8], Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա (1951), Վաշինգտոնի և Լիի համալսարան, Գեղեցիկ արվեստների Բոստոնի թանգարանի դպրոց (1949), Darlington School? և Aiglon College?
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, լուսանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և գծագրող
Ոճաբստրակտ էքսպրեսիոնիզմ և պոստմոդեռնիզմ[9]
Ժանրաբստրակցիոնիզմ[4]
Թեմաներգեղանկարչություն և քանդակագործություն
Ուշագրավ աշխատանքներThe Ceiling?
ՈւսուցիչPierre Daura?, Ֆրանց Քլայն, Robert Motherwell? և Ben Shahn?
Պարգևներ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Սուրբ Ղուկասի ակադեմիա[12]
ՀայրCy Twombly?
ԶավակներAlessandro Cyrus Twombly?
 Cy Twombly Վիքիպահեստում

Կրթություն

Կենսագրություն

Ծնվել է 1928 թվականի ապրիլի 25-ին, Լեքստինգոնում, Վիրջինիայում: 1948-1951 թվականներին սովորել է Բոստոնի Գեղարվեստի թանգարանի դպրոցում, Լեքսինթոնի Washington and Lee University-ում, Նյու Յորքի Art Students League-ում, որտեղ հանդիպել է Ռոբերտ Ռաուշենբերգին: Ռոբերտ Ռաուշենբերգի հովանավորությամբ 1951-1952 թվականներին ընդունվել է Աշվիլի Black Mountain College, (Հյուսիսային Կարոլինա), որտեղ սովորել է Ֆրանց Կլայնի, Ռոբերտ Մազերվելի և Բեն Շանի մոտ:

Տվոմբլիի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1951 թվականին, Նյու Յորքի Kootz Gallery պատկերասրահում: Այդ ժամանակ նրա աշխատանքներում զգացվել է Քլայնի սև-սպիտակ էքսպրեսիոնիստական աշխատանքների ազդեցությունը, ինչպես նաև` Պաուլ Կլեեի մանկական կերպարայնությունը: 1952 թվականին Տվոմբլին դրամաշնորհ է ստացել Վիրջինիայի գեղարվեստի թանգարանի կողմից, որը նրան հնարավորություն է տվել այցելել Հյուսիսային Աֆրիկա, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիա: 1953 թվականին վերադառնալուց հետո ծառայել է բանակում որպես գաղտնագիր: 1955-1959 թվականներին աշխատել է Նյու Յորքում և Իտալիայում, վերջնականապես հիմնավորվել է Հռոմում: 1959 թվականին ամուսնացել է իտալացի նկարչուհի Տատա Ֆրանկետտի հետ: Այդ ժամանակաշրջանում սկսել է ստեղծել աբստրակտ քանդակներ, որոնք տարբերվում ըստ նյութի և չափերի և միշտ ծածկված են եղել սպիտակ ներկով: Իտալիայում սկսել է աշխատել մեծ ֆորմատով և հեռացել է ֆորմալ էքսպրեսիոնիստական կարակուլից` անցում կատարելով տեքստի ու թվերի առավել մանրամասն օգտագործմանը` ոգեշնչում փնտրելով պոեզիայի, դիցաբանության և պատմության մեջ: Արդյունքում ստեղծել է տարբեր նշանների բառարան` երբեմն սեռական ենթատեքստով, որոնք ընթերցվում են առավելապես ոչ թե նշանագրության ավանդական ձևերով, այլ` այլաբանորեն:

Տվոմբլին հրավիրված է եղել ցուցադրելու իր աշխատանքները 1964 թվականի Վենետիկի բիենալեում: 1968 թվականին Milwaukee Art Center-ում կազմակերպվել է նրա աշխատանքների առաջին հետահայաց ցուցադրությունը: 1995 թվականին Հյուստոնում բացվել է Սայ Տվոմբլիի պատկերասրահը, որտեղ ցուցադրվել են նկարչի` 194 թվականից ի վեր ստեղծված աշխատանքները:

Սայ Տվոմբլի դարձել է պատմության մեջ երրորդ ժամանակակից նկարիչը, ում աշխատանքները մշտական հիմունքներով ցուցադրվում են Լուվրում[13]:

Մահացել է քաղցկեղից:

Ճանաչում

Ծանոթագրություններ

Գրականություն

  • «Путеводитель по искусству» под редакцией Яна Чилверса, Москва, ОАО Издательство «Радуга»
  • «Актуальное искусство 1970—2005». Брэндон Тейлор. Издательство Слово.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայ Տվոմբլի» հոդվածին։