«Շրջակա միջավայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 22.
Սևանի իշխանի որսը։ ԽՍՀՄ-ում շրջապատող միջավայրի պահպանման ասպարեզում տարվող աշխատանքներից ամենակարևորը Սևանա լճի պահպանման և նրա ավազանի բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման միջոցառումներն են։ Սևանի ազգային պարկի կազմակերպումը, լճի պարագծով օղակային-կոյուղային կոլեկտորի կառուցումը, արգելավայրերի և արգելոցների կազմակերպումը, ինչպես նաև Արփա և այլ գետերի ջրերի տեղափոխումը Սևան, ստեղծում են բոլոր հնարավորությունները, որպեսզի առայժմ պահպանվի, իսկ ապագայում նաև բարձրացվի Սևանի ջրի մակարդակը։ Տես նաև Բնության պահպանություն, Բնություն հոդվածները։
 
Շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական հետևանքների կանխորոշման, կանխման, նվազեցման, սահմանված պահանջներին համապատասխան բնակչության առողջության, բնականոն կենսագործունեության և բարեկեցության ապահովման միջոցառումների համալիր։ Շրջակա միջավայրի պահպանութան հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։ Շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականությունն ու ռազմավարությունը մշակում է բնապահպանության նախարարությունը։ Գործում են նաև շրջակա միջավայրի պահպանության ազգային և միջազգային, պետական և ոչ պետական կազմակերպություններ։ Շրջակա միջավայրի պահպանության կարևոր հիմնախնդիրներից են Սևանա լճի պահպանությունն ու պաշարների արդյունավետ օգտագործումը։ 1982-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան «Բնության պահպանության միջազգային միություն» և «Շրջակա միջավայրի ծրագիր» բնապահպանական միջազգային կազմակերպությունների մշակած առաջարկությունների հիման վրա ընդունել է շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային հռչակագիր։ Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային ռազմավարությանն էր նվիրված 1992-ին Ռիո դե ժանեյրոյում կայացած միջազգային գիտաժողովը, որն ընդունել է «Օրակարգ 21-րդ դարի համար» ծրագիրը, որում սահմանվել են հաջորդ հարյուրամյակում մարդկության բնապահպան. քաղաքականությունը և նոր համաշխարհային ռազմավարության գլխավոր սկզբունքային դրույյթները ( մոլորակը և նրա հարստությունները պարտավոր են պահպանել աշխարհի բոլոր պետությունները, բնակչության բոլոր խավերը և անհատ անձինք )։ Գիտաժողովն ընդունել է նաև « Շրջակա միջավայրի պահպանության մասին » հռչակագիր, որը հայտնի է «Ռիոյի հռչակագիր» անվամբ։ ՀՀ շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ վավերացրել է նաև մի շարք համաձայնագրեր և ստանձնել միջազգային պարտավորություններ։
== Շրջակա միջավայրի պահպանություն ==
[[Պատկեր:Природа,дерева.JPG|մինի|ձախից]]

== Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում ==