«Իմպրեսիոնիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
== Երաժշտության մեջ ==
Աննախընթաց կերպով հարստացավ գունահնչյունային երանգապնակը, ընդլայնվեց լադային և հարմոնիկ հիմքը։ Ավանդական բազմազան ձևերի ազատ մեկնաբանումը, քմահաճ, փոփոխական ռիթմիկան, նվագախմբային թարմ հնչերանգները, կոլորիստական բռնկումներն ու առկայծումները բնորոշ դարձան երաժշտական իմպրեսիոնիզմի շատ գործերի։ Իմպրեսիոնիզմի երաժշտական ճյուղի սկզբնավորողը և խոշորագույն ներկայացուցիչն էր [[Կլոդ Դեբյուսի]]ն, ով հենվելով իմպրեսիոնիստ – նկարիչների և սիմվոլիստների նվաճումների վրա, նոր ուղիներ նշագծեց երաժշտության մեջ․ գնում է մինչ այդ երբևէ չեղած փոփոխությունների՝ բացում է նոր ճանապարհ՝ դեպի մաքուր հնչյունի անկակախությունը, տոնայնական հարմոնիայից փոփոխումը դեպի կոլորիստիկ հարմոնիայի, որտեղ կարևորը ոչ թե մի ֆունկցիայից մեկ այլ ֆունկցիայի անցումը, ֆունկցիոնալ հաջորդականությունն է, այլ ակորդի առանձին հնչողությունն է, նրա առանձին գույնը։ Բնականաբար, փոփոխման է ենթարկվում նաև նվագախումբը. Այն դառնում է նույնքան գունային, որքան և նրա հարմոնիան։ Դեբյուսին բերում է անհատական գործիքի տեմբր, գույն հասկացությունը, բերում է յուրաքանչյուր գործիքի ինքնուրույնությունը նվագախմբի մեջ, ինչպես նաև՝ մինչդ այդ եղած գործիքների ֆունկցիոնալ պատկանելությունն է փոխում։ Դեբյուսիի երաժշտությունը արտահայտում է իրավիճակ, ոչ թե ընթացք, նրա մոտ տեսնում ենք պատկեր, ակնթարթ, ասինքն տիպիկ իմրպեսիոնիստական մոտեցում։ Ավելի ուշ նույն ուղղությամբ գնաց Դեբյուսիի կրտսեր ժամանակակից [[Մորիս Ռավել]]ը։ Ընդհանուր շատ կողմեր ունենալով հանդերձ, այդ կոմպոզիտորները խիստ տարբեր էին իրենց անհատականությամբ, ստեղծագործական գունագեղությամբ և բազմազանությամբ։Իմպրեսիոնիստ –կոմպոզիտորները հակամարտում էին ֆրանսիական երաժշտության մեջ տարածված «ակադեմիական» հավասարակշռված ոճի դեմ։ Նրանց խորթ էին նաև [[ուշ ռոմանտիզմ]]ի որոշ գործերին հատուկ չափազանցված պաթեթիկան, պառթկումնալից կրքերը, զգացմունքների [[հիպերտրոֆիա]]ն։Իմպրեսիոնիստները ազդեցիկ գործեր ստեղծեցին երաժշտության գրեթե բոլոր ժանրերում՝ [[օպերա]] և [[բալետ]], մեծ ու փոքր կտավի սիմֆոնիկ երկեր(բացի [[սիմֆոնիա]]յից), կամերային ցիկլեր, [[երգ]]եր և այլն։ Այստեղ լայնորեն օգտագործված էին սիմվոլիստների բանաստեղծական տեքստերն ու սյուժեները։ Իմպրեսիոնիստ նկարիչներից կոմպոզիտորները ժառանգեցին սեր դեպի բնապատկերը, կենցաղային տեսարանը, դիմանկարը։ Այդ բոլորը երաժշտության մեջ արտահայտվեց սպեցիֆիկ միջոցներով։Ձգտում դեպի կերպարայնությանը, կոնկրետ (տեսանելիությունը) արտահայտվեց մասնավորապես իմպրեսիոնիստական ստեղծագործությունների բնորոշ խորագրերում («Լուսնի լույսը», «Ջրասույզ տաճարը», «Ի՞նչ է տեսել արևմտյան քամին», «Ջրի խաղը», «Վուշի մազերով աղջիկը» և այլն)։Իմպրեսիոնիստները արտահայտչամիջոցների հեղաշրջում առաջացրին համաշխարհային երաժշտության մեջ։ Հարստացավ ձայնագույնային կոլորիստական երանգապնակը։ Հայտագործվեցին ակորդային միացումների նոր օրինաչափություններ, քողարկվում և պակաս ակնհայտ են դառնում ֆունկցիոնալ կապերը։ Տեղի ունեցավ դիսոնանս ակորդների էմանսիպացիա(ինքնագոյացում, անկախություն)։ Դիսոնանսը մեկնաբանվում էր հաճախ իբրև հնչյունների կայուն միավորում, որը պարտադիր չէ «լուծել» կոնսոնանսի մեջ։ Կիրառվեցին նուրբ աննկատելի անցումներ, զուգահեռաբար շարժվող մեծացրած կամ փոքրացրած եռահնչյունների շղթաներ, «ոչ-տերցիային» կառուցվածքի ակորդներ։Երաժշտական իմպրեսիոնիզմը չի կարելի դիտել համաշխարհային երաժշտության զարգացման ընթացքից դուրս։ Նրա նախադրյալները գտնում են [[Ֆրանսուա Կուպերեն]]ի և [[Ժան Ֆիլիպ Ռամոյ]]ի կլավիրային ծրագրային գործերում, [[Ֆերենց Լիստ]]ի գունեղ հարմոնիաներում և [[Ֆրեդերիկ Շոպեն]]ի նրբագեղ դաշնամուրային արվեստում, [[Ռիխարդ Վագներ]]ի ուշ շրջանի օպերաների դիսոնանսային հնչողության մեջ։ Մեծ ռուս կոմպոզիտորների հատկապես [[Մոդեստ Մուսորգսկի|Մոդեստ Մուսորգսկ]]ու, [[Ալեքսանդր Բորոդին]]ի, [[Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով]]ի կոլորիստական նվաճումների դերը, իսպանական և արևելյան շատ երկրների ժողովրդական արվեստի ազդեցությունը։ Այդ բոլոր ազդեցությունները իմպրեսիոնիստների մոտ ստացան որակական նոր դրսևորում։ Դա իրականության գեղագիտական արտացոլման նոր կոնցեպցիա էր, կարևոր քայլ մարդու մտածոցության սահմանների ընդլայման արվեստի մեջ նոր հորիզոններ հայտնագործելու ուղղությամբ, իմպրեսիոնիստները հսկայական ազդեցություն գործեցին համաշխարհային երաժշտության զարգացման վրա։Իմպրեսիոնիզմի կարևորագույն միտումներից շատերը դրսևորվել են [[Մ. Ռավել]]ի, [[Պ. Դյուկա]]յի (Ֆրանսիա), [[Ա. Կազելա]]յի, [[Օ. Ռեսպիգ]]իի (Իտալիա), [[Ֆ. Դելիուս]]ի, [[Ս. Սկոտ]]ի (Անգլիա), [[Կ. Շիմանովսկի|Կ. Շիմանովսկու]] (Լեհաստան), վաղ շրջանի իմպրեսիոնիզմը [[Ստրավինսկի Իգոր|Ստրավինսկու]] (Ռուսաստան) ստեղծագործություններում։ Իմպրեսիոնիզմի առանձին կողմերը արտացոլում գտան [[Ա. Խաչատրյան]]ի (վաղ շրջան), [[Ռ. Մելիքյան]]ի, [[Գրիգոր Եղիազարյան|Գ. Եղիազարյան]]ի գործերում։
{{Արտաքին հղումներ}}
== Արտաքին հղումներ ==
 
{{Պոստիմպրեսիոնիզմ}}