«Ֆարհադ և Շիրին, պոեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 14.
Պոեմում Ալիշերը նախ նկարագրում է չինական մեծ խաքանի ճոխ արքունիքը, նրա ռազմական զորությունն ու հարստությունը, որին հակադրվում է ժառանգ չունենալու հանգամանքը․ ո՞ւմ են մնալու այդ ամենը, եթե խաքանը գահին իրեն փոխարինող չունի։ Նա անդադար տրտնջում է իր բախտից, իրեն նմանեցնում է ընդերքում մարգարիտ չունեցող ծովի, կայծակի, որ մեկ ակնթարթ փայլատակում է ու հավետ անհետանում։ Եվ նա իր օրերն աղոթքի մեջ էր անցկացնում, մինչև որ նրա իղձը լսելի դարձավ երկնքին, և շուտով թագուհին հղիացավ ու մի որդի ծնեց։ Եվ քանի որ նա խիստ չքնաղ ու լուսեղեն էր, հրածին, նրան Ֆարհադ են կոչում, որովհետև «ֆարր» նշանակում է փայլ, շող, իսկ «հադ»՝ խնդուն բախտ։
 
Ֆարհադի դաստիարակությանը նվիրված գլուխներում աչքի են ընկնում գիտության ու արվեստի մեծարմանը նվիրված տողերը։ ՊատանունՕրեցօր մեծացող պատանուն դաստիարակելու համար չինական խաքանը կանչում է ականավոր գիտնականին՝ արևելյան Արիստոտելին։ Նա բնագետ էր, մաթեմատիկոս, հանրագետ, որը փայլուն տիրապետում էր նաև մարդակազմության գիտելիքներին։ Նրա գլխավորությամբ գիտության բարձր արժեքները յուրացնելուց հետո ֆարհադը փոխվում է, սրտալի ու թախծոտ երգ լսելիս նա սկսում է վշտանալ ու արտասվել։ Պատանի Ֆարհադը կարծես սկզբից ևեթ գիտեր, որ իրեն դժբախտ մի սեր է բաժին ընկնելու։ Մտահոգ հայրը հրավիրում է կախարդների ու ձեռնածուների՝ որդուն զվարճացնելու համար, սակայն իմաստնացած Ֆարհադը շուտով լուծում էր նրանց հնարքների գաղտնիքները և կորցնում հետաքրքրությունը ամեն ինչի հանդեպ։ Խաքան հայրը նոր հնար է գտնում՝ իր թախծոտ որդուն զվարճացնելու․ նրա համար, տարվա ամեն եղանակի անունով, չորս պալատ է կառուցել տալիս՝ ներկելով ու զարդարելով համապատասխան գույներով ու զարդերով։