«Ֆարհադ և Շիրին, պոեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
՝
 
No edit summary
Տող 7.
Ալիշերի պոեմները իմաստալից երկեր են: Մանրակրկիտ կերպով ուսումնասիրելով հոգեկան կոնֆլիկտները, նա սառնարյուն դիտողի նման չի նկարագրում տառապողների ու թշվառ վիճակում հայտնվածների կյանքը, որոնում է նոր ուղիներ և ձգտում է կերտել առաջավոր գործչի «դրական հերոսի» կերպարը: Ալիշերի այդ որոնումները վառ են արտահայտված «Հնգամատյան»-ի տարբեր հատվածներում և հատկապես «Ֆարհադ և Շիրին»-ում:
Պոեմի հիմնական սյուժեն հայտնի էր շատ վաղուց: Իր «Խոսրով և Շիրին» մեծատաղանդ պոեմի մեջ [[Նիզամի Գյանջևի|Նիզամին]] կարծես կանգ էր առել սահմանագծի մոտ: Նա տեսնում էր Խոսրովի հանդեպ կանգնած Ֆարհադին, բայց չէր վստահանում կամ չէր ցանկանում ավելի կտրուկ կերպով ընդգծել նոր հերոսի իսկական արժեքը: Մինչ Ֆարհադի գովքը կերտելը, Ալիշերը, իր պոեմի նախերգանքի մեջ, նախ շատ ջերմ ու դրվատական տողեր է նվիրում Նիզամիին: Այնուհետև կանգ է առնում [[Ամիր Խոսրով Դեհլևի|Խոսրով Դեհլևիի]] ու իր մտերիմ ուսուցչի՝ [[Ջամի]]ի մեծ վաստակի վրա, որից հետո հայտնում է, որ մտադիր է նոր խոսք ասել նրանցից հետո:
 
== Պոեմի կառուցվածքը ==
«Ֆարհադ և Շիրին» պոեմը բաղկացած է նախերգանքից, որն ունի երեք մաս՝ նվիրված Նիզամիին ու Խոսրով Դեհլևիին, Ջամիին, իսկ երրորդ մասը՝ որպես պոեմի մեկնաբանություն։ Այնուհետև հաջորդում են առանձին վերնագրված քառասուն գլուխները, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է հերոսների հետ պատահող առանձին, բայց և նախորդի տրամաբանական շարունակությունը հանդիսացող իրադարձություններին։ Պոեմը գրված է չաղաթայերենով, որը թյուրքական ժողովուրդների գրական լեզվի պայմանական անվանումն է։ Այն կազմված է երկտող տներից։
 
== Սյուժեն ==
Պոեմում Ալիշերը նախ նկարագրում է չինական մեծ խաքանի ճոխ արքունիքը, նրա ռազմական զորությունն ու հարստությունը, որին հակադրվում է ժառանգ չունենալու հանգամանքը․ ո՞ւմ են մնալու այդ ամենը, եթե խաքանը գահին իրեն փոխարինող չունի։ Նա անդադար տրտնջում է իր բախտից, իրեն նմանեցնում է ընդերքում մարգարիտ չունեցող ծովի, կայծակի, որ մեկ ակնթարթ փայլատակում է ու հավետ անհետանում։ Եվ նա իր օրերն աղոթքի մեջ էր անցկացնում, մինչև որ նրա իղձը լսելի դարձավ երկնքին, և շուտով թագուհին հղիացավ ու մի որդի ծնեց։ Եվ քանի որ նա խիստ չքնաղ ու լուսեղեն էր, հրածին, նրան Ֆարհադ են կոչում, որովհետև «ֆարր» նշանակում է փայլ, շող, իսկ «հադ»՝ խնդուն բախտ։
 
Ֆարհադի դաստիարակությանը նվիրված գլուխներում աչքի են ընկնում գիտության ու արվեստի մեծարմանը նվիրված տողերը։ Պատանուն դաստիարակելու համար չինական խաքանը կանչում է ականավոր գիտնականին՝ արևելյան Արիստոտելին։ Նա բնագետ էր, մաթեմատիկոս, հանրագետ, որը փայլուն տիրապետում էր նաև մարդակազմության գիտելիքներին։ Նրա գլխավորությամբ գիտության բարձր արժեքները յուրացնելուց հետո ֆարհադը փոխվում է, սրտալի ու թախծոտ երգ լսելիս նա սկսում է վշտանալ ու արտասվել։ Մտահոգ հայրը հրավիրում է կախարդների ու ձեռնածուների՝ որդուն զվարճացնելու համար, սակայն իմաստնացած Ֆարհադը շուտով լուծում էր նրանց հնարքների գաղտնիքները և կորցնում հետաքրքրությունը ամեն ինչի հանդեպ։ Խաքան հայրը նոր հնար է գտնում՝ իր թախծոտ որդուն զվարճացնելու․ նրա համար, տարվա ամեն եղանակի անունով, չորս պալատ է կառուցել տալիս՝ ներկելով ու զարդարելով համապատասխան գույներով ու զարդերով։