«Վիքիպեդիա:Խորհրդարան/կանոնակարգ»–ի խմբագրումների տարբերություն

չ (Ռոբոտ։ Արխիվացվում է 2 քննարկման բաժին (ավելի հին քան 30 օր) դեպի Վիքիպեդիա:Խորհրդարան/կանոնակարգ/պահոց/Օգոստոս 2020)
*Իմունիտետ ձեռք բերելու խնդիր չկա։ Եթե տեսականորեն համարենք, մասնակիցը հասցրել է նույն խնդրի շրջանակում վիճել բոլոր ադմինների հետ, ապա լուծումը շատ տրամաբական է` ադմինները քննարկում են բացում և եթե չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ապա առաջարկվող լուծման տարբերակների նկատմամբ ներադմինային քվեարկություն է դրվում և ադմինների գերակշիռ տեսակետը իրագործվում է։ Ու եթե խնդիրն այդքան բարդ է, որ ադմինները դժվարությամբ են լուծման տարբերակ ընտրում, ապա կրկին տրամաբանական է, որ խնդիրն այդքան էլ միանշանակ չի և հաստատ մեկ ադմինի, այն էլ վեճի կողմ հանդիսացող, տիրույթում չի։ Ու վերոշարադրյալը ամրագրելու անհրաժեշտություն չկա, սա ընդամենը տրամաբական գործուղությունների շարք է և ամեն ինչ պետք չի տառացիորեն ամրագրել։ Ինչ վերաբերում է թե ոնց է որոշվում ադմինը մասնակցի հետ կոնֆլիկտ ունի թե չէ, ապա բացարձակ մեծամասնություն կազմող դեպքերում` կողքից հետևողները շատ հանգիստ կարող են հասկանալ, այլ կերպ ասած կողքից լավ էլ երևում է ... Ինչ վերաբերում արագ լուծում պահանջողներին, ապա առերևույթ բացահայտ վանդալիզմի կամ վիրավորանքների շարունակությունը կանխելու դեպքերին, ապա ցանկացած ադմին էլ կարող է ասենք մի քանի ժամանոց, ասենք երեքժամյա կամ վեցժամանոց բլոկ դնի` մինչև լուծում տրվի/եթե առժամանակ դադարեցնելու զգուշացմանը չի ենթարկվում/: Ավելի ուշ, եթե օրինակ պարզվի ադմինը տաքացել էր ուղղակի, ապա այդ բլոկը մատյանից կարելի թաքցնել։ Օրինակ որևէ մասնակից, այդ թվում հարևան պետություններից, կարող է բազմաթիվ հոդվածներից իքս նյութ է հեռացնի և զգուշացմանն առժամանակ դադարացնի` չի ենթարկվում, ապա կարելի է ժամանակավոր միջոց կիրառել։ Դժվար թե ինչ-որ մեկն ասի` դու իրավունք չունեիր։ Սա նույնպես տրամաբանական գործողություն է։ ---[[Մասնակից:Ankax Hayastan|Հայորդի]] ([[Մասնակցի քննարկում:Ankax Hayastan|քննարկում]]) 10:32, 5 Սեպտեմբերի 2020 (UTC)
**Իսկ որն է վեճի կողմ լինելը, եկեք սահմանենք հարգելի [[Մասնակից:Ankax Hayastan|Հայորդի]], Ա ադմինը Բ մասնակցին արգելափակում է, Բ մասնակիցը համաձայն չէ արգելափակման հետ և վիրավորում է Ա ադմինին, Ա ադմինը դարձա՞վ կոնֆլիկտի կողմ, այլևս իրավունք չու՞նի արգելափակելու։ Ա ադմինը և Բ մասնակիցը ունեցել են կոնֆլիկտ 5 տարի առաջ, նրանք ինչքան են մնում կոնֆլիկտի կողմ։ Կանոնում գրված չէ միանշանակորեն որն է կոնֆլիկտի կողմը և որը ոչ, կարծում եմ նման ձևով մանիպուլացիաների տեղիք է տալիս։ Մյուս հարցը, Բ մասնակիցը մտնում է խորհրդարան ու վիրավորում է բոլոր ադմիններին, հիմա ադմինները պետք է նստեն երկար բարակ քվեարկեն, մասնակցին արգելափակե՞ն թե ոչ։ [[Մասնակից:Sigma'am|∑ίγμα]] ջան, կներես ուշ պատասխանելու համար, եթե ադմինին պետք է կանոնով պարտադրենք որ լինի չեզոք, ինչի՞ ենք նրան ընտրել ադմին։ Ընդունում եմ, որ ցանկացած դեպքում կարող է մարդու էմոցիաները տեղի տան (ադմինն էլ է մարդ), սակայն կա բողոքարկման գործընթաց, ոչ մի որոշում վերջնական չէ։--[[Մասնակից:Samo04|Սամվել]]<sup>[[Մասնակցի քննարկում:Samo04|քննարկում]]</sup> 10:20, 14 Սեպտեմբերի 2020 (UTC)
**: <<Վեճի կողմ>> եզրույթը շատ դժվար է սահմանել և պետք է ըստ իրավիճակի կողմնորոշվել։ Առանձին իրավիճակներում ամեն ինչ շատ լավ երևում է։ Եթե ասենք արգելափակող ադմինը սկսում է սպառնալ, որ եթե իր դրված բլոկը հանվի, ինքը կլքի Վիքիպեդիան կամ ակնհայտ ճնշում է գործադրում այլ ադմինների նկատմամբ, որ իրենք չմիջամտեն, ապա այստեղ ակնհայտ է չէ՞, որ կա անձնական դրդապատճառ, եթե չասենք` թշնամանք։ Թշնամանքի դեպքում 5 չէ կարող է 15 տարին էլ ուժի մեջ լինի։ Եթե ադմինների` 10 ադմինի քվեարկությունը դառնում է երկար ու բարակ, նշանակում է, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Իսկ խոշոր վիքիներում, որտեղ 100 ադմին կա, պրակտիկայում հնարավոր չի բոլորի հետ խնդիր ունենալ։
**::Ինչ վերաբերվում է բողոքարկման գործընթացին, ապա պետք է շատ հստակ այդ մեխանիզմը լինի, օրինակ ռուվիքիում այսպես կոչված վերջին ատյանն արբիտրաժն է։ Մեր մոտ չկա, հետևաբար մնում է ադմինների երկար-բարակ քվեարկությունը (եթե դրան նախորդող քննարկումն արդյունք չի տվել): --- [[Մասնակից:Ankax Hayastan|Հայորդի]] ([[Մասնակցի քննարկում:Ankax Hayastan|քննարկում]]) 14:14, 10 Հոկտեմբերի 2020 (UTC)
15 523

edits