«Գևորգ Հաճյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակ՝ հետշրջված
Պիտակ՝ հետշրջված
Տող 1.
'''Գևորգ Հաճյան''' հայ մեներգիչ, խմբավար։
 
=== Կենսագրրություն ===
Ծնվել է 1971 թվականին Լիբանանի [[Անջար]] քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի «Առաջ» և «Գալուստ Գյուլբեկյան» վարժարաններում։ 1984 թվականին ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Զարեհեան» դպրեվանքը, որն ավարտել է 1984 թվականին։ Հաճախել է Լիբանանին «Բարսեղ Կանաչեան» երաժշտական քոլեջը, ուսուցիչը եղել է հայ խմբավար, «Սեբաստացիներ» և ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավար [[Հարություն Թոփիկյան]]ը։ Որպես մեներգիչ հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Շնորհալի», Համազգայինի «Կոմիտաս», «Պարույր Սևակ» և Տրիպոլիի «Ֆայհա» երգչախումբերում։ Եղել է Անջար քաղաքի «Առաջ» երգչախմբի ղեկավարը, մասնակցել է 14 դպրոցների միջև անցկացվող «Բարսեղ Կանաչյան» մրցույթին և գրավել առաջին տեղը։
Գևորգ Հաճյանը մենահամերգներ է ունեցել Հայաստանում, Արցախում, Վիեննայում, Սլովինիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Կիպրոսում, Բուլղարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Քուվեյում, Կատարում, Պարսկաստանում։