«Լիպեցկի պետական մանկավարժական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
(Տարբերություն չկա)

11:15, 7 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Պ.Պ.Սեմյոնով-Տյան-Շանսկիի անվան ԲԿ ԴՊԲԿՀ ԼՊՄՀ, Լիպեցկ քաղաքի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը: Հիմնադրվել է 1949 թվականին Լիպեցկի մանկավարժական դպրոցի հիմքի վրա՝ որպես ուսուցչական ինստիտուտ:

Լիպեցկի պետական մանկավարժական համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1949
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԼիպեցկ
Կայքlspu.lipetsk.ru
Լիպեցկի պետական մանկավարժական համալսարան (Ռուսաստան)##
Լիպեցկի պետական մանկավարժական համալսարան (Ռուսաստան)
Լիպեցկի պետական մանկավարժական համալսարան, Ռուսաստան
 Lipetsk State Pedagogical University Վիքիպահեստում

Կառուցվածք

2016 թվականի փետրվարի 1-ից համալսարանի կազմում ընդգրկված են 6 պրոֆիլային ինքնուրույն ինստիտուտներ, որոնք ստեղծվել են նախկինում գործող 13 ֆակուլտետների հիման վրա[1][2][3].

  • Բանասիրության ինստիտուտ
  • Հոգեբանության և կրթության ինստիտուտ
  • Բնական, մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների ինստիտուտ
  • Պատմության, իրավունքի և հասարակական գիտությունների ինստիտուտ
  • Մշակույթի և արվեստի ինստիտուտ
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ

Յուրաքանչյուր ինստիտուտ ներկայացնում է մի քանի մեծ ուղղություններ.

  • Բանասիրության ինստիտուտ[4].
    • Ռուսաց լեզվի և գրականության ամբիոն[5];
    • Անգլերենի ամբիոն;
    • Գերմաներեն և ֆրանսերեն լեզուների ամբիոն;
    • Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ամբիոն[6];
    • Ռուսերենի՝ որպես օտար լեզվի ամբիոն:
  • Հոգեբանության և կրթության ինստիտուտ: Ներառում է մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետները.
    • Հոգեբանության, մանկավարժության և հատուկ կրթության ամբիոն
    • Սոցիալական մանկավարժության և սոցիալական աշխատանքի ամբիոն
    • Նախադպրոցական և տարրական կրթության ամբիոն: Նախկին անվանումը՝ սկզբնական և նախադպրոցական կրթության ամբիոն։
  • Բնական, մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների ինստիտուտ[7].
    • Կենսաբանության, աշխարհագրության և քիմիայի ամբիոն;
    • Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոն;
    • Ինֆորմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության ամբիոն;
    • Տեխնոլոգիաների և տեխնիկական ստեղծագործության ամբիոն[8]:
  • Պատմության, իրավունքի և հասարակական գիտությունների ինստիտուտ[9].
    • Հայրենական և համընդհանուր պատմության ամբիոն[10];
    • Պետաիրավական առարկաների ամբիոն;
    • Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և աստվածաբանության ամբիոն[11];
    • Կառավարման ամբիոն[12]:
  • Մշակույթի և արվեստի ինստիտուտ[13].
    • Երաժշտական պատրաստման և սոցիալ-մշակութային նախագծերի ամբիոն[14];
    • Կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի բաժին[15]:
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ[16].
    • Սպորտային առարկաների ամբիոն[17];
    • Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոն[18];
    • ՖԿԱ, ֆիզիոլոգիայի և բժշկակենսաբանական առարկաների ամբիոն[19]:

Պատմություն

1931 թվականից գործում էր Լիպեցկի մանկավարժական ուսումնարանը, որտեղ ընթանում էր տարրական դասարանների ուսուցիչների ուսուցում։

1949 թվականին Լիպեցկի մանկավարժական ուսումնարանի հիմքի վրա ստեղծվեց ուսուցչական ինստիտուտ: Այն ժամանակ ինստիտուտն ուներ 2 ֆակուլտետ՝ պատմաբանասիրական և ֆիզիկամաթեմատիկան: Այստեղ պատրաստվեց շուրջ 200 ուսանող: Բորիս Լավրենտիևիչ Պարֆյոնովը դարձավ ինստիտուտի առաջին ղեկավարը:

1954 թվականին, Լիպեցկի շրջկենտրոնի կարգավիճակի հաստատման հետ կապված, ՌՍՖՍՀ կրթության նախարարությունը 1954 թվականի հունիսի 8-ին, ուսուցչի ինստիտուտը վերափոխեց Լիպեցկի պետական ​​մանկավարժական ինստիտուտի:

60-ական թվականների վերջին ինստիտուտի համար հատկացվել է 105 000 մ² տարածք, որտեղ կառուցվել են ուսումնական մասնաշենքեր և հանրակացարաններ՝ ուսանողների և դասախոսների համար։ 1970 թվականի սեպտեմբերի 1-ին ինստիտուտը զբաղեցրեց նոր մասնաշենքեր։ Այդ ժամանակ ինստիտուտում արդեն կային 8 ֆակուլտետներ՝ պատմական, բանասիրական, ֆիզիկամաթեմատիկական, ինդուստրիալ-մանկավարժական, կենսաքիմիական, գեղարվեստագրաֆիկական, օտար լեզուների, ֆիզիկական դաստիարակության և նախնական ռազմական պատրաստության:

1975 թվականից ինստիտուտում սկսեցին սովորել օտարերկրյա ուսանողներ:

2000 թվականի հոկտեմբերի 10-ին ինստիտուտը վերափոխվեց Լիպեցկի պետական ​​մանկավարժական համալսարանի:

ԼՊՄՀ-ի կարգավիճակը մինչև 2015 թվականը

Համալսարանը բաղկացած էր 13 ֆակուլտետներից, մշակույթի և արվեստի ինստիտուտից, 10 հետազոտական ​​լաբորատորիաներից: Այդ թվում.

  • Տեղեկատվական-համակարգչային տեխնոլոգիաների լաբորատորիա (մասնագիտացումը՝ տեղեկատվության պաշտպանություն);
  • Նանոտեխնոլոգիաների լաբորատորիա (մասնագիտացումը՝ ֆիզիկական քիմիա);
  • Էկոլոգիական մոնիտորինգի լաբորատորիա;
  • Սոցիալական մոնիտորինգի լաբորատորիա;
  • Աստվածաբանական ուսումնասիրությունների լաբորատորիա (Լիպեցկի և Ելեցկի թեմի հետ համատեղ);
  • Կրթության աշխատողների վերապատրաստման և որակավորման բարձրացման կենտրոն (Լիպեցկի մարզի կրթության և գիտության վարչության հետ միասին);
  • Լիպեցկի շրջանի ժառանգության մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա (Լիպեցկի մարզի մշակույթի և արվեստի վարչության հետ միասին);
  • Սոցիոլոգիական հետազոտությունների լաբորատորիա;
  • Հոգեբանական հետազոտությունների կենտրոն (մասնագիտացումը՝ կլինիկական հոգեբանություն) և այլն:

Բացի այդ, համալսարանի կազմում էին որակավորման բարձրացման ֆակուլտետը, ասպիրանտուրան (27 մասնագիտություններ՝ 2010 թվականի սկզբի համար), մինչհամալսարանական և լրացուցիչ կրթության կենտրոնը, տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, նախապատրաստական դասընթացները:

2009 թվականի դեկտեմբերի 1-ին, համալսարանի գիտական ​​խորհրդի որոշմամբ, որոշվեց նախահամալսարանական և լրացուցիչ կրթության կենտրոնը վերակազմակերպել ԼՊՄՀ- ի հետբուհական կրթության կենտրոնի: Սա Ռուսաստանի Դաշնության նախագահ Դ. Մեդվեդևի հայտարարության հետևանքն էր՝ կապված Ռուսաստանի մանկավարժական համալսարանները կրթության հզոր կենտրոնների վերափոխելու անհրաժեշտության հետ: Ըստ փորձագետների պատվիրակության, որը համալսարանում ներկա էր 2009 թվականի նոյեմբերի 20-22-ը, Լիպեցկի մանկավարժական համալսարանը բոլոր հնարավորություններն ուներ դառնալ Կենտրոնական դաշնային շրջանի կրթության այդպիսի 5 ուսումնական կենտրոններից մեկը:

2011 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ համալսարանում աշխատում էր 457 դասախոս։ Նրանց թվում են գիտությունների 79 դոկտորներ և պրոֆեսորներ, գիտության 359 թեկնածուներ, գիտության և մշակույթի վաստակավոր գործիչներ, մանկավարժական կրթության միջազգային ակադեմիայի, Նյու Յորքի, Տաջիկստանի, Սլավոնական գիտությունների ակադեմիաների, մանկավարժական կրթության գիտությունների միջազգային ակադեմիայի անդամներ:

2007-2009թթ. ընթացքում, երկրի բարձրագույն կրթության համակարգի արդիականացման խնդիրների հետ կապված, համալսարանում լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել, մասնավորապես, համալսարանի գիտական ​​խորհրդի առաջարկով, 2007 թվականի սեպտեմբերի 1-ից մանկավարժական մասնագիտությունների տեղերի քանակը զգալիորեն կրճատվել է` միաժամանակ ավելացնելով բյուջետային տեղերը ոչ մանկավարժական ուղղությունների պատրաստման համար (տեղեկատվության անվտանգություն, կլինիկական հոգեբանություն, էկոլոգիա, տարածաշրջանային ուսումնասիրություններ, կիրառական ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, հումանիտար համալսարանական մասնագիտություններ՝ պատմություն, մշակութային ուսումնասիրություններ, թարգմանություն, լրագրություն):

2016 թվականին բուհին շնորհվել է աշխարհագրագետ-ճանապարհորդ Պյոտր Պետրովիչ Սեմյոնով-Տյան-Շանսկու անունը։

2015 թվականից համալսարանը ղեկավարում է մանկավարժական գիտությունների թեկնածու, Պետդումայի կրթության և գիտության կոմիտեին կից նախադպրոցական կրթության փորձագիտական ​​խորհրդի անդամ, դոցենտ Ն.Վ. Ֆեդինան:

Ֆակուլտետներ և ինստիտուտներ (մինչեւ 2016 թվականի փետրվարի 1-ը)

  • Բանասիրական ֆակուլտետ (կազմավորվել է 1954 թվականին)
  • Ֆիզիկամաթեմատիկական և համակարգչային գիտության ֆակուլտետ (կազմավորվել է 1954 թվականին)[1]
  • Պատմության ֆակուլտետ (կազմավորվել է 1962 թվականին)
  • Տեխնոլոգիայի և ձեռնարկատիրության ֆակուլտետ (կազմավորվել է 1969 թվականին)
  • Բնական-աշխարհագրական ֆակուլտետ (կազմավորվել է 1970 թվականին)
  • Օտար լեզուների ֆակուլտետ (կազմավորվել է 1970 թվականին)
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆակուլտետ (կազմավորվել է 1970 թվականին)
  • Միջազգային ֆակուլտետ (կազմավորվել է 1975 թվականին)
  • Գեղարվեստագրաֆիկական ֆակուլտետ (կազմավորվել է 1978 թվականին)
  • Որակավորման բարձրացման ֆակուլտետ (կազմավորվել է 1990 թվականին)
  • Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետ (կազմավորվել է 1994 թվականին)
  • Մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետ (կազմավորվել է 1995 թվականին)
  • Տեղեկատվական և սոցիալական տեխնոլոգիաների ֆակուլտետ (կազմավորվել է 1994 թվականին)
  • Մշակույթի և արվեստի ֆակուլտետ (կազմավորվել է 2001 թվականին):

Համլսարանի նորագույն պատմություն

 
Համալսարանի շենքը, 2020 թվական

2015 թվականիին համալսարանը սկսեց կյանքի գրեթե բոլոր ոլորտների լայնամասշտաբ վերակազմավորում ՝ ուղղված ոչ միայն կայունացման գործընթացներին, այլ նաև առաջադեմ զարգացմանը, գործունեության ակտիվացմանը և նոր ռազմավարական ուղեցույցների մշակմանը:

Համալսարանը ղեկավարում է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նինա Վլադիմիրովնա Ֆեդինան: Առաջին պրոռեկտորն է դոցենտ, փիլիսոփայության թեկնածու Անատոլի Ալեքսանդրովիչ Կոմկովը, հետազոտական աշխատանքների գծով պրոռեկտոր՝ պրոֆեսոր, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Իրինա Վիկտորովնա Բուրմիկինա, կրթական և սոցիալական աշխատանքի գծով պրոռեկտոր՝ Դենիս Վլադիմիրովիչ Կրետով:[20]

Ղեկավարներ

Պաշտոն ԱԱՀ Տարի Ընդամենը ղեկավարության տարիներ
Ինստիտուտի տնօրեն Պանֆերով Բորիս Լավրենտևիչ 1949-1954 5
Ինստիտուտի տնօրեն Պոպոդիկո Տրոֆիմ Իլյիչ 1954-1958 4
Ինստիտուտի տնօրեն Կարասև Վասիլի Իվանովիչ 1958-1960 2
Ինստիտուտի տնօրեն/Ռեկտոր (1961 թ. պարիլից) Դոմանկ Վլադիմիր Միխայիլովիչ 1960-1961 1
Ռեկտոր Պերելիգին Նիկոլայ Սեմյոնովիչ 1961-1970 9
Ռեկտոր Բաբին Բորիս Նիկոլայևիչ 1970-1983 13
Ռեկտոր Կարտաշով Պավել Իլյիչ 1983-1986 3
Ռեկտոր Շախով Վասլիլի Վասլիևիչ 1986-1988 2
Ռեկտոր Չերնովա Վերա Ֆյոդորովնա 1988-2000 12
Ռեկտոր Բուգակով Պավել Գեորգևիչ 2001-2015 14
Ռեկտոր Ֆեդինա Նինա Վլադիմիրովնա 2015-այժմ 3

ԼՊՄՀ-ԼՊՄԻ հայտնի պրոֆեսորներ

Նշումներ

  1. 1,0 1,1 «История университета». ЛГПУ. Վերցված է 2019-02-05-ին.
  2. «С Днем рождения, институты!». ЛГПУ. Վերցված է 2019-02-05-ին.
  3. Приказ № 158 от 25.09.15 г.
  4. Включил филологический факультет, факультет иностранных языков, факультет лингвистики и межкультурной коммуникации
  5. Создана путём объединения кафедры русского языка и кафедры литературы
  6. Создана путём объединения кафедры теории и практики английского языка и кафедры теории и практики немецкого и французского языков
  7. Включил факультет физико-математических и компьютерных наук, естественно-географический факультет, факультет технологии и предпринимательства и частично факультет информационных и социальных технологий
  8. Создана путём объединения кафедры технико-технологических дисциплин и кафедры методики преподавания и технического творчества
  9. Включил исторический факультет и частично факультет информационных и социальных технологий
  10. Создана путём объединения кафедры отечественной истории и кафедры всеобщей истории
  11. Прежнее наименование — кафедра философии
  12. Прежнее наименование — кафедра управления и социально-гуманитарных технологий
  13. Институт культуры и искусства включил в себя художественно-графический факультет
  14. Прежнее наименование — кафедра музыкальной подготовки и народного художественного творчества
  15. Создана путём объединения кафедры декоративно-прикладного искусства и кафедры дизайна, технической и компьютерной графики
  16. Преобразован из факультета физической культуры и спорта
  17. Создана путём объединения кафедры спортивных дисциплин и общеуниверситетской кафедры физического воспитания
  18. Прежнее наименование — кафедра профессиональной подготовки учителя физической культуры
  19. Создана путём объединения кафедры адаптивной физической культуры, кафедры медико-биологических дисциплин и кафедры физиологии человека
  20. «ЛГПУ будет выпускать педагогов мирового уровня». Лента Российских Новостей. 2015-12-23. Վերցված է 2019-02-05-ին.

Հղումներ