«Նեոդասականություն»–ի խմբագրումների տարբերություն

 
 
== Գրականություն ==
[[Պատկեր:ThérésaMarie-Guillemine CabarrusBenoist - Portrait of a Lady (San Diego Museum of Art.JPGjpg|մինի]]
[[ԽՍՀՄ|Խորհրդային]] գիտության մեջ գրականության ասպարեզում «նեոդասականություն» տերմինով նշվում են համեմատաբար նեղ հոսանքներ ([[1890]]-ական թվականների սկզբից մինչև [[1900]]-ական թվականների կես), որոնք գեղագիտորեն համանման են [[19-րդ դար|19-րդ]] և [[20-րդ դար]]երի սահմանագծի կերպարվեստում եղած նեոդասականությանը (Ֆրանսիայում՝ այսպես կոչված ռոմանական դպրոցը՝ Շ.Մորիսի և ժ․ Մորեասի գլխավորությամբ, Գերմանիայում՝ Պ․ էռնստի, Վ․ Շոլցի, Ս․ Լյուբինսկու ստեղծագործությունը)։ Սոցիալ-քաղաքական ձգտումներով տարբեր նոր դասական գրողներին միավորում են գեղագիտության ու պոետիկայի ազգակցական սկզբունքները՝ բացասական վերաբերմունքը ինչպես [[նատուրալիզմ]]ի, այնպես էլ ֆրանսսիական [[սիմվոլիզմ]]ի ու գերմանական [[նեոռոմանտիզմ]]ի նկատմամբ, կողմնորոշումը դեպի [[անտիկ]] [[ողբերգություն]]ն ու [[կլասիցիզմ]]ը, եվրոպական դասական մշակույթի «անսասան» ավանդույթների վրա հենվելը՝ ի հակակշիռ դեկադանսի և պրոզաիկ իրականության և, միաժամանակ, քննադատական [[ռեալիզմ]]ի ավանդույթների հետ կապերի խզումը։ [[1930]]-ական թթ․ նեոդասականության յուրօրինակ տարատեսակը եղավ նաև «նոր [[հումանիզմ]]» հոսանքը ԱՄՆ-ի գրականության մեջ։
 
16 316

edits