«Մարտունու շրջան (ՀԽՍՀ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 94.
Մարտունու շրջանը գտնվում է [[Սևանի ավազան]]ի հարավարևելյան մասում՝ [[Գեղամա լեռնաշղթա]]յի հարավային և [[Վարդենիսի լեռնաշղթա|Վարդենիսի]] լեռնաշղթայի հյուսիսային լեռների միջև։ Ունի 1900-3522 մ ([[Վարդենիս լեռ]]) բարձրություն։ Մակերևույթի տիպը լեռնային է, կտրտված մակերևույթ։ Բնորոշ են հրաբխային կոները, կիրճերն ու գետահովիտները։ Կան [[բազալտ]]ի, [[պեռլիտ]]ի, հրաբխային խարամի, քվարցային ավազի հանքավայրեր, հանքային ջրեր։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամագագետնային լանդշաֆտները։
 
Կլիման չափավոր ցուրտ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը՝ -6 °C-ից մինչև -14 °C է, հալիսինը՝հուլիսինը՝ 6-16 °C, տարեկան տեղումները՝ 350-800 մմ, վեգետացիայի շրջանը՝ 40-130 օր։ Տարածքով հոսում են [[Արգիճի (գետ)|Արգիճի]], [[Ծակքար (գետ)|Ծակքար]], [[Մարտունի (գետ)|Մարտունի]] և այլ գետեր։ Գործում են «Մադինա» հէկի, Ներքին Գետաշենի, Վարդաձորի, Վարդենիկի ջրանցքները, Զոլաքարի, Աստղաձորի, Մարտունու և Երանոսի ջրհան կայանները։ Տարածքում են Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիրի հյուսիսային մասը, «Մարտունի» հանգստյան տունը։
 
== Տնտեսություն ==