«Տափաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
[[Պատկեր:Festuca galicicae.jpg|մինի|Շյուղախոտ]]
[[Պատկեր:Wheat ear.jpg|մինի|Հացազգի]]
Գտնվում են ծովափերից հեռու, համեմատաբար ոչ մեծ տեղամասերով, հյուսիսային և հարավային լայնությունների 25 °C և 40 °C միջև։ Հանդիպում են [[Հյուսիսային Ամերիկա]]յում ([[Կալիֆոռնիա]]յի հովտում, [[Կոլորադոյի սարավանդ]]ում, [[Մեծ Հարթավայրեր|Մեծ հարթավայրեր]]ի Հարավային ու [[Մեքսիկական բարձրավանդակ]]ի ներքին մասերում), [[Հարավային Ամերիկա]]յում ([[Լա Պլատայի դաշտավայր]]ի [[պամպա]]ներում և [[Անդեր]]ի արևելյան նախալեռներում), [[Ավստրալիա]]յում (մայրցամաքի Հյուսիսային և հարավարևմտյան հարթավայրերում), [[Կուր-Արաքսյան դաշտավայր]]ում, [[ԱնդրկովկասՀարավային Կովկաս]]ում։
 
Մերձարևադարձային գոտիների տափաստանային զոնաներում արեգակնային ճառագայթման էներգիայի տարեկան քանակը 580-790 Կջ/քսմ է (140-180 կկալ/քսմ), ճառագայթման հաշվեկշիռը՝ 210-290 կջ/քսմ (50-70 կկալ/քսմ)։ [[Ձմեռ]]ը տաք է, ան[[ձյուն]]։ Ամենացուրտ [[ամիս|ամսվա]] միջին ջերմաստիճանը 5-12 °C է, հնարավոր են հազվադեպ թեթև ցրտահարություններ։ [[Ամառ]]ը շոգ է։ Ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը 20-25 °C է։ Հաճախակի են երաշտները։ Տարեկան տեղումները 500-600 մմ են, [[գետ]]երը՝ սակավաջուր (հաճախ ցամաքում են), մակերևութային հոսքը աննշան։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տափաստան» էջից