«Տիգրան Բեջանյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ մանկավարժ
Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Տիգրան Վանոյի Բեջանյան''' ({{ԱԾ}}), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից: ...»:
(Տարբերություն չկա)

20:14, 5 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Տիգրան Վանոյի Բեջանյան (1916, Կողբ, Հայաստան), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից: ԽՄԿԿ անդամ (1942):

Տիգրան Բեջանյան
Ծնվել է1916
ԾննդավայրԿողբ, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն

Տիգրան Բեջանյանը ծնվել է 1916 թվականին, Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում: Փոքր տարիքից զրկվել է հորից, ունեցել է դժվար մանկություն: 1936 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը և եղել Ստեփանավանի շրջանի Բլոգադարնի սովխոզի դպրոցի տնօրեն: 1937 թվականին տեղափոխվել է Կուրթանի ոչ լրիվ միջնակարգ դպրոցը[1]:

1939 թվականի նոյեմբերին զորակոչվել է կարմիր բանակ: Ծառայել է Բելոռուսական ԽՍՀ-ում, 126-րդ հեծելազորային գնդում: 1940-1945 թվականներին Բեջանյանը ծառայել է 322-րդ առանձին հրետանային դիվիզիոնում, որը գլխավոր հրամանատարության պահեստային զորամասերից էր: ԽՄԿԿ շարքերն է ընդունվել 1942 թվականի մարտին: Բելոռուսիայի Մոգիլյով քաղաքի ազատագրման մարտերում աչքի ընկնելու համար Տիգրանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով: Կռվել է նաև Լեհաստանում, մասնակցել Վարշավայի, Պոզնանի ազատագրմանը: 1945 թվականի ապրիլի 23-ին Բեռլինի պաշտպանություը ճեղքելու և քաղաքի գրավմանը ակտիվորեն մասնակցելու համար Բեջանյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրով: Հաղթանակի տոնը դիմավորել է Բեռլինում[1]:

1945 թվականի նոյեմբերին Բեջանյանը վերադարձել է տուն, և աշխատանքի անցել Ստեփանավանի շրջանի Հոբարձի գյուղի դպրոցում: 1948 թվականին ավարտելով մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, նշանակվել է Արմանիսի ութամյա դպրոցի տնօրեն: 1961 թվականին տեղափոխվել է Լոռի Բերդի ութամյա դպրոց, ուր աշխատել է որպես տնօրեն[1]:

Պարգևներ

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ