«Տափաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
Սևահողերը պարունակում են մեծ քանակությամբ [[հումուս]] ու [[կարբոնատներ]] և աչքի են ընկնում բարձր բերրիությամբ։ Տափաստանային բնական բուսականությունը պահպանվել է [[Անդրբայկալյան երկրամաս|Անդրբայկալ]]ում և [[Կենտրոնական Ասիա]]յում ([[շյուղախոտ]], [[փետրախոտ]], [[բարակոտնուկ]], [[Դաշտավլուկազգիներ|դաշտավլուկ]], [[սեզ]] են) և [[Հյուսիսային Ամերիկա]]ի պրերիաներում ([[հացազգիներ]], բիզոնի խոտ)։ Տեղ-տեղ աարածված են թփուտների համակցություններ ([[մամխի]], տափաստանային [[բալենի]], [[մեղվաթուփ]], [[ասպիրակ]] են)։ [[Գետեր]]ի ողողատներում և ջրհոսքերի լանջերին հանդիպում են [[անտառ]]ներ։ Ճմակալումից ազատ տարածությունները գարնանը ծածկված են [[էֆեմերներ]]ով և [[էֆեմերոիդներ]]ով։ [[Կենդանական աշխարհ]]ին բնորոշ են [[այծքաղ]]ը, [[գետնասկյուռ]]ը, [[արջամուկ]]ը, [[Խլուրդներ|խլուրդ]]ը, [[ճագարամուկ]]ը։
 
Կան [[թռչուններ]]ի շատ տեսակներ, [[վիթ]] և [[կուլա]]ն։։ [[Եվրոպա]]յի և [[Ասիա]]յի տափաստանների շատ կենդանիներ հանդիպում են համարյա ամենուրեք։ [[Ավստրալիա|Ավստրալական]] տափաստաններում գերակշռում են [[պարկավորներ]]ը։
 
Բարեխառն գոտիներում տափաստանները մեծ տարածք են զբաղեցնում [[Եվրասիա]]յի և [[Հյուսիսային Ամերիկա]]յի կենտրոնական շրջաններում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տափաստան» էջից