«Ոչխար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Փոխարինում հետշրջված Վիզուալ խմբագիր
Տող 1.
Ոչխարները դա ոչխարներն են:{{taxobox
{{taxobox
| name = Ոչխար
| image file = Ovis orientalis aries 'Skudde' (aka).jpg
Տող 19.
| ncbi = 9940
}}
'''Ոչխար''' ({{lang-la|Ovis aries}}), [[կաթնասուն]] [[կենդանի]]։ Այս արարածը հնագույն ժամանակներում ընտելացվել է [[մարդ]]ու կողմից։ Մարդն օգտագործում է ոչխարի բուրդն ու [[միս]]ը։ Ներկայումս ոչխարի բուրդն աշխարհում ամենաշատ օգտագործվող բուրդն է։ Ոչխարի միսը շատ երկրներում կարևոր տեղ է զբաղեցնում մարդկանց ճաշացանկում։ Երբեմն օգտագործվում է նաև ոչխարի [[կաթ]]ը։ Վերջերս ոչխարներին օգտագործում են նաև գիտահետազոտական ուսումնասիրություններում, օրինակ աշխարհում առաջին կլոնավորված կաթնասունը [[Դոլլի (ոչխար)|Դոլլի]] անունով ոչխարն էր։
 
Ոչխարաբուծությունը դա կենդանաբուծության այն ճյուղն է, որ զբաղվում է ոչխարների բուծմամբ։ Ներկայումս ոչխարաբուծությամբ հայտնի են [[Չինաստան]]ը, [[Ավստրալիա]]ն, [[Մեծ Բրիտանիա]]ն և [[Նոր Զելանդիա]]ն։
 
== Ծագում ==
Ոչխարը մարդու կողմից ընտելացվել է հնագույն ժամանակներում, ավելի քան 8 հազար տարի առաջ ժամանակակից [[Թուրքիա]]յի, [[Սիրիա]]յի և հյուսիսային [[Միջագետք]]ի տարածքում<ref>Мерперт, Николай Яковлевич, Мунчаев Р. М., Раннеземледельческие поселения Северной Месопотамии // Советская археология, 1971, № 3 {{ru}}</ref>։
 
Ենթադրում են, որ ոչխարը [[մուֆլոն]]ի և [[ուրիալ]]ի սերունդն է։ Բջջագենետիկ անալիզի տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ տնային ոչխարի նախնին մուֆլոնն է։ Ուրիալի կարիոտիպը կազմված է 58 [[քրոմոսոմ]]ից, այն դեպքում, երբ տնային ոչխարի և մուֆլոնի քրոմոսոմների թիվը 54-ն է։
 
== Նկարագրություն ==
[[Պատկեր:Ovejas en Patagonia - Argentina.jpg|thumb|left|Ոչխարների հոտ Արգենտինայում]]
[[Պատկեր:Ovis aries skull.jpg|thumb|200px|Ոչխարի գանգի կառուցվածքը]]
Ընտանի ոչխարը [[երկկճղակավոր]], [[որոճողներ|որոճող]] կենդանի է, լավ տարբերակված որձի պարուրաձև-ճյուղավորվող եղջյուրներով և գանգուր մորթիով։ Ոչխարների վայրի տեսակների, ինչպես նաև սովորական ոչխարի նախնու մոտ, մորթու մազերը օղակներով չեն ոլորվում, իսկ պոչը նկատելիորեն ավելի կարճ է։ Ոչխարների որոշ պրիմիտիվ ցեղատեսակների պոչը նույնպես կարող է կարճ լինել, երկար պոչը և սպիտակ մորթին, միայն կենդանիների ընտելացման սկզբնական շրջանում միաժամանակ են հայտնվել։ Ընտանի ոչխարները վայրի տեսակներից տարբերվում են գանգի նեղ [[ակնախորշեր]]ով և [[գլխուղեղ]]ի ավելի փոքր չափերով<ref name="Reavill">''Reavill, C.'' 2000. [http://animaldiversity.ummz.umich.edu/site/accounts/information/Ovis_aries.html Ovis aries] Animal Diversity Web</ref>։
 
Որպես կանոն ոչխարների մոտ [[եղջյուր]]ները լավ զարգացած են (երկու, երբեմն նաև չորս և ավելի), բայց որոշ ցեղատեսակների մոտ դրանք կարող են բացակայել կամ լինել միայն որձերի մոտ։ Ոտքերը ուժեղ են, լավ հարմարված ժայռոտ տեղանքում երկար ժամանակ տեղափոխվելուն<ref>Ensminger, Dr. M.E.; Dr. R.O. Parker (1986). Sheep and Goat Science, Fifth Edition. Danville, Illinois: The Interstate Printers and Publishers Inc. ISBN 0-8134-2464-X</ref>։ Տնային ոչխարները կախված ցեղատեսակից ունեն տարբեր չափեր և քաշ։ Հասուն կենդանու աճի արագությունը և զանգվածը հիմնականում պայմանավորված են [[ժառանգականություն|ժառանգականությամբ]], այդ պատճառով [[սելեկցիոն ընտրություն]]ը հաճախ իրականացվում է այդ հատկանիշների հիման վրա<ref>Simmons, Paula; Carol Ekarius (2001). Storey’s Guide to Raising Sheep. North Adams, MA: Storey Publishing LLC. ISBN 978-1-58017-262-2</ref>։
 
Հասուն որձերը սովորաբար կշռում են 45-100 կգ, ավելի խոշորները՝ 70-160 կգ։ Ոչխարի ([[սաֆոլկսյան ոչխար|սաֆոլկսյան]] ցեղատեսակի) ռեկորդային քաշը հասել է 247,2 կգ-ի։ Կենդանիների մոտ [[հետնաբաշ]]ի բարձրությունը միջինում կազմում է 55-100 սմ, իսկ մարմնի երկարությունը՝ 60—110 սմ։ Դունչը սրացած է, համարյա ամբողջովին (բացառությամբ շրթունքների և ռնգերի եզրերի) ծածկված է բարակ մազածածկով։ Շուրթերը բարակ են և շարժուն։ Ինչպես [[խոյ]] ցեղի մյուս տեսակների մոտ, ընտանի ոչխարի [[արցունքոսկր]]երի դիմային մակերեսին, ակնախորշերի ներքին անկյան տակ, գտնվում են «արցունքային փոսիկները»՝ [[ճարպագեղձեր|ճարպային գեղձերով]] հարուստ մաշկի հատուկ խորացումներ, որոնց արտազատած հեղուկը կուտակվում է հոտավետ [[ճարպ]]ային զանգվածի տեսքով։ Նմանօրինակ փոսիկներ առկա են նաև երկու մատների վերին հոդերի միջև։ Այս գեղձերի արտազատած հեղուկով էլ պայմանավորված է ոչխարների բնորոշ հոտը<ref name="Reavill" />։
 
Հասուն ոչխարները ունեն 32 [[ատամ]] (ատամնային բանաձևը՝ I։0/3 C։0/1 P։3/3 M։3/3)։ Դրանցից 6 զույգը՝ արմատային (վերևում և ներքևում), 6 զույգը՝ [[աղորիք]]ներ (նույնպես վերևում և ներքևում), 2 [[ժանիք]] (ներքևում) և 8 [[կտրիչ ատամներ|կտրիչ]] (միայն ներքևի մասում)<ref>Idaho Falls District 91 «[http://www.d91.k12.id.us/skyline/teachers/robertsd/sheep.htm Строение черепа домашней овцы]» Прочитано 2007-12-11</ref>։ Կտրիչների և աղորիքների միջև առկա է մեծ տարածություն։ Կտրիչները տեղակայված են [[ծնոտ]]ի երկայնքով՝ կազմելով բութ անկյուն։ Այսպիսի դասավորվածությունը թույլ է տալիս կենդանուն ավելի արդյունավետ ուտել խոտը, ի տարբերություն այլ բուսակեր կենդանիների։ Բերանի ետնային մասում՝ արմատային և աղորիքային ատամները միասին մեծ մակերես են կազմում։ Այդ ատամներով կենդանիները ծամում են խոտը։
 
Ոչխարների մոտ ատամների զարգացումը տեղի է ունենում աստիճանաբար։ Առաջնային [[կաթնատամներ]]ը մեկ կամ մեկ ու կես տարի հետո փոխարինվում են մշտականներով։ Վերափոխման ամբողջ ընթացքը վերջանում է միայն չորս տարի անց։
 
Շատ ցեղատեսակների արուների մոտ զարգացած են հատկապես [[կոտոշ]]ները։ Դրանք պարուրաձև փաթաթված՝ արտաքին վերջավորությամբ, լայնակի պալարներով են։ Էգերի մոտ նույնպես կարող են փոքր կոտոշներ առաջանալ։ Մորթու գույնը՝ կախված եղանակից, տարբեր է՝ կապնագույնից մինչև մուգ դարչնագույն և սև։ Բարակ մորթով ոչխարները հիմանականում սպիտակ են։ Իսկ հաստ մորթով ոչխարների մոտ այն ունի երկու շերտ։ Առաջինը՝ բրդատակի [[աղվամազ]]երը կազմված են 25 միկրոմետրանոց բարակ մազիկներից, իսկ երկրորդը՝ 100-200 միկրոմետրանոց ավելի հոծ մազաթելերից։
 
Նրբաբուրդ ոչխարների մոտ բուրդը բաղկացած է միայն առաջին շերտից։ Մազաթելերի երկարությունը կազմում է 5-9 սանտիմետր՝ բարակ աղվամազերով, իսկ կոշտ մորթի ունեցող տեսակների մոտ՝ 10-15 սանտիմետր։ [[Ուկրաինա]]յում՝ ոչխարի խուզումից ստացված բրդի տարեկան առավելագույն ցուցանիշը կազմել է 31,7 կիլոգրամ («Կարմիր հովիվ» սովխոզում ([[Խերսոնի շրջան]])՝ ոչխարը կշռում էր 130 կիլոգրամ)։ Կռտված ոչխարները կոչվում են կռտածներ։ Ոչխարները պահում են [[փարախ]]ում։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Ընտանի կենդանիներ}}
{{վիքիբառարան}}
 
[[Կատեգորիա:Ոչխարներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ոչխար» էջից