«Սուրբ Թարգմանչաց տոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
 
== Աստվածաշնչի թարգմանությունը ==
* 8։
Հայերեն առաջին թարգմանական գրականությունը եղել է Աստվածաշունչը։ Ֆրանսիացի գիտնական [[Լա Կրոզ]]ը (1661–1719 թթ.) այն անվանել է «Թագուհի թարգմանչաց»։ Թարգմանիչներն [[Աստվածաշունչ]]ը թարգմանում էին լրացումներով, ինչպես նաև տարբեր թարգմանված եզրերի ներմուծմամբ։ Թարգմանության մի մասը կատարվել է [[ասորերեն]]ից, իսկ մյուս մասը՝ [[հունարեն]]ից։ Աստվածաշնչի գլխավոր թարգմանիչներն էին [[Սահակ Պարթև]]ը, [[Հովսեփ Պաղնացի]]ն, [[Կորյուն Սքանչելի]]ն, [[Ղևոնդ Անանդեցի]]ն և [[Հովհաննես Եկեղեցացի|Հովհաննես Եկեղեց]]
#
 
Հայ գրերի գյուտից մինչև 440-ական թթ. ասորերենից և հունարենից թարգմանվել են մեծ քանակությամբ գործեր։ Դրանցից հատկանշական են հետևյալները՝ Աստվածաշնչի թարգմանությունը (405–408 թվականներին և 430-ական թվականներ), Խորհրդատետր-Պատարագամատույցներ, [[Դիոնիսոս Թրակացի|Դիոնիսոս Թրակացու]] «Արուեստ քերականութեան», [[Փիլոն Եբրայեցի|Փիլոն Եբրայեցու]] ճառերը, [[Պորփյուր]]ի «Ներածություն»-ը, , Աթանաս Ալեքսանդրացու 15 ճառերը, Ժամագիրք, [[Հովհան Ոսկեբերան]]ի ճառերը, քարոզներն ու մեկնությունները, [[Կյուրեղ Ալեքսանդրացի|Կյուրեղ Ալեքսանդրացու]] մեկնությունները՝ նվիրված Ծննդոց գրքին և Պողոս առաքյալի թղթերին, «Ճառ Ս. Երրորդության մասին», նամակներ [[Նեստոր]]ին և 12 նզովքները, Եվթաղի «Նախաբաններ և մեկնություններ»-ը՝ նվիրված [[Գործք առաքելոց]]ին և Պողոս առաքյալի թղթերին, Հիերոնիմոսի մեկնությունը, [[Եվսեբիոս Կեսարացի|Եվսեբիոս Կեսարացու]] «Եկեղեցական պատմություն»-ը (416–420 թվականներին), Եպիփան Կիպրացու «Մարգարեների վախճանի մասին», Սեբերիանոս (Սեվերիանոս) Գաբաղացու ճառերը, Եվագր Պոնտացու ճառերն ու մեկնությունները, Եվսեբիոս Եմեսացու ճառերը, Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայութեան»-ը, Բարսեղ Կեսարացու «Վեցօրյա արարչության մասին» աշխատությունը, նաև ճառերը, մեկնություններն ու խրատները, [[Պլատոն]]ի աշխատությունները, Արիստիդես Աթենացու «Քրիստոնեական հավատի ջատագովությունը» (420–430 թվականներին), Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնը» (430-ական թթ.), Պրոկղ եպիսկոպոսի թղթերը՝ ուղղված Սահակ Ա Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին (430-ական թթ.), Ակակիոս Մելիտենացու երկու թղթերը (430-ական թթ.), Եփրեմ Ասորու ճառերը, աղոթքները և [[Սուրբ Գիրք|Սուրբ Գրքի]] մասերին նվիրված մեկնությունները, Ս. Թադեոսի և Ս. Սանդուխտի վկայաբանությունը (430 թվականին, ), Մեթոդիոս Ոլիմպիացու «Անձնիշխանության մասին» երկը, Եպիփան Կիպրացու «Ընդդեմ աղանդոց» երկը, Հիպպոլիտոս Բոստրացու ճառերն ու մեկնությունները, «Բոլոր աղանդների հերքումը» (430–440-ական թթ., Գրիգոր Սքանչելագործի «Քրիստոսի ծննդյան մասին», Զենոբ Ամիդացու ճառը, Այիթալա Եդեսացու ճառը, Գրիգոր Նազիանզացու ճառերը, [[Անտիոք]]ի, Գանգրայի, Լաոդիկեի, Նեոկեսարիայի ժողովների և Նիկիայի Ա տիեզերական ժողովի կանոնները (430–440-ական թթ.)։ 490-ական թթ. թարգմանվել է նաև [[Արիստոտել]]ի «Ստորոգութեանց» և «Յաղագս մեկնութեան» երկերը։
V դ. 1-ին կեսին են թարգմանվել մի շարք անվավեր ճանաչված բնագրեր, այդ թվում նաև «[[Պիղատոս]]ի նամակը Տիբերիոս կայսեր», «Եդեսիա քաղաքի թագավոր Աբգարի նամակը», «Հակոբի ուղերձը Կոնդրատիոսին», «Քրիստոս Պոնտիոս Պիղատոսի առջև», «Առաքյալների վարդապետությունը»։ Թարգմանվել են նաև բազմաթիվ վկայաբանություններ և վարքագրություններ՝ և հունարենից, և ասորերենից։ Ողջ թարգմանական գրականությունը հիմքեր է ստեղծել հայ ինքնուրույն՝ մեկնողական, աստվածաբան-դավանական, իմաստասիրական, պատմական և այլաբնույթ գրականության ստեղծման համար՝ [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Ա Լուսավորչի]] (կամ նրան վերագրվող) «Հաճախապատում ճառերը», Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը», [[Կորյուն]]ի «Վարք Մաշտոցի»-ն, [[Եզնիկ Կողբացի|Եզնիկ Կողբացու]] «Եղծ աղանդոցը», [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] «Հայոց պատմությունը» և այլ երկեր։
 
Թարգմանչաց շարժման ավանդույթները շարունակվել են նաև հետագա դարերում ({{Գրիգոր Մագիստրոս Պահլավունի]] և այլք), սակայն նոր թափ են ստացել հատկապես XIV դ. լատին միարարների (ունիթորություն) և նրանց հայ հետևորդների շնորհիվ։ Քռնայի և Ծործորի դպրոցներում լատիներենից թարգմանվել են Թովմա Աքվինացու, Բոնավենտուրայի, Ժիլբեր Պոռետացու, Ալբերտ Մեծի, Բարդուղիմեոս Բոլոնիացու, Պետրոս Արագոնացու և այլ հեղինակների երկերը։ Թեև միարարների նպատակն էր հիմնավորել կաթոլիկության առավելությունը, սակայն նրանց գործունեությունը մեծապես նպաստել է եվրոպական քրիստոնեական մտքի նվաճումների յուրացմանը, որը հմտորեն իրագործել են Հայ եկեղեցու վարդապետներն ու գաղափարախոսները։ XVII դ., հոգևոր մշակույթի աշխուժացմանը զուգընթաց, վերականգնվել են Թարգմանչաց շարժման ավանդույթները։ Թարգմանչաց շարժումն իր սկզբնավորումից ի վեր խթանել է լուսավորականության, կրթության, գիտության, լեզվաշինության և նոր գաղափարների զարգացումը։
 
19-20-րդ դարերը նշանավորվել են համաշխարհային գրականության մի շարք հեղինակներիի թարգմանությամբ։ Հայ գրողներ [[Հովհաննես Թումանյան]]ը, [[Վահան Տերյան]]ը, [[Հովհաննես Մասեհյան]]ը, [[Խաչիկ Դաշտենց]]ը և ուրիշներ զգալի ավանդ են ունեցել համաշխարհային գրականությունը հայերենով ներկայացնելու գործում։ [[Շելլի]]ի ստեղծագործությունները թարգմանվել են Հ. Թումանյանի և [[Արշակ Չոպանյան|Ա. Չոպանյանի]] կողմից։ [[Վալտեր Սկոտ]]ի գործերից առաջինը հայերեն է թարգմանել Մ. Մամուրյանը, Հայնեի ստեղծագործությունները՝ Հ. Թումանյանը, Վ. Տերյանը, Հ. Հովհաննիսյանը, [[Եղիշե Չարենց|Ե. Չարենցը]] և ուրիշներ։
 
== Երաժշտարվեստ ==
Թարգմանչական շարժումը սկիզբ է դրել նաև հոգևոր երաժշտության և տարբեր գործերի առաջացմանը։ Այսպես, թարգմանչաց շարժմանն ու սուրբ թարգմանիչներին է ձոնված [[Վարդան Արևելցի|Վարդան Արևելցու]] «Որք զարդարեցին» շարականը՝ իր կանոնով։
 
== Սուրբ Թարգմանչաց տոնի նշման ժամանակացույցը՝ ըստ տարիների ==
* 09 հոկտեմբերի 2010
* 08 հոկտեմբերի 2011
* 13 հոկտեմբերի 2012
* 12 հոկտեմբերի 2013
* 11 հոկտեմբերի 2014
* 10 հոկտեմբերի 2015
* 08 հոկտեմբերի 2016
* 14 հոկտեմբերի 2017
* 13 հոկտեմբերի 2018
* 12 հոկտեմբերի 2019
* 10 հոկտեմբերի 2020
* 09 հոկտեմբերի 2021
* 08 հոկտեմբերի 2022
* 14 հոկտեմբերի 2023
* 12 հոկտեմբերի 2024
* 11 հոկտեմբերի 2025
* 10 հոկտեմբերի 2026
* 09 հոկտեմբերի 2027
* 14 հոկտեմբերի 2028
* 13 հոկտեմբերի 2029
* 12 հոկտեմբերի 2030
 
== Գրականություն ==
* Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն, Երևան, 2002
* Դպրոցական Մեծ Հանրագիտարան, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն, Երևան, 2008
* Թարգմանչաց տոն. - Ինչ է, ով է, 1985, հտ. 2, էջ 85.։
* Թարգմանչաց տոն. - ՀՍՀ, 1978, հտ.4, էջ 150։
* Մկրտչյան Լ. ․․․Իմանալ զբանս հանճարոյ. - Սովետահայ թարգմանական գեղարվեստական գրականություն գրքում.- Եր., 1983, էջ 5-8։
 
[[Կատեգորիա:Քրիստոնեական տոներ]]