«Սուրբ Թարգմանչաց տոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
== Թարգմանչաց շարժում ==
Թարգմանչաց շարժումը ծավալվել է հայ գրերի գյուտից անմիջապես հետո՝ 405 թվականին։ Այն նպատակ ուներ թոթափել երկիրը հունական ազդեցությունից, հիմնել հայկական դպրոցներ, թարգմանել հիմնական հոգևոր և աշխարհիկ գրականությունը, հայկականացնել եկեղեցական ծեսերն ու հիմնել ինքնուրույն հայալեզու դպրություն։
Ծայր առած շարժումը հետապնդում էր նաև որոշ պետական շահեր. հայոց գրերի ստեղծմամբ Արշակունիների թուլացած գահի պաշտոնական գրագրությունը հունարենից և ասորերենից պետք է անցներ հայերենի, իսկ հայալեզու դպրոցն ու գրականությունը հայալեզու եկեղեցու միջոցով պետք է նեցուկ դառնային հայոց պետականության ու ժողովրդի ինքնության պահպանմանը։ Հարկ է նշել, որ բոլոր գործողությունները ղեկավարվում էին եկեղեցական և հոգևոր այրերի կողմից՝ արքա [[Վռամշապուհ]]ի անմիջական օժանդակությամբ։հո
Ընդհանուր առմամբ, V դ. 1-ին կեսին կատարված թարգմանությունները կարելի է դասակարգել հետևյալ բաժինների՝
# Լիտուրգիկա՝ ծիսական երկեր (Խորհրդատետր-Պատարագամատույց, Ժամագիրք և այլն)
# Պատրիստիկա՝ հայրախոսական գրականություն,
# Մարտիրոլոգիա և հագիոգրաֆիա՝ վկայաբանություն և վարքագրություն
# Կանոնական (եկեղեցական ժողովների և սուրբ հայրերի կողմից գրված կանոններ ու սահմանումներ)
# Պատմական երկեր