«Կլոդ Նիկոլյա Լեդու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ճարտարապետ}} '''Կլոդ Նիկոլյա Լեդու''' ({{lang-fr|Claude Nicolas Ledoux}}, {{ԱԾ}}), ֆրանսիական հեղափոխական...»:
 
տեղափոխել եմ Քրիստինե7 մասնակցի ավազարկղից
Տող 16.
 
Լեդուի տրակտատի անվանումը՝ «Ճարտարապետությունը՝ դիտարկելով այն արվեստի, բարքերի և օրենսդրության հետ կապված» («''L’architecture consideré par les rapport des arts, des moeurs et de la legislation''», 1804)<ref>{{Cite web|url=http://archvuz.ru/node/83|title=КЛОД-НИКОЛЯ ЛЕДУ {{!}} Архитектон: известия вузов|publisher=archvuz.ru|lang=ru|accessdate=2017-08-28|archiveurl=https://web.archive.org/web/20170828102834/http://archvuz.ru/node/83|archivedate=2017-08-28|deadlink=yes}}</ref>, հղում է [[Անն Լուիզ Ժերմեն դը Ստալ|Մադամ դը Ստալ]]ի «Գրականությունը՝ դիտարկված սոցիալական ինստիտուտների հետ կապի մեջ» հայտնի աշխատանքին, որը լույս էր տեսել չորս տարի առաջ։ Տրակտատի վերագրում Լեդուն ընդգծում է ճարտարապետության կապը բանավոր արվեստի հետ։ Ճարտարապետության հիմքում ընկած է «մտահղացման և գծերի միասնության», գաղափարի ու կերպարների՝ լրացված ձևերի բազմազանությամբ, համապատասխանության օրենքներով, պարկեշտության և խնայողության միասնության գաղափարը։ Ճարտարապետությունը ընդօրինակում է նաև մարդկային հասարակության կազմակերպությունները։ Խոսելով աշխարհակարգի մասին՝ ճարտարապետը դիմում է պլաստիկ կերպարների, ճարտարապետական ձևերի։ Ճարտարապետություն մարմնավորում է հասարակությունը, և ի վիճակի է «դաստիարակել» նրան՝ ճարտարապետի կարծիքով․ կոթողների բնավորությունը մարմնավորում է հասարակական բարոյականությունը՝ ներկայացված պլաստիկ լեզվի և միջոցներով ծառայում է որպես բարքերի մաքրմանը։ Լեդուի համար գեղեցկությունը համամասնության մեջ է, զանգվածների և մանրամասների հարաբերակցության, և այս գեղեցկությունը կարող է ազդել հասարակության վրա, ինչ էլ նրա նպատակն է։
 
 
Արվեստի պատմաբան Էմիլ Կաուֆմանը Լեդուին հռչակում է ժամանակակից ճարտարապետության հայր, [[Շառլ Էդուար լը Կորբյուզիե|Լե Կորբյուզիեի]] նախորդը։ Կաուֆմանի գիրքը, որն այդպես էլ կոչվում է՝ «Լեդուից մինչև Լե Կորբյուզիե։ Ինքնուրույն ճարտարապետության ծագումն ու զարգացումը», լույս է տեսել Ամերիկայում 1933 թվականին, որտեղ հայտնվում է «հեղափոխական ճարտարապետներ» տերմինը։ Կաուֆմանը հիմնավորումներ է փնտրում իր ժամանակի ավանգարդ արվեստի համար Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակաշրջանում՝ առաջ քաշելով հեղափոխական ճարտարապետների և նրանց հեղափոխական ճարտարապետության գաղափարը, որն առաջին անգամ ինքնուրույնության հավակնություն ունի. այն գտնվել է նորարարությունների մշակույթի ([[Ավանգարդիզմ|ավանգարդ]]) հարաբերությունների և քաղաքական հեղափոխության խնդրի՝ 20-րդ դարի սկզբին ջերմորեն քննարկվող հարցի հունում: Իր ճարտարապետական ուտոպիաներով Լեդուն շատ առումներով կանխագուշակել է 20-րդ դարասկզբի մոդեռնիստների և կոնստրուկտիվիստների աշխատանքները<ref>{{Книга|автор=Александр Локотко|заглавие=Архитектура. Авангард, абсурд, фантастика|ссылка=https://books.google.ru/books?id=TDo8BAAAQBAJ&pg=PA17&dq=%D0%BA%D0%BB%D0%BE%D0%B4+%D0%BD%D0%B8%D0%BA%D0%BE%D0%BB%D0%B0+%D0%BB%D0%B5%D0%B4%D1%83&hl=ru&sa=X&ved=0ahUKEwjRrNym9fjVAhXEBZoKHUfcBqMQ6AEILzAC#v=onepage&q&f=false|издательство=Litres|год=2017-05-20|страниц=209|isbn=9785457627956}}</ref>։ Նա նույնիսկ կիրառել է յուրօրինակ «[[մոդուլոր]]»՝ կատարելով նախագծեր ըստ ցանցի, որում տեղավորվում էր կանգնած մարդը՝ խաչված ձեռքերով (այդ ցանցի քառակուսին ընդունվել է որպես մոդուլային միավոր)<ref name=":0" />։