«Շիա իսլամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 12 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7
Rescuing 2 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7
Տող 554.
 
===Զեյդիականներ («Հնգականներ»)===
'''Զեյդիյան''' կամ '''զեյդիականությունը''' շիական մազհաբ է՝ անվանված Զեյդ իբն Ալիի անունով։ Զեյդիական ֆիքհի հետևորդները կոչվում են զեյդիականներ (կամ երբեմն հնգականներ)։ Սակայն կա նաև մի խումբ, որը կոչվում է Զեյդի Վասիթիս (տես ներքևում), ովքեր տասներկուականներ են։ Զեյդիները կազմում են Եմենի բնակչության 42-47%-ը<ref>{{cite web|url=http://www.yemenincanada.ca/map.php|title=About Yemen|website=Yemeni in Canada|publisher=Embassy of the Republic of Yemen in Canada|archiveurl=https://web.archive.org/web/20070127175930/http://www.yemenincanada.ca/map.php|archivedate=հունվարի 27, 2007|accessdate=ապրիլի 9, 2015}}</ref><ref>{{cite web|url=http://www.populstat.info/Asia/yemeng.htm|title=Yemen [Yamaniyyah]: general data of the country|website=Population Statistics|archiveurl=https://web.archive.org/web/20160304041925/http://www.populstat.info/Asia/yemeng.htm|archivedate=մարտի 4, 2016-03-04|accessdate=ապրիլի 9, 2015|deadurl=noyes|df=dmy-all}}</ref>։
 
====Դոկտրինա====
Տող 584.
Իսմայիլ իբն Ջաֆարի մահից հետո շատ իսմայիլականներ հավատում էին, որ մի օր մեսիա Մահդին, ով շատերը կարծում են, թե Մուհամմադ իբն Իսմայիլն է, վերադառնալու է և ստեղծելու է արդարության դար։ Խմբերից մեկը ներկայացնում էին դաժան քարմաթյանները, որոնց հենակետը Բահրեյն է։ Ընդհակառակը շատ իսմայիլականները հավատում են, թե իմամաթը իրականում շարունակվում է, և իմամները թաքնված շրջան են մտել ու շարունակել են հաղորդակցվել և ուսուցանել իրենց հետևորդներին հրավիրված «միսիոներների» ցանցի միջոցով։
 
909 թվականին Աբդուլլահ ալ-Մահդի Բիլլահը՝ իսմայիլական իմամաթի հավակնորդ, ստեղծել է Ֆաթիմյան խալիֆայությունը։ Այս շրջանում ձևավորվել են իմաների երեք սերունդներ։ Առաջին այսօր հայտնի է դրուզներ անունով, որը սկսվել է ալ-Հաքիմ բի-Ամիր Ալլահից։ Վերջինս ծնվել է 985 թվականին և ղեկավար է դարձել 11 տարեկան հասակում։ Հալածանքները տարածված են եղել կրոնական առումով հանդուրժողական Ֆաթիմյան կայսրությունում նրա կառավարման շրջանում։ Երբ 1021 թվականին նրա ջորին վերադարձել է առանց իր տիրոջ և արյան մեջ կորած, նրա կյանքի օրոք ձևավորված կրոնական խումբը առանձնացել է իսմայիլականներից և չի ճանաչել նրա իրավահաջորդությունը։ Ավելի ուշ այս խումբը հայտնի է դարձել դրուզներ անունով, նրանք հավատում են, որ ալ-Հաքիմը Ալլահի մարմնավորումն է և խոստացված Մահդին, ով ի վերջո մի օր վերադառնալու է և արդարություն է բերելու աշխարհին<ref>{{cite web|url=http://baheyeldin.com/history/al-hakim-bi-amr-allah-fatimid-caliph-of-egypt.html|title=al-Hakim bi Amr Allah: Fatimid Caliph of Egypt|archiveurl=https://web.archive.org/web/20070406065948/http://baheyeldin.com/history/al-hakim-bi-amr-allah-fatimid-caliph-of-egypt.html|archivedate=ապրիլի 6, 2007-04-06|accessdate=2007-04-24|deadurl=noyes|df=dmy-all}}</ref>։ Ժամանակի ընթացքում իսմայիլականության մեջ զարգացել են նաև այլ դոկտրինաներ, որի արդյունքում առանձնացել են իսմայիլականությունից և իսլամից տարբերվող խմբեր։
 
Երկրորդ բաժանումը տեղի է ունեցել 1094 թվականին Մաադ ալ-Մուսթանսիր Բիլլահի մահից հետո։ Նա ամենաերկարն է խալիֆ եղել։ Նրա մահից հետո նրա որդիները՝ Նիզարը և ալ-Մուսթալին դինաստիական պայքար են սկսել քաղաքական և հոգևոր վերահսկողության համար։ Ավագ եղբայր Նիզարը պարտություն է կրել և բանտարկվել է, սակայն ըստ Նիզարի սովորության՝ նրա որդին փախուստի է դիմել Ալամութ, որտեղ իրանյան իսմայիլականները ընդունել են նրա պահանջները<ref name="DaftaryShort1998p106">{{cite book|title=A Short History of the Ismailis|last=Daftary|first=Farhad|publisher=Edinburgh University Press|year=1998|isbn=978-0-7486-0687-0|location=Edinburgh|pages=106–108}}</ref>։