«Մարտիրոս Սարյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
46.162.252.152 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Voskanyan մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ: Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Reverted
չ (46.162.252.152 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Voskanyan մասնակցի վերջին տարբերակին։)
Պիտակ: Հետշրջում
 
'''Մարտիրոս Սարգսի Սարյան''' ({{ԱԾ}}), հայ նկարիչ, [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]] ժողովրդական նկարիչ (1960), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947), [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|ՀԽՍՀ]] ԳԱ ակադեմիկոս (1956), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965), [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|ՀԽՍՀ]] նկարիչների միության նախագահ (1945-1951)։
 
== Կենսագրություն ==
Սարյանի նախնիները եղել են [[Անի|անեցի]], որ գաղթել են [[Ղրիմ]], մասնակցել տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը։ Նրանց շառավիղները Ղրիմից տեղափոխվել և մասնակցել են [[Նոր Նախիջևան]]ի [[հայ]]կական գաղութի ստեղծմանը։ 1895 թվականին Սարյանը ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան ([[հայերեն]], [[ռուսերեն]]) ուսումնարանը։ [[Հմայակ Արծաթպանյան|Հ. Արծաթպանյան]]<nowiki/>ի ղեկավարությամբ մասնագիտական նախնական գիտելիքներ ստանալուց հետո, 1897-1904 թվականներին սովորել է [[Մոսկվա]]յի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում։ 1901 թվականին, առաջին անգամ, մեկնել է [[Կովկաս]], եղել [[Երևան]]ում, [[Աշտարակ]]ում, [[Վաղարշապատ]]ում, [[Սևան (քաղաք)|Սևանում]], 1902 թվականին՝ Անիում։ Ճամփորդության ընթացքում, ինչպես և հետագա տարիներին, հափշտակությամբ ուսումնասիրել է իր ժողովրդի պատմությունը, նիստուկացը, մշակույթը, ճարտարապետության, քանդակագործության, որմնանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի հուշարձանները, որը վճռական ազդեցություն է ունեցել Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորման ու զարգացման վրա։ 1903 թվականին ավարտել է ուսումնարանի հիմնական դասընթացը և մոտ երկու տարի կատարելագործվել նույն հաստատությանը կից Վ. Ա. Սերովի և Կ. Ա. Կորովինի «Դիմանկարի արվեստանոցում»։ Ուսումնառության տարիներին մոտիկից շփվել է ռուս մտավորականության լավագույն ներկայացուցիչներից շատերի հետ, ինչը զգալի նշանակության է ունեցել նրա՝ առաջադեմ մտավորականի և քաղաքացի արվեստագետի դիրքորոշման մեջ։