Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 366 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
'''Գայլատու''' (Գայլատո ծովիկ, Գայլատվա լիճ, Ձկնաբեր ծովակ) լիճը (այժմ` Բալըղ-գյոլ, Բալըք) գտնվում է [[Հայկական լեռնաշխարհ]]ում` [[Հայկական Պար]] լեռնաշղթայի միջլեռնային տաշտակաձև գոգավորությունում` 2247 մ բարձրության վրա: Գտնվում է [[Սինակ]] լեռան մոտ: Ունի տեկտոնահրաբխային ծագում: Երկարությունը 10 կմ է, մակերեսը` մոտ 33 կմ²: Սնումը ձնանձրևային է: Ձմռանը սառցակալում է: Ջուրը քաղցրահամ է, հարուստ ձկներով` հատկապես կարմրախայտով: Լիճը հոսուն է: Հարավ-արևելքից սկիզբ է առնում [[Առու]] (Գայլատու, թուրքերեն Չուխուր) գետակը:
'''Գայլատու''' լիճը (այժմ` Բալըղ-գյոլ) գտնվում է [[Հայկական Պար]]ի հարավային լանջին` [[Սինակ]] լեռան մոտ, գոգավորության մեջ: Այն սնվում է [[Արարատ]]ի հարավային լանջին գտնվող գոգավորությունից եկող քաղցրահամ ջրերով. գոգավորությունը ճահճացած է: Լճի գոգավորության արևմյան մասից դուրս է հոսում համանուն գետը, որի դեպի արևելք շարունակությունը կոչվում է [[Առուն]] (Սարիսու), որն էլ [[Մակու]] գետի վտակն է: Լճի բարձրությունը 2200 մ է:
 
== Գրականություն ==
* Հ.Կ. Գաբրիելյան, Հայկական լեռնաշխարհ, Եր. 2000
* Հայկական սովետական հանրագիտարան Երևան 1976 Հատոր 2 էջ 678
* Հ.Մ.Այվազյան և ուրիշներ Հայաստանի բնաշխարհ էջ 147
 
[[Կատեգորիա:Հայկական լեռնաշխարհի լճեր]]