«Վարդենիսի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 104.
 
== Պատմություն ==
Վարդենիսի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ [[Երվանդունիների թագավորություն|Երվանդունիների]] (մ.թ.ա. 570-201) և [[Արտաշեսյանների թագավորություն|Արտաշեսյանների]] (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Վարդենիսի շրջանի տարածքը կազմել է [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի]] [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]] նահանգի [[Սոթք (գավառ)|Սոդք]] գավառը, իսկ [[9-րդ դար]]ի վերջից մտել է [[Բագրատունյաց թագավորություն|Բագրատունյաց թագավորության]], ապա՝ [[Զաքարյան իշխանապետություն|Զաքարյան իշխանապետության]] մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է [[Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում|մոնղոլական]], ապա՝ [[Կարակոյունլուների տերություն|կարակոյունլու]] և [[Ակկոյունլուների տերություն|ակկոյունլու]] թուրքմենական պետությունների մեջ։
 
[[Արևելյան Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի կազմում|Պարսկական տիրապետության]] ժամանակ մտել է [[Երևանի կուսակալություն|Երևանի կուսակալության]], ապա՝ 17-18-րդ դարերում մտել է [[Երևանի խանություն|Երևանի խանության]] Գյոգչայի մահալի մեջ։ [[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում|Արևելյան Հայաստանը Ռուսաստանին]] միանալուց հետո՝ [[Թուրքմենչայի պայմանագիր|Թուրքմենչայի պայմանագրով]] (1828) Վարդենիսը կազմել է [[Հայկական մարզ]]ի, ապա՝ [[Երևանի նահանգ]]ի Նոր Բայազետի գավառի մասը։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի կազմավորումը՝ Վարդենիսի շրջանը Նոր Բայազետի գավառի Բասարգեչար գավառամասն էր։