«Արծրուն Գալստյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ մանկավարժ
Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Արծրուն Ստեփանի Գալստյան''' ({{ԱԾ}}), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից...»:
(Տարբերություն չկա)

11:49, 27 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Արծրուն Ստեփանի Գալստյան (1925, Սամաղար, Հայաստան), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

Արծրուն Գալստյան
Ծնվել է1925
ԾննդավայրՍամաղար, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1956)
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրԳիտելիք

Կենսագրություն

Արծրուն Գալստյանը ծնվել է 1925 թվականին, Էջմիածնի շրջանի Սամաղար գյուղում: 1942 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է ուսուցչական աշխատանքով: Հայրենական մեծ պատերազմի ծանր օրերին զորակոչվել է կարմիր բանակ: Կռվել է Գայի անվան «Երկաթյա դիվիզիա»-ի շարքերում: Գալստյանը մասնակցել է մի շարք ճակատամարտերի, որոնցից մեկում ծանր վիրավորվել է, և բժիշկները ստիպված են եղել վիրահատել և հեռացնել նրա աջ ոտքը:

Տուն վերադառնալով աշխատանքի է անցել Սամաղարի դպրոցում: 1952-1956 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում: Որպես դասախոս աշխատել է «Գիտելիք» ընկերությունում[1]:

Պարգևներ

  • Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան[1]

Ծանոթագրություններ