«Միխայիլ Շուֆուտինսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
'''Միխայիլ Զախարի Շուֆուտինսկի''' ({{lang-ru|Михаил Захарович Шуфутинский}}, {{ԱԾ}}), ռուս էստրադային երգիչ է։
 
Ծնվել է 1948 թ.թվականի ապրիլի 13-ին [[Մոսկվա]]յում, հրեական ընտանիքում։ Նրա հայրն էր Զախար Շուֆուտինսկին՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր, մասնագիտությամբ բժիշկ։ Երբ Միխայիլը 5 տարեկան էր, զոհվում է նրա մայրը, և երեխայի դաստիարակությամբ սկսում է զբաղվել նրա տատիկ Բերտա Դավիդովնան և պապիկ Դավիթ Յակովլևիչը<ref>[http://www.shansonprofi.ru/archiv/notes/paper63/ Семейный альбом Михаила Шуфутинского]</ref>: Ավարտել է երաժշտական դպրոցի ակորդեոնի բաժինը, այնուհետև Մոսկվայի Իպպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանի դիրիժորական բաժինը, ուր իր հետ նույն բաժնում էր սովորում ապագա երգչուհի [[Ալլա Պուգաչովա]]ն: Տարբեր համույթների հետ ելույթներ էր ունենում Մոսկվայի և Մագադանի ռեստորաններում, երգելով հիմնականում Ալեքսանդր Վերտինսկու և Պյոտր Լեշչենկոի երգերը։ Ավելի ուշ դառնում է «Լեյսյա, պեսնյա» ({{lang-ru|Лейся, песня}}) համույթի ղեկավարը, որը հիմնականում կատարում էր [[Վյաչեսլավ Դոբրինին]]ի երգերը։
 
1981 թ.-ին Մ. Շուֆուտինսկին ընտանիքի հետ Սովետական Միությունից տեղափոխվում է ԱՄՆ, և այնտեղ, գործիքավորողի կարգավիճակով թողարկում է Անատոլի Մոգիլևսկու «У нас в Одессе это не едят» (1983 թ.) և «Я Вас люблю, мадам» (1984 թ.) ալբոմները։ Մոտ տասը տարի նվագում էր տարբեր համույթների հետ ռեստորաններում, ստեղծում է «Ատաման-բէնդ-շոու» խումբը և բացում «Ատաման» ռեստորանը։