«Նենսի Քերրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Տիեզերագնաց}} '''Նենսի Ջեյն Քերրի (Շերլոկ)''' ({{lang-en|Nancy Jane Sherlock Currie}}, {{ԱԾ}}), ՆԱՍԱ-ի տիեզ...»:
(Տարբերություն չկա)

17:31, 26 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Նենսի Ջեյն Քերրի (Շերլոկ) (անգլ.՝ Nancy Jane Sherlock Currie, դեկտեմբերի 29, 1958(1958-12-29), Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ), ՆԱՍԱ-ի տիեզերագնաց։ Կատարել է չորս տիեզերական թռիչք՝ STS-57 (1993, «Ինդևոր»), STS-70 (1995, «Դիսքավերի»), STS-88 (1998, «Ինդևոր») և STS-109 (2002, «Կոլումբիա»): ԱՄՆ բանակի գնդապետ։

Նենսի Քերրի
Մասնագիտություն  ԱՄՆ
Ծնվել է դեկտեմբերի 29, 1958(1958-12-29) (65 տարեկան)
Ծննդավայր Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ
Պարգևներ

Կենսագրություն

 
STS-57: Քերրին վերահսկում է մանիպուլյատորի աշխատանքը
 
STS-57
 
STS-88

Նենսի Քերրին ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 29-ին Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում, սակայն իրեն ավելի հոգեհարազատ է համարում Օհայո նահանգի Տրոյա քաղաքը, որտեղ 1977 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը: 1980 թվականին ստացել է բակալավրի աստիճան կենսաբանության ոլորտում՝ գերազանցությամբ ավարտելով Օհայոյի պետական համալսարանը։ 1985 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ 1997 թվականին ստացել է գիտությունների դոկտորի աստիճան Հյուսթոնի համալսարանում ։

Ամուսնացած է Դեյվիդ Վ. Քերիի հետ, ով Պենսիլվանիա նահանգի Կուկստաուն քաղաքից է։ Ունեն դուստր[2][3]։

Մինչ ՆԱՍԱ-ն

Քերրին ԱՄՆ բանակում ծառայել է ավելի քան 22 տարի։ Մինչև 1987 թվականին ՆԱՍԱ-յին անդամակցելը, նա թռիչքային ուսումնարանում ուսում է անցել վինտոկրիլային սարքերի օդաչուի համար և հետագայում որպես օդաչու-հրահանգիչը գործուղվել է ԱՄՆ բանակ: Նա աշխատել է տարբեր ղեկավար պաշտոններում, այդ թվում՝ եղել է բաժանմունքի, դասակի և ավիացիոն օղակի հրամանատար։ Այն կատարել է ավելի քան 3 900 ժամ տարբեր տեսակի ուղղաթիռների և ինքնաթիռների թռիչք[4]։

Տիեզերական թռիչքների նախապատրաստում

1987 թվականի սեպտեմբերին մասնակցել է տիեզերագնացների 12-րդ հավաքին, որից հետո սկսել է աշխատել ՆԱՍԱ-ում որպես ինժեներ «բորտային սիմուլյատոր» համալիրում, որը մոդելավորում էր շաթլի թռիչքային բնութագրերը: 1990 թվականի հունվարին ՆԱՍԱ-ի ջոկատում ընդգրկվել է տասներեքերորդ հավաքածուի կազմում, որպես տիեզերագնացության թեկնածու։ Սկսել է նախապատրաստական դասընթացներ անցնել։ Դասընթացի ավարտից հետո 1991 թվականի հուլիսին ստացել է «թռիչքի մասնագետի» որակավորում։

Թռիչքներ դեպի տիեզերք

  • Առաջին թռիչք՝ STS-57[5]։ 1993 թվականի հունիսի 21-ից հուլիսի 1-ը եղել է «թռիչքի մասնագետ»: Թռիչքի հիմնական նպատակը եվրոպական ռոբոտ-մանիպուլյատորի շաթլով փոխադրելն էր, անձնակազմի երկու անդամների բաց տիեզերք դուրս գալը, առաջին թռիչքի ընթացքում տարբեր փորձարկումների անցկացումը, բժշկակենսաբանական հետազոտությունների և աստղագիտական դիտարկումների շարունակությունը: Թռիչքի տևողությունը կազմել է 9 օր 23 ժամ 46 րոպե[6]։
  • Երկրորդ թռիչք՝ STS-70[7]։ 1995 թվականի հուլիսի 13-ից 22-ը եղել է «թռիչքի մասնագետ»։ Անձնակազմը կատարել է տարբեր փորձարկումներ և ուղեծիր է դուրս բերել ՆԱՍԱ-ի վեցերորդ և վերջին արբանյակը՝ տվյալների հետևելու և վերահեռարձակման համար: Թռիչքի տևողությունը կազմել է 8 օր 22 ժամ 21 րոպե[8]։
  • Երրորդ թռիչք՝ STS-88[9]։ 1998 թվականի դեկտեմբերի 4-16-ը եղել է «թռիչքի մասնագետ»։ Սա առաջին շինարարական առաքելությունն էր, որը ՆԱՍԱ-ն իրականացրել է Միջազգային տիեզերական կայանի կառուցման ծրագրով։ Թռիչքի տևողությունը կազմել է 11 օր 19 ժամ 19 րոպե[10]։
  • Չորրորդ թռիչք` STS-109[11]: 2002 թվականի մարտի 1-ից 12-ը եղել է «թռիչքի մասնագետ»: Աստղադիտակի 3-րդ առաքելության հիմնական խնդիրը Հաբլ անունով տիեզերական աստղադիտակի վերանորոգումն ու վերազինումն էր[12]։ Թռիչքի տևողությունը կազմել է 10 օր 22 ժամ 11 րոպե[13]։

Տիեզերք թռիչքների ընդհանուր տևողությունը 41 օր 15 ժամ 32 րոպե է:

Թռիչքներից հետո

2002 թվականի հունիսին հեռացել է տիեզերագնացների ջոկատից, իսկ 2005 թվականի հունվարին նաև ՆԱՍԱ-ից։ 2005 թվականի սեպտեմբերին վերադարձել է ՆԱՍԱ աշխատաքի, աշխատում է Ջոնսոնի անվան Տիեզերական կենտրոնի ավտոմատիկայի, ռոբոտատեխնիկայի և մարզասարքերի բաժնում։

Պարգևներ և մրցանակներ

Պարգևատրվել է «տիեզերական թռիչքի համար» մեդալով (1993, 1995, 1998 և 2002), «Գերազանց ծառայության համար» մեդալ (ԱՄՆ) (կրկնակի), «Պատվո լեգիոն» շքանշան, «Գովելի ծառայության համար» մեդալ (ԱՄՆ), «Ականավոր առաջնորդության համար» մեդալ, «Բացառիկ վաստակի համար» մեդալ (2003), «Արծաթե Սնուպի» մրցանակ և շատ ուրիշներ:


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
  2. «ARRL Satellite Bulletin ARLS011 (1995)». arrl.org. Վերցված է 2019-01-29-ին.
  3. Biography of Nancy J. Currie
  4. «Biography of Nancy J. Currie». Արխիվացված է օրիգինալից 2013-11-01-ին. Վերցված է 2012-11-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. NASA — NSSDC — Spacecraft — Details
  6. NASA — STS-57
  7. NASA — NSSDC — Spacecraft — Details
  8. NASA — STS-70
  9. NASA — NSSDC — Spacecraft — Details
  10. NASA — STS-88
  11. NASA — NSSDC — Spacecraft — Details
  12. Лисов И. "Колумбия" наносит "Хабблу" официальный дружественный визит: Другие задачи(ռուս.) // Новости космонавтики : журнал. — ФГУП ЦНИИмаш, 2002. — № 5.
  13. NASA — STS-109
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նենսի Քերրի» հոդվածին։