«Ռոբերտ Էվանս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ռեժիսոր}} '''Ռոբերտ Էվանս''' (իսկական ազգանունը Շապիրա, {{ԱԾ}}), ամերիկացի կինոպրոդյուսեր,...»:
(Տարբերություն չկա)

15:41, 25 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Ռոբերտ Էվանս (իսկական ազգանունը Շապիրա, հունիսի 29, 1930(1930-06-29)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] - հոկտեմբերի 26, 2019(2019-10-26)[3][1], Բևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոպրոդյուսեր, որը 1967-1974 թվականներին կառավարել է Paramount Pictures կինոարտադրական ստուդիան: Եղել է Ռ. Պոլանսկու և Ֆ.Ֆ.Կոպոլայի ֆիլմերի պրոդյուսեր, որոնցից են «Ռոզմարիի երեխան», «Չինական թաղամաս» և «Կնքահայրը»:

Ռոբերտ Էվանս
անգլ.՝ Robert Evans
Ծնվել էհունիսի 29, 1930(1930-06-29)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Մահացել էհոկտեմբերի 26, 2019(2019-10-26)[3][1] (89 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումդերասան, կինոպրոդյուսեր, հաղորդավար, պրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, գրող, հնչյունավորող և պրոդյուսեր
ԱմուսինՇերոն Հագենի, Քամիլա Սպարվ, Էլի Մաքգրաու, Ֆիլլիս Ջորջ[4], Քեթրին Օքսենբերգ, անհայտ և Victoria White?
Պարգևներ
IMDbID ID 0263172

Գործունեությունը

Հարլեմ քաղաքից ատամնաբույժի որդուն՝ 26-ամյա Ռոբերտ Շապիրային, Նորմա Շիրերը նկատել է Բեվերլի Հիլզի լողավազանում և առաջարկել իր հանգուցյալ ամուսնու ՝ Իրվինգ Թալբերգի դերը «Հազար դեմքով մարդը» (1957 թվական) ֆիլմում: Մեկ տարի անց Դերիլ Զանուկը պնդել է, որ Էվանսին դեր տան Հեմինգուեյի «Եվ ծագում է արևը» վեպի հիման վրա նկարահանված կինոնկարում՝ չնայած գրողի ընդդիմությանը: Էվանսի դերասանական վերջին նշանավոր աշխատանքը եղել 1959 թվականին նկարահանված մելոդրաման՝ «Ամեն ինչի լավագույնը»:

1966 թվականին Էվանսը գնել է Ռ. Տորպի «Դետեկտիվ» գրքի էկրանավորման իրավունքը: Վեպի նկարահանման հաջողված աշխատանքը Ֆրենկ Սինատրայի հետ տպավորել է կինոարտադրության դիլերներին, որոնք հենց այդ պահին աշխատանքից հեռացրել էին Paramount Pictures կինոընկերության նախկին ղեկավարությանը: Քիչ հայտնի Էվանսը ստացել է կինոարտադրության ղեկավարի աթոռը: Նրա վերահսկողության ներքո Ամերիկայի ամենամեծ 9-րդ ստուդիան վերածվել է Հոլիվուդի ամենահաջողված ձեռնարկության: 1969 թվականին նա ամուսնացել է Էլի Մակգրոուի՝ իր նկարահանած «Սիրո պատմություն» ֆիլմի աստղի հետ:

Ժամանակի ընթացքում Էվանսը ստացել է ստուդիայի սեփականատերերի աննախադեպ թույլտվությունը ՝ աշխատելու նաև որպես անկախ պրոդյուսեր: Նրա առաջին ինքնուրույն պրոդյուսերական աշխատանքը՝ «Չինական թաղամաս», ստացել է բազմաթիվ կինոմրցանակներ և մեծ հաջողություն է ունեցել:

Տասնամյակի երկրորդ կեսին Էվանսի գործելաձևն ու արտադրողականությունը թուլացել են, և դա եղել է հատկապես թմրանյութերի հետ կապված խնդիրների պատճառով:1980 թվականին Էվանսն ու նրա եղբայրը մեղադրվել են կոկաինի վաճառքի մեջ. որպեսզի ապացուցեր դատարանում, որ զղջացել է իր արարքի համար, Էվանսը նույնիսկ նկարահանել է հեռուստատեսային գովազդ թմրանյութի վնասակարության մասին[5]: 1983 թվականին բռնկվել է նոր սկանդալ՝ Ռոյ Ռեդինի պատվիրված սպանությունը, ում հետ Էվանսը աշխատել է «Կոտոն ակումբ» ֆիլմում: Էվանսը հայտնվել է կասկածյալների ցուցակում, բայց կտրականապես հրաժարվել է ցուցմունք տալ այդ գործի հետ կապված[6]:

2010-ական թվականներին Էվանսը վարել է թոք-շոու «Sirius Satellite Radio» ռադիոընկերությունում: 1994 թվականին հրատարակել է իր ինքնակենսագրությունը՝ «The Kid Stays in the Picture վերնագրով:

Ռոբերտ Էվանսը մահացել է 2019 թվականի հոկտեմբերի 26-ին[7]:

Անձնական կյանքը

Էվանսը ամուսնացել է յոթ անգամ, այդ թվում՝ Քամիլա Սպարվի հետ 1965 թվականին, իր հովանավոր Էլի Մաքգրոուի հետ՝ 1969-1973 թվականներին, «միսս Ամերիկա» Ֆիլիս Ջորջի հետ՝ 1977-1978 թվականներին, և Քեթրին Օքսենբերգի հետ՝ 1998 թվականին: Մաքգրոուի և իր որդին՝ Ջոշ Էվանսը (ծնված 1971 թվականին), հայտնի է «Հուլիսի չորսին ծնվածը» ֆիլմում իր խաղացած դերով:

Էվանսի էքսցենտրիկ և տարբերվող պահվածքը հաճախ է գրավել ստեղծագործող մարդկանց ուշադրությունը: Նա Օրսոն Ուելսի «Քամու հակառակ կողմը»[8] ֆիլմում եղել է անսկզբունքային կինոգործչի, «Խաբեբայություն» ֆիլմի հերոս Դասթին Հոֆմանի և «Անտուրաժ» հեռուստասերիալի[9] հերոս Մարտին Լանդաուի նախատիպը:

Եղբայրը՝ Չարլզ Էվանսը, եղել է ձեռնարկատեր(1926—2007 թվականներ):

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Geni(բազմ․) — 2006.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FamilySearch Family Tree — 2009.
  3. 3,0 3,1 3,2 Natale R., Dagan C. Robert Evans, ‘Chinatown’ Producer and Paramount Chief, Dies at 89New York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2019. — ISSN 0042-2738
  4. Internet Movie Database — 1990.
  5. A Mogul’s Moguls Life’s Been A Bumpy Ride For Producer Robert Evans, Who Went, In His Words, From «Legend To Leper.» It’s All In His New Book, Even The Part About His Getting …
  6. «Producer Evans Refuses to Testify». Associated Press, 13 May 1989.
  7. «Умер продюсер фильма "Китайский квартал" Роберт Эванс». ТАСС. Վերցված է 2019-11-02-ին.
  8. Ronald Gottesman (ed.) Focus on Orson Welles. Prentice-Hall, Englewood Cliffs, New Jersey, 1976. P. 196.
  9. Robert Evans Fumes Over 'Entourage' Character | TV News | Hollywood.com
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Էվանս» հոդվածին։