«Ֆեռնանդո Մեցասոմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
[[Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցություն|Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցության]] կազմարվորման պահից անդամակցել է կուսակցությանը։ 1929-1932 թվականներին ծառայել է Իտալիայի արտաքին գործերի նախարարությունում։
 
1930 թվականին նշանակվել է ֆաշիստական «դպրոցի» փոխնախագահը։ 1932-1935 թվակկաններին եղել է [[Պերուջա]]յի դաշնային տնօրինության խորհրդի անդամ։
 
1935-1937 թվականներին զբաղեցրել է երիտասարդական ֆաշիստական համալսարանի փոխնախագահի պաշտոնը։ 1937-1938 թվականներին ֆաշիստական կուսակցության տնօրինության անդամ է, իսկ 1939-1942 թվականներին՝ ֆաշիստական կուսակցության փոխնախագահ։
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո կամավոր մեկնել է ռազմաճակատ, կռվել է Ֆրանսիայում և Հյուսիսային Աֆրիկայում։ 1942 թվականի մարտից մինչև 1943 թվականի հուլիսը եղել է Իտալիայի մշակույթի նախարարության մամուլո քարտուղար։
 
Եղել է [[Իտալիայի սոցիալական հանրապետություն|Իտալիայի սոցիալական հանրապետության]] մշակույթի նախարար, միևնույն ժամանակ կապի նախարարության սպա։
 
1945 թվականի ապրիլին [[Շվեյցարիա]] փախչելու փորձի ժամանակ ձերբակալվել է իտալացի պարտիզանների կողմից և գնդակահարվել [[Դոնգո]]յում։
 
== Ծանոթագրություններ ==