«Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիրք}}
'''''Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ․Աբիսողո՜մ''''' ({{lang-en|Absalom, Absalom!}}), [[Ամերիկացիներ|ամերիկացի]] գրող [[Ուիլյամ Ֆոլքներ|Ուիլյամ Ֆոլքների]]ի վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1936 թվականին<ref>Հայերեն թարգմանությունը [[Սամվել Մկրտչյան (թարգմանիչ)|Սամվել Մկրտչյանի]]., Աբիսողո՛մ, Աբիսողո՛մ (վեպ), Ե., Անտարես, 2014, 444 էջ</ref>։ Վեպի գործողությունները զարգանում են [[Ամերիկայի քաղաքացիական պատերազմ|Ամերիկայի քաղաքացիական պատերազմից]]ից առաջ, ընթացքում և հետո։ Այն պատմում է [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Ամերիկայի]] հարավում ապրող երեք ընտանիքների մասին՝ կենտրոնանալով Թոմաս Սաթփենի կյանքի վրա։
 
'''''Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ․''''' [[Ամերիկացիներ|ամերիկացի]] գրող [[Ուիլյամ Ֆոլքներ|Ուիլյամ Ֆոլքների]] վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1936 թվականին<ref>Հայերեն թարգմանությունը [[Սամվել Մկրտչյան (թարգմանիչ)|Սամվել Մկրտչյանի]]. Աբիսողո՛մ, Աբիսողո՛մ (վեպ), Ե., Անտարես, 2014, 444 էջ</ref>։ Վեպի գործողությունները զարգանում են [[Ամերիկայի քաղաքացիական պատերազմ|Ամերիկայի քաղաքացիական պատերազմից]] առաջ, ընթացքում և հետո։ Այն պատմում է [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Ամերիկայի]] հարավում ապրող երեք ընտանիքների մասին՝ կենտրոնանալով Թոմաս Սաթփենի կյանքի վրա։
 
==Բովանդակություն==
«Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ» վեպը Թոմաս Սաթփենի վերելքի և անկման պատմությունն է։ Նա ծնվել է [[Արևմտյան Վիրջինիա|Արևմտյան Վիրջինիայում]], մեծացել աղքատության մեջ, տեղափոխվել է [[Միսսիսիպի]] հարստանալու և հզոր նահապետական ընտանիք ստեղծելու նպատակով։ Վեպը կառուցված է մեծամասամբմեծ մասամբ Քվենթին Քոմփսոնի հիշողություններով, որոնք նա պատմել է [[Հարվարդի համալսարան|Հարվարդի համալսարանի]] հանրակացարանի սենյակի հարևան Շրիվին։ Որոշ լրացումներ կատարվել են Ռոզա Քոլդֆիլդի և Քվենթինի հոր և պապի պատմություններով։ Ժամանակագրությունը վեպում պահպանված չէ։
 
Վեպը սկսվում է Ռոզայի պատմությունով, որի ունկնդիրն է Քվենթին Քոմփսոնը։ Վերջինիս պապը եղել է Սաթփենի ընկերը։ Քվենթինի հայրը պատմությունը լրացնում է որոշ մանրամասներով։ Հետո Քվենթինը վերապատմում է այն իր ընկերոջը։ Այսպես, ընթերցողը ի վերջո ավելի շատ տեղեկանում է Սաթփենի կյանքի մասին կերպարների տարբեր կարծիքների ու վերաբերմունքի, քան փաստերի մասին։
 
Թոմաս Սաթփենը ժամանել է Միսսիսիպի մի քանի [[Ստրկություն|ստրուկների]] և մի ճարտարապետի հետ, որը ինչ-ինչ պատճառներով ստիպված աշխատել է նրա համար: Տեղաբնակ հնդկացիներից Սաթփենը ձեռք է բերել 100 մղոն քառակուսի հողատարածք, այնտեղ ստեղծել է մեծ կալվածք՝ շքեղ առանձնատնով: Կալվածքը կոչվում է «Սաթփենի հարյուրակ»: Իր ծրագիրը եզրափակելու համար նրան անհրաժեշտ էր կին, որը նրան զավակներ կպարգևեր: Սաթփենը շահել է տեղացի առևտրականներից մեկի բարեհաճությունը և ամուսնացել նրա դստեր՝ Էլեն Քոլդֆիլդի հետ: Բայց նրանց զավակների՝ Հենրիի և Ջուդիթի համար կանխորոշվել էր դժբախտ ճակատագիր:
 
ՄիսիսիպիիՄիսսիսիպիի համալսարանի ուսանող Հենրին մտերմանում է իր համակուրսեցու՝ Չարլզ Բոնի հետ, որը նրանից մեծ է 10 տարով: Ծննդյան տոներին Հենրին Չարլզին հրավիրում է իրենց տուն: Չարլզի և Ջուդիթի միջև սիրավեպ է սկսվում: Բայց Թոմաս Սաթփենն իմանում է, որ ՉարլիզՉարլզ Բոնը իր որդին է ավելի վաղ կնքված ամուսնությունից և փորձում է խանգարել նրանց միությանը:
 
Ժամանակին Սաթփենը հսկիչ է աշխատելիս էաշխատել [[Ֆրանսիական Վեստ Ինդիա|Ֆրանսիական Վեստ Ինդիայի]] կալվածքներից մեկում: Նա կարողացել է ճնշել տեղի ստրուկների ապստամբությունը, և արժանացել կալվածքատիրոջ դստեր՝ Էուլալիա Բոնի ձեռքին: Նա ունեցել է մեկ որդի՝ Չարլզ անունով: Որդու ծնունդից հետո Սաթփենն իմացել է, որ իր կինը խառնածին է, խզել է ամուսնությունը և լքել կնոջն ու որդուն: Սաթփենը Հենրիին ասում է, որ Չարլզն իր խորթ եղբայրն է: Հենրին չի ցանկանում հավատալ նրան, հրաժարվում է ամեն ինչից ու Չարլզի հետ մեկնում է [[Նոր Օռլեան]]: Որոշ ժամանակ անց նրանք վերադառնում են ՄիսիսիպիՄիսսիսիպի և անդամագրվում համալսարանական վաշտին, որը միանում է [[Ամերիկայի քաղաքացիական պատերազմ|Քաղաքացիական պատերազմին]]: Պատերազմի տարիներին Հենրին որոշում է թույլ տալ եղբոր ու քրոջ ամուսնությունը, բայց մտափոխվում է, երբ հայրը բացահայտում է գաղտնիքը՝ ասելով, որ Չարլզը կիսով սևամորթ է: Պատերազմի ավարտին Հենրին առանձնատան դարպասի մոտ սպանում է Չարլզին ու փախչում:
 
Թոմաս Սաթփենը պատերազմից վերադառնալուց հետո փորձում է վերականգնել իր տոհմն ու առանձնատունը: Նա ամուսնության առաջարկություն է անում իր մահացած կնոջ քրոջը՝ Ռոզա Քոլդֆիլդին, և ստանում նրա համաձայնությունը: Բայց Սաթփենը անհամբեր էր ժառանգ ունենալու հարցում, և փորձում է ստիպել կնոջը որդի ունենալ մինչև հարսանիքը: Ռոզան վիրավորվում է և հեռանում: Դրանից հետո Թոմաս Սաթփենը սիրավեպ է սկսում իր կալվածքում ապրող գաղթական Ուոշ Ջոնսի թոռնուհու՝ 15-ամյա Միլլի հետ: Միլին աղջիկ է ունենում, ինչը հիասթափեցնում է Սաթփենին, որն իր տոհմի ժառանգորդին էր սպասում: Ասելով, որ նրանք արժանի չեն անգամ ախոռում քնել իր ձիու կողքին, որը վերջերս արու քուռակ է ունեցել, Սաթփենը կնոջն ու երեխային կալվածքից դուրս է շպրտում: Սաստիկ վրդովված Ուոշ Ջոնսը սպանում է Սաթփենին, թոռնուհուն և նորածնին, իսկ ձերբակալության ժամանակ ինքնասպան է լինում:
 
Պատմության վերջում Քվենթինը Ռոզային հետ է տանում «Սաթփենի հարյուրյակ», որը, նրանց կարծիքով, անբնակ պետք է լիներ։ Բայց պարզվում է, որ Հենրին վերադարձել է և ապրում է իր խորթ քրոջ՝ Քլիթեմնեսթրայի (Քլիթի) հետ, որը ծնվել է Թոմաս Սաթփենի՝ մի ստրուկ կնոջ հետ ունեցած կապից։ Հենրին առողջական շատ վատ վիճակում է լինում։ Երեք ամիս անց, երբ Ռոզան վերադառնում է՝ բժշկակական օգնություն բերելով, Քլիթին սխալմամբ կարծելով, թե օրենքի ներկայացուցիչներն են գալիս Հենրիի համար, հրկիզում է ամբողջ կալվածքն ու առանձնատունը, նաև իրեն ու խորթ եղբորը։ Միակ Սաթփենը, որ կենդանի է մնում, լինում է Ջիմ Բոնդը՝ Չարլզ Բոնի թոռը՝ հոգեկան խնդիրներով երիտասարդ, որը դառնում է «Սաթփենի հարյուրյակի» միակ բնակիչը։
 
==Վերլուծություն==
Ֆոլքների մյուս վեպերի նման «Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ» վեպը այլաբանորեն ներկայացնում է [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Ամերիկայի]] հարավի կյանքը։ Հեղինակը վեպի վերնագրով հղում է կատարում [[Դավիթ (արքա)|Դավիթ արքայի]] և նրա որդի [[Աբիսողոմ|Աբիսողոմի]] աստվածաշնչյան պատմությանը, որտեղ որդին ապստամբում է հոր դեմ<ref>https://www.biblegateway.com/passage/?search=2+Samuel+15 |title=2 Samuel 15 |accessdate=2018-02-02</ref>։ Թոմաս Սաթփենի պատմությունը արտացոլում է հարավի կալվածատիրական մշակույթի վերելքն ու անկումը։ «Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ» վեպի քննարկման ժամանակ Ֆոլքներն այն միտքն է հայտնել, որ ստրկությունն է Հարավի անեծքը, իսկ Թոմաս Սաթփենի անեծքը նրա հավատամքն է, թե ինքը չափազանց ուժեղ է հասարակ մարդկային ընտանիքի մաս կազմելու համար<ref>{{cite book|url=https://books.google.com/books?id=Y3UtT6-P_kUC&pg=PA287&lpg=PP1&dq=%22Absalom+Absalom%22&as_brr=3&ie=ISO-8859-1&output=html |title=Remarks on Absalom, Absalom!, ''p. 287'' |publisher=Books.google.com |date= |accessdate=2012-09-07}}</ref>։
 
«Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ» վեպը կառուցված է ենթադրությունների և կարծիքների վրա, և անցյալի պատմության ճշգրիտ պատկերը անհնար է վերաստեղծել։ Ֆոլքները մեկնաբանել է, որ պատմողներից ոչ ոք փաստերը ճիշտ չի ներկայացնում և ոչ ոք չի կարողանում նայել ճշմարտության աչքերին, իսկ այնտեղ կա ճշմարտություն, որն ընթերցողը կարող է ի վերջո բացահայտել<ref>{{cite book|url=https://books.google.com/books?id=Y3UtT6-P_kUC&pg=PA290&lpg=PP1&dq=%22Absalom+Absalom%22&as_brr=3&ie=ISO-8859-1&output=html |title=Remarks, ''p. 290'' |publisher=Books.google.com |date= |accessdate=2012-09-07}}</ref>։ Շատ քննադատներ փորձել են վերականգնել ճշմարտությունը տարբեր խաչվող պատմություններում, մյուսները փորձել են ցույց տալ, որ նման վերականգնում անհնար է կատարել, որովհետև վեպում շատ են փաստացի և տրամաբանական անհամապատասխանությունները: Բայց որոշ քննադատներ համարում են, որ այս ստեղծագործությանը պետք է վերաբերվել որպես առասպելի ու նախատիպի, որի ֆաբուլան մեզ թույլ է տալիս որսալ առկայծումներ ենթագիտակցության խոր շերտերից և ավելի լավ հասկանալ մարդկանց` հարավցիներին ու Քվենթին Քոմփսոնին, որոնք այդ առասպելի կրողներն են կամ կառավարվում են դրանով<ref>See [https://books.google.com/books?id=qYt3TO9KL0QC&pg=PA68&lpg=PA66&dq=%22Absalom,+Absalom%22&lr=&as_brr=3&ie=ISO-8859-1&output=html M. Boyd, ''The Reflexive Novel: Fiction as Critique''], p. 68 ff.</ref>:
 
Տարբեր պատմողների մեկնաբանություններով վեպը արտահայտում է Ֆոլքների ժամանակի Հարավի պատմամշակութային ժամանակի ոգին, որտեղ միշտ ներկա է անցյալը: Մարդիկ շարունակ վերհիշում են, անընդհատ պատմում ու վերապատմում,վերապատմում՝ այդպիսով հեռանալավհեռանալով ճշմարտությունից ու նպաստելով առասպելի ստեղծմանը։
 
==Ազդեցություն և նշանակություն==
«Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ» և «<nowiki/>«[[Շառաչ և ցասում]]»<nowiki/>» վեպերի շնորհիվ Ֆոլքներն արժանացել է [[Նոբելյան մրցանակ|Նոբելյան մրցանակի]]։
 
1983 թվականին [[Գինեսի ռեկորդների գիրք|Աշխարհի ռեկորդների Գինեսի գրքում]] գրականության մեջ ամենաերկար նախադասություն ունեցող գիրք է ճանաչվել։ Վեցերորդ գլխում գրված նախադասությունը, որը սկսվում է «Ճիշտ հոր նման․․․» և վերջանում «աչքը չի կարող տեսնել ոչ մի կետից» բառերով, պարունակում է 1288 բառ<ref>{{cite web |url=http://www.openculture.com/2014/07/5-very-long-literary-sentences.html |title=5 Wonderfully Long Literary Sentences by Samuel Beckett, Virginia Woolf, F. Scott Fitzgerald & Other Masters of the Run-On |publisher=Open Culture |first=Josh |last=Jones |date=July 16, 2014 |accessdate=April 19, 2017}}</ref>։
 
==Ծանոթագրություններ==