«Բրիգադա (սերիալ)»–ի խմբագրումների տարբերություն

(Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7)
==== 6-րդ սերիա ====
Օլգան ավարտելով երաժշտական կոնսերվատորիան չկարողացավ սկսել երաժշտական կարիերա և դիմեց իր նախկին համադասարանցի Վիտալիկին, ով խմբի հետ երգում էր ռեստորաններում։ Վվեդենսկին իր պլաններն ուներ՝ Բելովի հետ կապված և որոշում է չեզոքացնել Կավերինին։
Այդ ընթացքում ալյումինի տաջիկ պատվիրատուները գալիս են առաջացած խնդիրները լուծելու։ Հանդիպման ժամանակ Բելովը տեսնում է, որ նրանց ղեկավարը իր բանակային ընկերն է՝ Ֆարխադ Ջուրաևը (ՖարիկաՖարիկը)։ Նրանք որոշում են աշխատել միասին և որպես լրացում՝ որոշում են ալյումինի տեղափոխումն օգտագործել Տաջիկստանից հերոինի փոխադրման համար։ Գործարքի կայացումը նշելու համար Բրիգադան և Ֆարիկի մարդիկ ուղևորվում են դեպի ռեստորան, որտեղ նկատում են բեմում նվագող Օլյային։ Բելովը շոկի մեջ է ընկնում դրանից, և նրանք բոլորով հեռանում են ռեստորանից։ Վվեդենսկին կապվում է Բելովի հետ և բանտարկությամբ սպառնալով՝ պահանջում, որ Ռուսաստանը [[թմրանյութ]]ի փոխադրման ընդամենը տրանզիտ ճանապարհ լինի, և ողջ ապրանքը գնա [[Եվրոպա]]: Նա Կավերինի ղեկավարին պատմում է վերջինիս քրեական կապերի, ինչպես նաև [[Կոռուպցիա|կոռումպացվածության]] մասին։ Վերջինս լեյտենանտին իր մոտ է կանչում։ Կավերինն ասում է, որ բացահայտել է անտառում հայտնաբերված դիակի գործը, և որ այդ դիակը Բելովի խմբի ձեռքի գործն է։ Լապշինի հետ ծանոթ լինելու ղեկավարի հարցին նա ասում է, որ իր ձեռքի տակ է Արթուրի հայտարարությունը։ Կավերինի ղեկավարը զայրույթով հեռացնում է նրան՝ որպես մարդ, ով իր կապերով խայտառակում է ոստիկանությանը։ Բելովի համաձայնությունից հետո Արթուրին ստիպում են հեռանալ արտասահման, իսկ Կուրս-Ինվեստը, քարտուղարուհի Լյուդայի հետ միասին, անցնում է Բելովին։ Իսկ աշխատանքից ազատված Կավերինը նույն օրը տանը կազմակերպում է արբած տուրուդմփոց։
 
Վիտալիկը, չթաքցնելով իր հետաքրքրությունն Օլյայի հանդեպ, կոպտորեն առաջարկում է նրան լքել ամուսնուն։ Բելովին դուր չի գալիս Վիտալիկը և այն, որ Օլյան երգում է նրա խմբում։ Սաշան Վիտալիկին իր տեղն է ցույց տալիս, որից հետո Օլյան հեռանում է ամուսնու հետ։