«Դաշտադեմ (Արագածոտնի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

 
== Պատմամշակութային կառույցներ ==
[[File:St. Christopher Church, Dashtadem 02.jpg|200px|մինի|ձախից| Սբ. Քրիստափոր եկեղեցի]]
[[File:Bell tower of the Saint Christopher Church.jpg|150px|մինի|ձախից| Սբ. Քրիստափոր եկեղեցու զանգակատուն]]
 
Գյուղից 2.5 կմ հարավ գտնվում է Քրիստափոր եկեղեցին։ Այն սրբատաշ գորշ տուֆից է, ներսից խաչաձև, արտաքինից ներկալված ուղղանկյան մեջ և թվագրվում է Vll դարով։ Քառակուսի հիմքից անցումը ութանիստ գմբեթին իրականացված է առագաստների միջոցով։ Միակ՝ արևմտյան մուտքը շրջակալված է քանդակաձարդ զույգ որմնասյուններով։ Պատերին կան X-XV դդ. նվիրատվական արձանագրություններ։ Սբ. Քրիստափորը ամբողջությամբ վերականգնվել է 1980 թ.։ Այն շրջապատված է կոպտատաշ բազալտե պարսպով, ավելացվել են խցեր։ Եկեղեցուց քիչ հյուսիս պահպանված է սև տուֆից կառուցված քառակուսի հատակագծով աշտարակաձև կառույց, որը պայմանականորեն համարվում ե զանգակատուն։