«Լուի Աբել Տրյուշե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկարիչ}} '''Լուի Աբել Տրյուշե''' ({{lang-fr|Louis Abel-Truchet}}, {{ԱԾ}}), Հիասքանչ դարաշրջանի ֆրանսիա...»:
 
Տող 6.
Լուի Աբել Տրյուշեն գեղանկարչություն է սովորել [[Փարիզ]]ի [[Ժյուլիանի ակադեմիա]]յում, որտեղ եղել է Ժան Ժոզեֆ Բենջամեն-Կոնստանի և [[Ժյուլ Լեֆևր]]ի աշակերտը: Նրա աշխատանքներն սկսել են ցուցադրվել 1891 թվականից: Գեղանկարիչը Ֆրանսիայի մայրաքաղաքում ստեղծված իր ժամանակի գեղանկարչության նորաձև «[[Աշնանային սալոն]]ի» համահիմնադիրներից մեկն է: Նաև եղել է այդ ցուցահանդեսների առաջին մասնակիցներից մեկը: 1907 թվականին Աբել Տրյուշեն իր ընկերոջ և կոլեգայի՝ Լուի Վալլեի հետ, ձեռնարկել են փարիզյան «Հումորիստների միությունը»: 1910 թվականին Աբել Տրյուշեն դարձել է «Գեղեցիկ արվեստների ազգային միության» (Société nationale des beaux-arts) անդամ: 1911 թվականին դարձել է [[Պատվավոր Լեգեոնի շքանշան]]ի ասպետ:
 
Աբել Տրյուշեի ստեղծագործությանը բնորոշ է [[ժանրային գեղանկարչություն]]ը, նրան մոտ են իր համերկրացիներ և ժամանակակիցներ Էժեն Գալիեն-Լալուն, [[Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլեն]]ը, Ժան-Լուի Ֆորենը: Նա նկարել է Վենետիկի փողոցային տեսարաններ և գիշերային [[Մոնմարտր]]: ՅուղանկարներուՅուղանկարներում հիմնականում պատկերված էին էլեգանտ նորաձև փարիզուհիներ, քաղաքի պատկերներ և Փարիզի առօրյա կյանքը ներկայացնող տեսարաններ<ref>{{Статья|год=2011-10-31|заглавие=Abel-Truchet, Louis|ссылка=http://dx.doi.org/10.1093/benz/9780199773787.article.b00000237|издательство=Oxford University Press|издание=Benezit Dictionary of Artists}}</ref>: Ճանապարհորդելով Իտալիայով, Ֆրանսիայի հարավով և Հյուսիսային Աֆրիկայով` աշխատել է Մարսելի, Մոնակոյի, Թունիսի, Պադովայի և Ավինյոնի տեսարանների վրա:
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի սկսվելուն պես Աբել Տրյուշեն կամավոր մեկնել է ռազմաճակատ և որպես լեյտենանտ ծառայել է հետևակային գնդի հետախուզական մասում: 1918 թվականի սեպտեմբերին մահացել է վիրավորումից: Պարգևատրել է Զինվորական խաչով: Նկարչի անունով է անվանակոչված [[Փարիզի 17-րդ թաղամաս]]ի փողոցներից մեկը: