«Դսեվանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ծանոթագրությունը խմբագրվել է ProveIt-ով
(Տարբերություն չկա)

21:28, 22 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, ( Դսեվանք, Դրսեվանք) եկեղեցի Հայաստանի Լոռու մարզի Հաղպատ գյուղի հարավարևմտյան մասում՝ հրվանդանի վրա Կայան բերդի հարվային հատվածի արևելյան մասում։

Դսեվանք
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀաղպատ[1]
Մասն էԿայանբերդ
Կազմված էԽաչքար, Տապանաքար և Օժանդակ շինություններ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին

Պատմություն

Առաքել Դավրիժեցին եկեղեցին հիշատակում է «Տես և անց» անունով: Դրսից ուղղանկյուն, ներքուստ խաչաձև կառուցվածքով գմբեթակիր եկեղեցի է, որի խորանը գտնվում է արևելյան հատվածում: Մուտքը արևմտյան կողմում է, որը միակն է: Ուշագրավ է այն, որ մուտքի բարավորը կազմված է երեք առանձին քարերից, որոնցից կենտրոնականը ունի խաչաթևերի նմանվող կտրվածք և հարմարեցված է մյուս երկուսին: Եկեղեցին գրեթե հիմնահատակ կործանվել է 1668 թվականի և 1827 թվականի երկրաշարժերից: Բազմաթիվ անգամ վերակառուցվել է: Վերջին անգամ վերակառուցել է Մարգար Երզնկյանցը (մահացել է 1835 թ.), որի արձանագիր տապանաքարը գտնվում է եկեղեցու վիմաքարի ներքո: Այժմ եկեղեցին կիսավեր է[2]:


Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. hushardzantest. «ԱՄՐՈՑ ԿԱՅԱՆ ԲԵՐԴ, Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ (ԴՍԵՎԱՆՔ) ԵԿԵՂԵՑԻ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2020-09-22-ին.