«Քալբուկո (հրաբուխ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Աշխքարտ}}
'''Քալբուկո''' ({{lang-ar|Calbuco}}), [[Չիլի]]ի տարածքում գտնվող ակտիվ հրաբուխ<ref>https://bigenc.ru/geography/text/1823353</ref> [[Անդեր]]ում:
 
== Աշխարհագրություն==
Տող 8.
==Հրաբխային ակտիվություն==
 
Ուշ Պլեյստոցենում, տեղի է ունեցել հրաբխային հզոր պայթյուն, որի արդյունքում հրաբխային բեկորների ձնահյուսը հասել է Լյանկիվեյ լիճ: Ներկայումս Քալբուկոն համարվում է չիլիական Անդերի հարավում գտնվող ամենաակտիվ հրաբուխներից մեկը, որը ժայթքել է 9 անգամ՝ 1837 թվականից ի վեր, իսկ ամենավերջին ժայթքումը տեղի է ունեցել 2015 թվականին: Հարավային Չիլիի պատմության մեջ ամենահզոր ժայթքումը տեղի է ունեցել 1893-1894 թվականներին, որի ժայթքման ընթացքում հրաբուխը խառնարանից 8 կմ հեռավորության վրա 30 սմ [[հրաբխային ռումբ]]եր է նետել, մինչդեռ տաք [[լահար]]ի (ցեխային հրաբխային հոսք) հսկայական ծավալներ հոսել են ներքև:
 
1917 թվականի ապրիլին տեղի ունեցած ժայթքումն ուղեկցվել է ուժեղ պայթյուններով, երբ [[լավային հոսք]]ը ձևավորեց լավային գմբեթ: 1927 թվականի հունվարին տեղի ունեցած կարճատև ժայթքումը ուղեկցվել է և [[պիրոկլաստիկ հոսք]]ով<ref>https://nplus1.ru/news/2019/04/08/pyroclastic-flow</ref> և լավային: 1961 թվականի վերջին խոշոր ժայթքման ժամանակ Քալբուկոյի արտանետած [[հրաբխային մոխիր|հրաբխային մոխրի]]<ref>https://bigenc.ru/geology/text/2335572</ref> սյան բարձրությունը կազմել է 12-15 կմ, իսկ լավան ներքև է հոսել երկու հոսքով: 1972 թվականի օգոստոսի 26-ին տեղի ունեցավ չորս ժամանոց կարճատև ժայթքում: Գլխավոր խառնարանից ուժեղ [[ֆումարոլ]]ային արտանետումներ են դիտվել 1996 թվականի օգոստոսի 12-ին:
 
2015-ի ապրիլի 22-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 18: 00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 21: 00-ին), սկսվեց հերթական ժայթքումը: Մայրամուտից կարմրած մոխրի և ծխի տպավորիչ սնկաձև ամպը բարձրացավ մինչև 10 կմ բարձրությունը: Ապրիլի 24-ին հայտարարվեց «կարմիր» տագնապի մակարդակ: Բնակչությանը արգելվեց գտնվել հրաբխին մոտ, ավելի քան 20 կմ շառավղով: Հինգ հազար մարդ տարհանվեց վտանգավոր շրջաններից: