«South African Airways»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ ավիաընկերություն | անվանում = South African Airways | պատկեր = South African Airways.svg | պատկերանիշ = | նկար...»:
(Տարբերություն չկա)

15:11, 22 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

South African Airways (SAA) Հարավային Աֆրիկայի առաջատար ավիաընկերություն, Հարավային Աֆրիկայի ամենամեծ ավիաընկերությունը, որը իրականացնում է ներքին և միջազգային կանոնավոր թռիչքներ: Ավիաընկերության կենտրոններն են Յոհանեսբուրգի և Քեյփթաունի օդանավակայանները: Մինչ 1997 թվականը ավիաընկերության անվանումը եղել է Suid-Afrikaanse Lugdiens (SAL):

South African Airways
Պատկեր:South African Airways.svg
ՕՏՄԱ
SA
ՔԱՄԿ
SAA
Պայմանականչ
SPRINGBOK
Հիմնադրվել է1934 թվական
ԿենտրոններOR Tambo International Airport? և Քեյփթաունի միջազգային օդանավակայան
ՄիությունՍտար Ալիանս[1]
ՄասնաճյուղերMango?
ԻնքնաթիռներAirbus A320, Airbus A330, Airbus A340 և Boeing 737 Next Generation
ՄամուլQ3474669?
ԳլխամասOR Tambo International Airport, Kempton Park, Էկուրհուլենի, Գաուտենգ, ՀԱՀ
Աշխատակիցներ10,071 (2017)
flysaa.com

Պատմություն

Ստեղծում

1934 թվականին Union Airways ավիաընկերությունը ձեռք է բերվել Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարության կողմից և վերանվանվել է South African Airways: Առաջին քաղաքները, որոնց ավիաընկերությունը իրականացրեց չվերթներ դա Քեյփթաունն էր, Դուրբանը և Յոհանեսբուրգը: Նույն թվականի փետրվարի 01-ին ավիաընկերությունը ձեռք բերեց South-West African Airways անվանումը, որն ամեն շաբաթ թռիչքներ էր իրականացնում Վինդհուկի և Քիմբերլի միջև 1932 թվականից ի վեր:

1930 թվականին ավիաընկերությունը միջազգային շուկա է մտնում իրականացնելով նոր չվերթներ դեպի Քենիա և Ուգանդա: Օդանավի հիմնական տեսակը SAA ավիաընկերության 1930 թվականին եղել է Junkers Ju 52 ինքնաթիռը: Ավիաընկերության նավատորմը բաղկացած էր նույն տեսակի ինքնաթիռներից:

Երթևեկության աննշան աճը շարունակվեց մինչև 1940-ականները, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով շատ ավիաընկերություններ փակվեցին: 1944 թվականին ավիաընկերությունը սկսեց Lockheed Lodestar-ի շահագործումը` վերականգնվող ներքին չվերթների համար:

1945 թվականի նոյեմբերի 10-ին ավիաընկերությունը բացեց առաջին թռիչքները դեպի Եվրոպա, որոնցից առաջինը կատարվեց Անգլիայի Բորնմութ քաղաքում:

Ռեակտիվ դարաշրջան

1950 թվականին քաղաքացիական ռեակտիվ ինքնաթիռների գալուստով, ավիաընկերությունը ձեռք բերեց Boeing 707 օդանավը: 1953 թվականին ընկերությունը դարձավ առաջին ավիաընկերությունը Մեծ Բրիտանիայից դուրս, որն օգտագործեց ռեակտիվ ինքնաթիռ: 1957 թվականի նոյեմբերին ընկերությունը սկսեցին թռիչքները դեպի Պերթ (Ավստրալիա):

Երթուղային ցանց

Ավիաընկերությունը միջազգային թռիչքներ է կատարում դեպի Սան Պաուլու, Նյու Յորք, Վաշինգտոն, Լոնդոն, Ֆրանկֆուրտ, Մյունխեն, Մումբայ, Հոնկոնգ և Պերթ:

Չվերթ

Ուղևորատար ինքնաթիռներ

2018 թվականի հուլիս ամսվա տվյալներով ավիաընկերության նավատորմը բաղկացած էր հետևյալ ինքնաթիռներից`[2]:

Չվերթ South African Airways
Տեսակը Առկա է Ուղևորատար
(Բիզնես/Էկանոմ)
Նշանակումներ
Airbus A319-100 7 120 (25/95) Կարճ հեռավորության վրա
Airbus A320-200 10 138 (24/114)
Airbus A330-200 6 222 (36/186)
Airbus A330-300 5 249 (46/203)
Airbus A340-300 7 253 (38/215) Երկար ճանապարհ
Եվրոպա,
Հյուսիսային և Հարավային Ամերիկա
Airbus A340-600 9 317 (42/275)
Boeing 737-300F 3 0


Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ