«Պարտիզաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- եր + էր )
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 5.
== Պարտիզանները պատերազմում ==
[[Պատկեր:RIAN archive 965 A guerrilla commander teaching his fighters to use weapons.jpg|250px|մինի]]
[[1812]] թ. [[Ֆրանսիա]]յի կայսր [[Նապոլեոն Բոնապարտ]]ը վիթխարի բանակի գլուխ անցած հարձակվեց [[Ռուսաստան]]ի վրա։ Ռուսական զորքերը քաջաբար մարտնչում էին ֆելդմարշալ [[Միխայիլ Կուտուզով|Միխայիլ Իլլարիոնովիչ Կուտուզովի]] հրամանատարությամբ։ Թշնամու դեմ պայքարի ելան նաև պարտիզանական ջոկատները։ Նրանք ազատում էին գերիներին, գրավում հակառակորդի պարենուպարենի ու զենքի գումակները, տեղեկություններ հավաքում Ֆրանսիացիների շարժման ուղղության վերաբերյալ, ոչնչացնում թշնամուն, բնակչությանբնակչությանը պաշտպանում կողոպուտից։ Գյուղացիներն իրենց առաջնորդներն ունեին։ Հաջողությամբ էր գործում մերձմոսկովյան մի գյուղի բնակիչ [[Գերասիմ Կուրին]]ի ջոկատը, որում հաշվվում էր 5 հազար հետևակային և 500 հեծյալ։ Ժողովրդի մեջ իր քաջությամբ հռչակվել էր [[Վասիլիսա Կոժինա]]ն` [[Սմոլենսկ]]ի մոտ գտնվող մի գյուղի գեղջավագի կինը։ Նրա ստեղծած ջոկատը, որ կազմված էր եղաններով, կացիններով ու գերանդիներով զինված կանանցից ու պատանիներից, պաշտպանում էր գյուղը, ուղեկցորդում գերիներին։ Պարտիզանների գործողությունները ռուսական բանակին օգնեցին ջախջախելու թշնամուն։
 
[[1941]]-[[1945]] թվականների [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին սովետական ողջ ժողովուրդը պայքարի ելավ ֆաշիստական զավթիչների դեմ։ Պարտիզաններն անողոք պատերազմ էին մղում թշնամու գրաված ողջ տարածքում։ Պատմության մեջ պարտիզանական այդպիսի ծավալուն շարժում դեռ չէր եղել։ Այդ շարժումը ղեկավառում էր կոմունիստական կուսակցությունը։ Թշնամու զավթած շրջաններում ստեղծվեցին ընդհատակյա կուսակցական կոմիտեներ, որոնք կազմակերպում և ղեկավարում էին պարտիզանակն ջոկատները։ Պարտիզանները կամուրջներ էին պայթեցնում, այրում ֆաշիստական պահեստները, սպանում մատնիչներին ու դավաճաններին, խորտակում թշնամու զինվորներով, թնդանոթներով ու տանկերով բեռնավորված գնացքները, մեր զորքերին օգնում ջարդելու ատելի թշնամուն։