«Աննիկա Լինդե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{| class="infobox vcard" style="width:22em;width:21em; text-align:left;" ! colspan="2" class="summary" style="text-align:center;font-size:125%;font-weight:bold;background:transpa...»:
(Տարբերություն չկա)

19:55, 21 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Աննիկա Լինդե (փետրվարի 26, 1948(1948-02-26), Շյովդե) շվեդ բժիշկ, վիրուսաբան, պաշտոնաթող քաղաքացիական ծառայող։ 2005-2013 թվականներին աշխատել է վարակիչ հիվանդությունների վերահսկման շվեդական ինստիտուտում:

Աննիկա Լինդե

Կենսագրություն

Լինդեն ծնվել և մեծացել է Շյովդում։ Բժշկությամբ զբաղվելու նրա ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Լեոն Ուրիսի «Ելք» (Exodus) պոեմը։ 1968 թվականին նա ընդունվել է Գյոթեբորգի համալսարան, որտեղ և սովորել է բժշկական գործ և սոցիոլոգիա, իսկ 1974 թվականին ստացել է գիտական կոչում[1]։ Նա համատեղեց Danderyd հոսպիտալում նշանակված պրակտիկան և Ստոկհոլմի ներկայումս չգործող Roslagstull հիվանդանոցում վարակիչ հիվանդությունների մասնագետի աշխատանքը։ 1979 թվականին, Լինդեն աշխատանքի անցավ շվեդական ազգային մանրէաբանական լաբորատորիայի վիրուսաբանական բաժանմունքում և 1987 թվականին ստացավ դոկտորի կոչում։ 1993 թվականից աշխատանքի անցավ Շվեդական վարակիչ հիվանդությունների վերահսկման ինստիտուտի վարակաբանության բաժանմունքում, որը և ղեկավարեց 2002 թվականից սկսած[2]։ 2005 թվականին նա դարձավ համաճարակաբանության բաժանմունքի վարիչ և նույն թվականին նշանակվեց պետական ​​համաճարակաբան[3]։ Այս պաշտոնում Լինդեն աշխատեց մինչև թոշակի անցնելը, երբ 2013 թվականին նրան փոխարինեց Անդերս Թեգնելը:

Լինդեի հետազոտությունը հիմնականում կենտրոնացած է հիմնական հետազոտության արդյունքները կլինիկական կիրառություններին հարմարեցնելու վրա։ Նա ուսումնասիրել է մարդու մարմնի արձագանքը տարբեր տեսակի վիրուսների նկատմամբ: Սկզբում նա կենտրոնացել էր հերպես վիրուսների ուսումնասիրության վրա, այնուհետև՝ գրիպի և շնչառական վիրուսների վրա։ Լինդեն հրատարակել է ավելի քան 200 գրախոսվող գիտական ​​հոդվածներ[4]։

Լինդեն եղել է Կարոլինսկա ինստիտուտի պրոֆեսոր։ 2010 թվականին։ նա Sveriges ռադիոյի համար վարել է Sommar i P1 հայտնի ռադիոհաղորդման մի դրվագ։

Ծանոթագրություններ

  1. Örn, Peter. «Annika Linde varnar för fortsatt virushot». Läkartidningen. Վերցված է 12 April 2020-ին.
  2. «Annika Linde». Swedish Institute for Communicable Disease Control. Արխիվացված է օրիգինալից 10 May 2008-ին. Վերցված է 12 April 2020-ին.
  3. «Annika Linde utsedd till statsepidemiolog». Dagens Medicin Sverige. Արխիվացված է օրիգինալից 2014-06-15-ին. Վերցված է 2014-06-15-ին.
  4. «SFVH:s studiedagar 19-21 april 2010 på Hotell Skogshöjd i Södertälje». Svensk Förening för Vårdhygien. Վերցված է 2014-06-15-ին.