«Վահան Ազատյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ մանկավարժ, հեղինակ
Content deleted Content added
#WorldWarII75YearsAfter
(Տարբերություն չկա)

13:33, 21 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Վահան Արշակի Ազատյան (1919, Բերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն - դեկտեմբերի 22, 2014(2014-12-22)), հայ մանկավարժ, հեղինակ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից: ԽՄԿԿ անդամ

Վահան Ազատյան
Ծնվել է1919
ԾննդավայրԲերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Մահացել էդեկտեմբերի 22, 2014(2014-12-22)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունմանկավարժ և քիմիկոս
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ

Կենսագրություն

Վահան Ազատյանը ծնվել է 1919 թվականին, Նոյեմբերյանի շրջանի Ղալաչա (այժմ՝ Բերդավան) գյուղում: 1939 թվականին ավարտել է Երևանի քիմիական տեխնիկումը: Կարճ ժամանակահատված աշխատել Կիրովի անվան քիմիական կոմբինատում, այնուհետև զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, հայրենի գյուղում եղել ուսուցիչ, ուսմասվար, դպրոցի տնօրեն[1]:

Մասնակցություն Հայրենական մեծ պատերազմին

1941 թվականին զորակոչվել է բանակ: 1941-1943 թվականին մասնակցել է Մեծ հայերնական պատերազմին: Մարտնչել է Կուրսկ-Օրյոլի աղեղում, Բրյանսկի մատույցներում: Մարտերում աչքի է ընկել խիզախությամբ:

Հայրենական պատերազմից հետո հաշմանդամության երկրորդ խմբի կարգավիճակով վերադարձել է տուն։

Հետպատերազմյա գործունեություն

19952-1954 թվականներին եղել է ՀԿԿ Նոյեմբերյանի շրջկոմի պրոպագանայի և ագիտացիայի բաժնի վարիչ, այնուհետև՝ մինչև 1965 թվականը, շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, ժողկրթության բաժնի վարիչ, Կողբ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն: Եղել է քիմիայի և բնագիտության ուսուցիչ:

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան
  • Մեդլաներ

Երկեր

  • Վրեժի բոցով: Երևան: Հայաստան, 1987:
  • Խավարից դեպի լույս: Երևան: Արձագանք, 2002:

Ծանոթագրություններ