«Ծես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
և ծիսակատրություն
Տող 1.
'''Ծես և ծիսակատարություն''', ավանդական կամ սահմանված կանոններով կատարվող կրոնական արարողություն, որին [[հավատացյալ]]ները վերագրում են մոգական, խորհրդավոր հատկություններ։ Ծագել է հնագույն ժամանակներում և դարձել [[պաշտամունք]]ային արարողությունների անբաժան մաս։
 
Ծիսակատարությունը, որի մեջ գլխավոր դեր է խաղում [[հոգևորականություն]]ը, ընթանում է [[աղոթատուն|աղոթատանը]] ([[տաճար]], [[եկեղեցի]]), սահմանված օրերին ու ժամերին՝ հավատացյալների մասնակցությամբ։ Այն ուղեկցվում է [[աղոթք]]ներով, [[խմբերգ]]երով, [[երաժշտություն|երաժշտությամբ]]։ Ծեսը հավատացյալների վրա ներգործելու ազդու միջոց է։ Ծեսերը արտահայտում են որոշակի հասարակական հարաբերություններ, ուստի ժամանակի ընթացքում փոփոխվում, վերամշակվում և հարմարեցվում են իրադրության պահանջներին։ Ծեսերի գիրքը հին հայոց մեջ կոչվել է [[Ծիսարան]] կամ [[Մաշտոց]]։ Հետագայում քրիստոնեական եկեղեցին Մաշտոց անվանեց օրհնությունների գիրքը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծես» էջից