«Այնշտայնի նամակը Ռուզվելտին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Գրման պատմություն ==
{{Hider|title = ''Այնշտայնի գրած նամակի տեքստը''|title-style = text-align: left; color: black; background-color: lavender; font-weight: bold; |content-style = color: black; background-color: ghostwhite; text-align: left; |hidden=1 |content =
Սըր,
 
Ֆերմիի և Սիլարդի վերջին մի աշխատանքներ, որոնք ինձ են փոխանցվել ձեռագիր տարբերակով, ստիպում են ինձ ենթադրել, որ ուրանը մոտ ապագայում կարող է վերածվել էներգիայի նոր ու կարևոր աղբյուրի: Ստեղծված իրավիճակի որոշ ասպեկտներ կարծես թե աչալրջություն և անհրաժեշտության դեպքում արագ գործողություններ են պահանջում կառավարության կողմից: Ես իմ պարտքն եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստերի ու խորհուրդների վրա:
 
Վերջին չորս ամիսների ընթացքում Ֆրանսիայում Ժոլիոյի, ինչպես նաև` ԱՄՆ-ում Ֆերմիի և Սիլարդի աշխատանքների շնորհիվ հավանական է դարձել ուրանի խոշոր զանգվածում միջուկային ռեակցիայի հնարավորությունը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ազատել նշանակալի չափով էներգիա և ստանալ մեծ քանակությամբ ռադիոակտիվ տարրեր: Կարելի է գրեթե հավաստի համարել այն, որ նկարագրվածը հասանելի կլինի մոտ ապագայում:
 
Այս նոր երևույթը կարող է նաև հանգեցնել ռումբի ստեղծմանը, և որ ավելի քիչ հավաստի է` նոր տեսակի բացարձակ հզորության ռումբերի: Նմանատիպ մեկ ռումբ, որը տեղ կհասցվի նավով և կպայթեցվի նավահանգստում, ամբողջությամբ կոչնչացնի նավահանգիստը` հարակից տարածքներով:Չնայած այդպիսի ռումբերը կարող են չափազանց ծանր լինել օդային տեղափոխման համար:
 
Միացյալ Նահանգներն ունեն ուրանի աննշան քանակություն: Դրա արժեքավոր ծագման վայրերը Կանադայում և Չեխոսլովակիայում են: Լուրջ աղբյուրներ կան Բելգիական Կոնգոյում:
 
Հաշվի առնելով այս ամենը` ցանկալի չե՞ք համարի արդյոք Դուք կապեր հաստատել կառավարության և մի խումբ ֆիզիկոսների հետ, որոնք ուսումնասիրում են շղթայական ռեակցիայի խնդիրներն Ամերիկայում: Այդպիսի կապերի համար Դուք կարող եք դիմել մարդու, ով վայելում է Ձեր վստահությունը, և որը կկարողանա ոչ պաշտոնապես կատարել հետևյալ պարտավորությունները.
# կապ պահել պետական հաստատությունների հետ, տեղեկացնել նրանց հետազոտությունների մասին և նրանց անհրաժեշտ խորհուրդներ տալ`մասնավորապես, ԱՄՆ-ն ուրանով ապահովելու հարցում,
# համագործակցել փորձնական աշխատանքների արագացմանը, որոնք այժմ ընթանում են համալսարանական լաբորատորիաների ներքին միջոցների հաշվի` ներգրավելովանհրաժեշտ գույքով ապահովված մասնավոր անձանց և արդյունաբերական լաբորատորիաներ:
 
Ինձ հայտնի է, որ Գերմանիան ներկայումս դադարեցրել է ուրանի վաճառքն իր գրաված չեխոսլովական աղբյուրներից: Այս քայլերը միգուցե հասկանալի դառնան, եթե հաշվի առնենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարի որդի ֆոն Վայցզեկկերը գործուղվել է Բեռլինի կայզեր Վիլհելմի ինստիտուտ, որտեղ ներկայումս կրկնվում են ուրանի վերաբերյալ ամերիկյան աշխատանքները:
 
Անկեղծորեն Ձեր` Ալբերտ Այնշտայն<ref>[http://militera.lib.ru/research/abomb/01.html Текст перевода.] Текст на языке оригинала см. в сборнике: [http://hypertextbook.com/eworld/einstein.shtml Albert Einstein’s Letters to President Franklin Delano Roosevelt].</ref>}}
 
Նամակի նախաձեռնողը եղել է Սիլարդը, որը 1939 թվականի սկզբին իմացել է [[Ուրան (տարր)|ուրանի]] շղթայական ռեակցիայի բացահայտման մասին և գիտակցել է նացիստների կողմից ռազմական արդյունավետության մեջ դրա կիրառման հնարավորության մասին: ԱՄՆ-ի իշխանություններին ուղղված կոչին մեծ հեղինակություն տալու համար նա որոշել է ներգրավել նաև Այնշտայնին: 1939 թվականի հուլիսին Սիլարդն ու Վինգերը հանդիպել են Այնշտայնին, որն արագ գնահատել է իրավիճակի լրջությունն ու գերմաներենով կազմել է Պետդեպարտամենտին ուղարկվելիք նամակի նախագիծը{{sfn |Айзексон|2015|loc=Глава «Письмо».|name=Isaacson }}: