«Խեթեր»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Ոչ վաղ անցիալում, երբ հիմնարար ներդրումներ ու հաջողություններ կային [[Բրոնզե դար]]ի քաղաքակրթությունների, բնակչության տեղաշարժերի, [[մշակույթ]]ի և այլ բագավառների պատմության ուսումնասիրության շրջանակներում՝ [[Միջագետք]], [[Եգիպտոս]] և այլն, խեթերը համարվում էին այդ շրջանից հայտնի մի ինչ-որ փոքրիկ [[ցեղային միություն]]։ Սակայն, աստիճանաբար, հայտնաբերված [[գրավոր աղբյուր]]ների արդյունքում պատկերը էապես փոխվեց․ այժմ մենք գիտենք, որ խեթերն ու Խեթական թագավորությունը Ուշ [[բրոնզի դար]]ի ամենաազդեցիկ ուժերից մեկն էին, որը ժամանակի հզորագույն [[կայսրություն]]ների ( [[Եգիպտոս]], [[Միտաննի]], [[Ասորեստան]] ) վտանգավոր մրցակիցն էր Ք․ա․ II հազարամյակում և շատ հաճախ գերիշխող դիրք ուներ նրանց հանդեպ։
 
[[Խեթական թագավորություն]]ը հիմնադրվել է XVII դարի սկզբներին կամ փոքր-ինչ ավելի ուշ (ամենայն հավանականությամբ)։ Նրա մայրաքաղաքը համարվում էր [[ԽաթթուսասՀաթթուսաս]]ը ( Hattusa, Hattusas ), ներկայիս [[Թուրքիա]]յի [[մայրաքաղաք]] [[Անկարա]]յից 150 կմ հեռավորության վրա գտնվող տարածքը՝ [[Բողազքյոյ]] հնավայրը։ Թագավորությունը գոյատևեց 4․5- 5 դար։
 
Խեթական թագավորության [[բնակչություն|բնակչության]] հիմնական տարրը եղել է [[հնդեվրոպական լեզվաընտանիք]]ին պատկանող լեզուներով խոսող [[բնակչությունը]]<ref>Miller J., Royal Hittite Instructions and Related Administrative Texts, Atlanta/USA, 2013, p. 43-55.</ref>, իսկ խեթերի [[մշակույթ]]ն ու [[կրոն]]ը, [[աստված]]ների բազմազանությունը՝ [[Հին աշխարհ]]ի ամենայուրօրինակ երևույթներից մեկն է<ref>Beckman G., The Religion of the Hittites, Biblical Archaeologist, 1989, p. 98-107; Beckman G., Some Aspects of Hittite Religion, JNES, 1982, N. 41, p. 76-78.</ref>։
Անանուն մասնակից