«Վալենտինա Տերեշկովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7
Տող 29.
 
== Մանկություն և պատանեկություն ==
Վալենտինա Տերեշկովան ծնվել է այժմ գոյություն չունեցող Բոլշոյե Մասլենիկովո գյուղում, [[Յարոսլավլի մարզ]]ի Տուտաև քաղաքի մոտակայքում [[Բելառուս]]ից եկվորի ընտանիքում։ Հայրը՝ Վլադիմիր Տերեշկովը (1912-1940), ծագումով Բելինիչսկի համայնքի Վիյլովո գյուղից, տրակտորավար էր։ 1939 թ. զորակոչվել է [[Կարմիր բանակ]], զոհվել է ռուս-ֆիննական պատերազմում։ Մայրը՝ Յելենա Տերեշկովան (Կռուգլովա) (1913-1987), Դուբրովսկի համայնքի Յերեմեշևինա գյուղից էր, տեքստիլ գործարանի աշխատող էր։ Ընտանիքի անդամներ էին նաև մեծ քույր՝ Լյուդմիլան և փոքր եղբայր՝ Վլադիմիրը<ref name=autogenerated20130618-1>{{cite web|url=http://sobesednik.ru/incident/20120317-tainy-biografii-valentiny-tereshkovoi|title=Վալենտինա Տերեշկովայի կենսագրության գաղտնիքները &#124; Հասարակություն &#124; Собеседник.ru|archiveurl=httphttps://www.webcitation.org/6HSzrUihf?url=http://sobesednik.ru/incident/20120317-tainy-biografii-valentiny-tereshkovoi|archivedate=2013-06-18|accessdate=2013-12-19|dead-url=no}}</ref>։ Հենց Տերեշկովայի պատմածներով՝ փոքր տարիքում խոսում էր [[բելառուսերեն]]<ref>[http://belradio.fm/by/829/news/31740/ Першая жанчына-касманаўт ў дзяцінстве гаварыла па-беларуску] «Еўрапейскае радыё для Беларусі», ապրիլի 24, 2009</ref>։
 
1945 թ. աղջիկը ընդունվում է Յարոսլավլի այժմ իր անունը կրող թիվ 32 [[դպրոց]]։ Ունենալով երաժշտական լավ լսողություն՝ ազատ ժամանակ սովորում էր [[դոմրա]] նվագել։ 1953 թ. ավարտել է յոթերորդ դասարանը։ Ընտանիքին օգնելու համար 1954 թ. Վալենտինան աշխատանքի է ընդունվել Յարոսլավլի կարեգործական գործարանում վուլկանիզացման-հավաքման ցեխում նախապատրաստական աշխատանք կատարելու համար, որտեղ կառավարել է անկյունագծային-կտրող մեքենան։ Միաժամանակ սովորել է երիտասարդ բանվորության դպրոցի երեկոյան դասընթացներում։ 1955 թ. ապրիլ ամսից աշխատել է «Կրասնի Պերեկոպ» տեխնիկական կտորեղենի կոմբինատում որպես [[դերձակ]], որտեղ աշխատել են նաև իր մայրն ու մեծ քույրը։<ref name=autogenerated20130618-1 /> 1959 թ.-ից զբաղվել է պարաշյուտային սպորտով Յարոսլավի աերոակումբում (կատարել է 90 ցատկ)։ Շարունակել է աշխատանքը «Կրասնի Պերեկոպ» տեքստիլ կոմբինատում, 1955-1960 թթ. անցել է հեռակա ուսուցում թեթև արդյունաբերության տեխնիկական ուսումնարանում։ 1960 թ.-ի օգոստոսի 11-ից՝ «Կրասնի Պերեկոպ» կոմբինատի՝ Համամիութենական Լենինյան Կոմունիստական Երիտասարդական Միության կոմիտեի ազատ քարտուղար։