«Ցեղապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Ցեղապետություն''' ({{lang-en|Chiefdom}}), ոչ արդյունաբերական հասարակություններում [[Ազգակցություն|ազգակցության]] վրա հիմնված նախապետական քաղաքական կազմավորման հիերարխիկ ձև, որի շրջանակներում առաջնորդությունը, այսինքն՝ մշտական իշխանությունը, հանդիսանում է տվյալ հասարակության մաս կազմող որևէ ընտրյալ ցեղի կամ «հարստության» առաջնորդի (ցեղապետի) մենաշնորհը։ Նման էլիտար խմբերը տվյալ հասարակության այլ անդամների նկատմամբ կազմում են քաղաքական-գաղափարական ազնվականությունը<ref>{{cite book|last1=Helm|first1=Mary|title=Access to Origins: Affines, Ancestors, and Aristocrats|date=2010|oclc=640095710|publisher=Univ Of Texas Press|location=Austin, TX|isbn=9780292723740|page=4}}</ref>։ Ցեղապետությունը բնորոշ է ուշ նախնադարյան հասարակությանը<ref>Исаев Б.А. Политическая история. Демократия / Б.А. Исаев. - М. : Юрайт, 2020. С. 37</ref>:
 
Հայերենում լեզվական արտահայտությունից ելնելով հարկավոր է չխառնել ցեղապետությունը պետության հետ, քանի որ ցեղապետությունը հանդիսանում է մարդկության պատմության մեջ նախապետական կազմավորման ձև՝ հաջորդելով անգլուխ (ակեֆալ) համայնքներին և նախորդելով [[Պետություն|պետությանը]]<ref>Любашиц В.Я., Разуваев Н.В. Эволюция государства: историческая динамика и теоретическая модель : монография / В.Я. Любашиц, Н.В. Разуваев. - М. : РИОР: ИНФРА-М, 2019. С. 105</ref>։