«Չորրորդ պատ»–ի խմբագրումների տարբերություն

Rescuing 2 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7
չ (→‎Արտաքին հղումներ: փոխարինվեց: → {{Կատեգորիա չկա}})
(Rescuing 2 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7)
Ավստրիացի կինոռեժիսոր [[Միխայել Հանեկե]]ն իր «Հետաքրքիր խաղեր» թրիլլերում ցույց է տալիս ժամանակակից կինեմատոգրաֆիայում «չորրորդ պատը կոտրելու» ամենավառ օրինակներից մեկը: Մշտապես ուշադրությունը շեշտադրելով էկրանի մյուս կողմում հանդիսատեսի ներկայությանը` ռեժիսորը հանդիսատեսին դարձնում է ոչ թե տեղի ունեցածի վկա, այլ ավելի շուտ` դրա մասնակից<ref>[http://www.peremeny.ru/blog/12218 Искусство нуждается в свидетелях] В. Баева</ref>: Ռեժիսորը հասնում է հանդիսատեսի` սյուժեի մեջ ներգրավվածությանը և տեղի ունեցածի` իրականության զգացողությանը: Չսահմանափակվելով դեպի տեսախցիկն ուղղված հայացքներով` գլխավոր հերոսը պարբերաբար դիմում է հանդիսատեսին. «Դուք, հավանաբար, արդեն կուզեիք ավարտել այս ֆիլմի դիտումը»: Ֆիլմի հերոսների հետ դաժան հաշվեհարդար նախատեսելով` նա հետաքրքրվում է հանդիսատեսից, թե նրանք ում համար գրազ կգային, մի պահ վերցնում է հեռակառավարման վահանակն ու ֆիլմը մի քանի րոպե առաջ է տալիս: Ֆիլմի ուղիղ 80-րդ րոպեին ֆիլմի գլխավոր հերոսն արտաբերում է «Մենք դեռ չենք հասել անգամ լիամետրաժ ֆիլմի ստանդարտ տևողությանը» արտահայտությունը, իսկ վերջին տեսարանում չարագործները քննարկում են ֆիլմի բնությունն ու իրական ու հորինած աշխարհների կապի խնդիրը<ref>{{YouTube|uyKrSOR9ENU||Funny Games 4th Wall Scene }}</ref><ref>{{YouTube|Ota8HZ2tvRA||Remote Scene }}</ref>; հարցազրույցի ժամանակ Հանեկեն նշել է, որ ֆիլմով ինքը ցանկացել է ցույց տալ, թե որքան հեշտ է մանիպուլացնել հանդիսատեսին<ref>[http://www.cinemablend.com/new/Interview-Funny-Games-Director-Michael-Haneke-8141.html Interview: Funny Games Director Michael Haneke]</ref>:
 
«Չորրոդ պատի կոտրման» դասական օրինակ է դարձել [[Վուդի Ալլեն]]ի [[Էննի Հոլլ]] ֆիլմը<ref>[http://splitsider.com/2014/07/annie-hall-and-woody-allens-experimental-visual-film-style/ ‘Annie Hall’ and Woody Allen’s Experimental Visual Film Style] {{WaybackWebarchive|url=https://web.archive.org/web/20150929052417/http://splitsider.com/2014/07/annie-hall-and-woody-allens-experimental-visual-film-style/ |date=201509290524172015-09-29 }} by Brad Becker-Parton</ref>», որի հերոսներն անընդհատ դիմում են իրենց հիշողություններին: Հատկանշական տեսարան է, երբ գլխավոր կերպար Սինգերը, չտանելով հայտնի փիլիսոփա [[Մարշալ Մաքլյուեն]]ից արված սխալ մեջբերումը, կադր է բերում հենց իրեն` փիլիսոփային, որը հաճույքով ուղղում է սխալը<ref>{{YouTube|3QCfvBA760s||Woody Allen and Marshall McLuhan destroy the 4th wall in Annie Hall }}</ref>:
 
Կինոյում այս տեխնիկայի կիրառման քննադատները, սակայն, հերոսների դիմելը հանդիսատեսին աննորմալ են համարում տվյալ ժանրի համար` նշելով, որ այն կործանում է կինոյի «տեսողական պատրանքը»<ref>[https://fttreading.wordpress.com/2012/05/31/breaking-the-fourth-wall-direct-address-in-the-cinema-4/ Breaking the Fourth Wall: Direct Address in the Cinema] Tom Brown</ref>:
 
=== Հեռուստատեսություն ===
20-րդ դարի վերջին ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ կատակերգական հեռուստաշոուները, որոնցում կիրառվում է «չորրորդ պատի կոտրումը», շատ ավելի են դուր գալիս հանդիսատեսին, քան դրանց ավանդական նմանակները: Հետազոտության հեղինակները հանգել են այն եզրակացությանը, որ լսարանը սիրում է իրեն զգալ մեդիայի մաս, իսկ ներգրավվածության զգացումը լսարանին դիմելիս ավելանում է<ref>[http://auter.tv/info/publications/articles/FourthWall.pdf When Characters Speak Directly to Viewers: Breaking the Fourth Wall in Television] {{WaybackWebarchive|url=https://web.archive.org/web/20160304212030/http://auter.tv/info/publications/articles/FourthWall.pdf |date=201603042120302016-03-04 }} By Philip J. Auter and Donald M. Davis</ref>:
 
Բրիտանական կատակերգական «Մոնտի Պայտոնի թռչող կրկեսը» սերիալը բազմիցս դիմել է «չորրորդ պատի կոտրմանը»<ref>Darl Larsen. Monty Python’s Flying Circus: An Utterly Complete, Thoroughly Unillustrated, Absolutely Unauthorized Guide to Possibly All the References.- Scarecrow Press, 2008. — p. 16</ref>, օրինակ.