«Մասնակից:Լիլիթ85/Ավազարկղ 1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակներ՝ Դատարկում Ձեռքով հետշրջում
Տող 1.
'''Ընթերցում''' ({{lang-fr|La Lecture}}), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը՝ վրձնված 1932 թվականին՝ սյուռեալիզմի շրջանում։ Գտնվում է մասնավոր հավաքածուում։ Չափսերն են՝ 65,5 × 51 սմ<ref>{{cite web|url=https://www.webcitation.org/5wBG9LxJq?url=http://english.cntv.cn/program/cultureexpress/20110121/103450.shtml|title=Picasso's "La Lecture" to be sold in Pairs|date=|website=|publisher=Webcitation.org|accessdate=2020-09-02|author=|lang=}}</ref>։
 
Վառ գույներով՝ դեղին, կանաչ, կարմիր, լի դիմանկարը նկարիչը ստեղծել է իր կյանքի այն շրջանում, որը արվեստագետները անվանում են «սիրահարված» շրջան։ Նկարում պատկերված է <bdi>[[Մարիա-Թերեզա Վալտեր]]<nowiki/>ը՝ Պիկասոյի գալտնի սիրուհին, որը քնել է բազմոցին՝ գիրքը ծնկներին։ Բրիտանական</bdi> ''[[The Guardian]]'' թերթի արվեստի գծով լրագրողը կարծում է, որ Վալտերի ծնկներին դրված բաց գիրքը «ինքն իրենից ներկայացնում է սեքսուալ խորհրդանիշ», իսկ նկարը բնորոշել է որպես «զգայական, էրոտիկ և երջանիկ»<ref>{{cite web|url=https://www.theguardian.com/artanddesign/2011/jan/17/picasso-sothebys-la-lecture-auction|title=Picasso to make biggest impression at Sotheby's sale|date=|website=|publisher=The Guardian|accessdate=2020-09-02|author=|lang=}}</ref>։
 
Մարիա Թերերզան Պիկասոյի հետ հանդիպել է 1927 թվականին։ Աղջիկը ընդամենը 17 տարեկան էր, իսկ Պիկասոն՝ 45։ Նա դուրս էր եկել փարիզյան մետրոյից, երբ Պիկասոն մոտեցել է նրան, բռնել նրա ձեռքը և ասել․ «Ես Պիկասոն եմ։ Մենք միասին պատրաստվում ենք անել մեծ գործեր»։ Ավելի ուշ Վալտերը հիշում էր, որ նա անմեղ աղջիկ էր և երբեք չէր լսել ոչ այդ նկարչի և ոչ էլ նրա փառքի մասին<ref>{{cite web|url=http://www.theartwolf.com/news/picasso-lecture-en.htm|title='La Lecture', a Picasso portrait of his muse Marie-Thérèse, to be auctioned in London|date=|website=|publisher=The Art Wolf|accessdate=2020-09-02|author=|lang=}}</ref>։ Այն դեպքում, երբ Պիկասոն ամուսնացած էր ռուս բալետի պարուհի Օլգա Խոխլովայի հետ։ Նա թաքցրել է կնոջից իր նոր հափշտակությունը այնքան ժամանակ, մինչև 1935 թվականին Խոխլովան իր ընկերոջից իմացել է ամուսնու սիրուհու հղիության մասին։ Օլգան նույն պահին հեռացել է Պիկասոյից՝ իր հետ վերցնելով որդուն։ Նրանց ամուսնությունը քայքայվել է, չնայած պաշտոնապես մինչև Խոխլովային մահը՝ 1955 թվականը, նրանք մնացել են ամուսիններ։
 
Մարիա Թերեզա վալտերը՝ սեքսուալ և ֆիզիկապես գայթակղիչ, Պիկասոյի վրա թողել է ուժեղ ազդեցություն և ներշնչել է նրան վրձնել «Աղջիկը հայելու առաջ», «<bdi>[[Երազ (Պիկասոյի նկար)|Երազ]]</bdi>», « <bdi>[[Մերկ կինը, կանաչ տերևներ և կուրծք]]</bdi>» և շատ այլ ստեղծագործություններ, որոնցում մարմնավորվել են նրա կերպարները։
 
2011 թվականի փետրվարի 8-ին «Ընթերցում» նկարը ցուցադրվել է Լոնդոնի <bdi>[[Սոթբիս]]<nowiki/>ի աճուրդում</bdi> և վաճառվել անանուն մասնակցին հեռախոսով 6 րոպե սակարկելուց հետո 25,2 միլիոն ֆունտ ստեռլինգով (40,7 միլիոն դոլարով)<ref>{{cite web|url=https://www.bbc.com/news/entertainment-arts-12400465|title=Picasso painting La Lecture fetches £25m at auction|date=|website=|publisher=BBC|accessdate=2020-09-02|author=|lang=}}</ref>։ Ավելի վաղ նկարը նկարը ցուցադրվել էր [[Քրիստիս]] աճուրդում 1989 թվականին և վաճառվել 5,8 միլիոն դոլարով։ Այդ ժամանակ շատերը այդ աշխատանքը համարել են գերագնահատված<ref>{{cite web|url=https://www.independent.co.uk/news/long-faces-at-ny-art-houses-1345237.html|title=Long faces at NY art houses|date=|website=|publisher=Independent|accessdate=2020-09-06|author=|lang=}}</ref>։