«Պանի ֆլեյտան (նկար, Պիկասո)»–ի խմբագրումների տարբերություն

Պաբլո Պիկասոյի նկար
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկար}} '''Պանի ֆլեյտան''' ({{lang-fr|La flûte de Pan}}), Պաբլո Պիկասոյի նկարը, որը վրձնվել է 1923 թվակ...»:
(Տարբերություն չկա)

16:35, 16 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Պանի ֆլեյտան (ֆր.՝ La flûte de Pan), Պաբլո Պիկասոյի նկարը, որը վրձնվել է 1923 թվականին` նեոկլասիցիզմի շրջանում։ Գտնվում է Փարիզի Պիկասոյի թանգարանում։ Չափսերն են՝ 205 × 174 սմ[1]։

Պանի ֆլեյտան
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1923
բարձրություն205 սանտիմետր
լայնություն174 սանտիմետր
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊիկասոյի թանգարան
հավաքածուՊիկասոյի թանգարան
Ծանոթագրություններ

1923 թվականին Պիկասոն կնոջ՝ Օլգայի և իրենց փոքր որդու՝ Պաուլի հետ ամառն անցկացրել են [[Անթիբ]ում՝ Ֆրանսիայի Լազուր ափում, որտեղ նկարիչը ստեղծել է իր մոնումենտալ ստեղծագորխությունը «Պանի ֆլեյտան», նաև արել է լողորդների մի քանի էտյուդներ[2][3]։

Քարե պատերի և միջերկրածովյա լողափերի՝ վառ արևով լցված ֆոնի վրա Պիկասոն պատկերել է երկու գրեթե մերկ երիտասարդի՝ դասական կեցվածքով։ Նրանցից մեկը նստած է քարին՝ նվագելով Պանի ֆլեյտան, մյուսը կանգնած է՝ խորասուզված մտահոգության մեջ և լսում է կախարդական հնչյունները։ Նրանց արևառ մարմինները նման են հոմերոսյան արձաններին, թվում են լրիվ անշարժ և հակադրվում են վառ կապույտ ֆոնին։ Միջերկրածովյան մթնոլորտը և պարզեցված ձևերը հիշեցնում են Հին Հունաստանի առասպելների մասին, որոնք Պիկասոյի համար դարձել են ոգեշնչման հնարավոր աղբյուր։

Նկարը Պիկասոյի հիմնական հավաքածուի մեջ է մտել 1979 թվականին՝ ի թիվս նկարչի այլ ստեղծագործությունների, նրա ժառանգների կողմից ժառանգության հարկի վճարման հաշվին[1][4]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Pablo Picasso. La Flûte de Pan, 1923». Navigart. Վերցված է 2020-04-06-ին.
  2. «BIOGRAPHY. The life of Pablo Picasso». Musee Picasso Paris. Վերցված է 2020-04-06-ին.
  3. «Les Séjours sur la Côte d'Azur 1920 – 1939» (PDF). Վերցված է 2020-04-06-ին.
  4. «Musée national Picasso». FranceArchives. Վերցված է 2020-04-06-ին.