«Մենդոսա (պրովինցիա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և oգտվելով ԱՎԲ
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7
Տող 102.
 
== Տնտեսություն ==
Ամբողջ աշխարհում լինելով հայտնի իր խաղողագործությամբ (Արգենտինայի գինու արտադրանքի 1,5 մլրդ լիտրի 70%-ը)<ref>[http://www.argentinewineguide.com/resources/statistics.html Argentina Wine Guide | The Argentine Wine Industry — Key Statistics<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>՝ Մենդոսայի տնտեսությունը (Արգենտինայում մեծությամբ հինգերորդ), այնուամենայնիվ, բավական բազմազան է։ 2006 թվականին այն գնահատվել է 13,8 մլրդ ԱՄՆ դոլար, կամ 8720 ԱՄՆ դոլար մեկ շնչի հաշվով (մոտավորապես միջինում)<ref>[http://www.iader.org.ar/ I.A.D.E.R<!-- Bot generated title -->]</ref>։ Գյուղատնտեսությունը, բնականաբար (թեև կազմում է ամբողջ տնտեսության ընդամենը 7%-ը)<ref name=pbg>[http://www.deie.mendoza.gov.ar/prensa/producto bruto geografico/pbg2005.pdf]</ref>, երկար ժամանակ հանդիսացել է Մենդոսի արժութային եկամտի հիմնական աղբյուրը (մեծությամբ հաջորդը զբոսաշրջությունն էր, հիմնականում՝ Չիլիից)։ Բացի խաղողից, այլ կարևոր գյուղատնտեսական մշակույթներ (հիմնականում Արգենտինայի շուկայի համար) են համարվում [[խնձոր]]ը, [[տանձ]]ը, [[լոլիկ]]ը, [[Գլուխ սոխ|սոխը]], [[Սալորենի|սալորը]], [[Ձիթենի եվրոպական|ձիթապտուղը]], [[բալ]]ը, [[Դեղձենի|դեղձը]] և [[Սերկևիլենի|սերկևիլը]]: [[Մեղվաբուծություն]]ը, որն ունի 30 000 փեթակ, ևս մեկ աճող ոլորտ է, ինչը բարենպաստ է Մենդոսայի չոր եղանակին: Լեռնային արդյունաբերությունը Մենդոսի տնտեսության կարևոր մասն է, որը վերջին տարիներին բուռն կերպով զարգանում է, 2005 թվականին արտադրության ծավալի 22 տոկոսն է կազմում (երկրի միջին թվից գրեթե 5 անգամ ավելի)<ref name=pbg/>: Պետական [[նավթ]]ային պաշարների տասնչորս տոկոսը կենտրոնացված Է Մենդոսայում, ինչպես նաև իրականացվում է կրաքարի և [[Ուրան (տարր)|ուրանի]] հանքերի լայնածավալ մշակում: Արտադրությունը երկար ժամանակ նպաստել է նահանգի բարգավաճմանը և դեռ կազմում է տնտեսության 16 %-ը<ref name=pbg/>։ Մենդոսի գլխավոր ճյուղերն են. գինու արտադրությունը, որտեղ հաշվվում է 1200 գինու գործարան և որը 2005 թվականին 1,1 միլիարդ լիտր գինի է արտադրել, պահածոյացված մրգերի արտադրությունը, մեծ նավթավերամշակման (Լուհան դե Քույոյում), [[ցեմենտ]]ի գործարանները և այլն: Ավիաշինությունը ներկայացված է «Պուելչե» թեթև ինքնաթիռներ արտադրող Laviasa ընկերության գործարանով<ref>[http://laviasa.com/html/Puelche_Ficha_Caracteristicas.html PA-25-235 «Puelche II» на официальном сайте Laviasa] {{WaybackWebarchive|url=https://web.archive.org/web/20130509012620/http://laviasa.com/html/Puelche_Ficha_Caracteristicas.html |date=201305090126202013-05-09 }} {{ref-es}}</ref>։ Մենդոսի ծառայությունների ոլորտը զարգացած և բազմազան է մի փոքր ավելի քիչ, քան երկրի միջինում: Զբոսաշրջությունը, որը վաղուց գործում է գեղատեսիլ նահանգում, 2002 թվականին՝ սկսած Արգենտինական պեսոյի արժեզրկումից, դարձել է եկամտի կարևորագույն աղբյուրներից մեկը, որը տարեկան գրավում է մոտավորապես 700000 զբոսաշրջիկ: Հիմնական տեսարժան վայրերն են Լաս Լենյաս լեռնադահուկային կենտրոնը, [[Ակոնկագուա]] լեռը, տարածաշրջանային զբոսայգիներ. Աթուել կիրճ, Պուենտե դել Ինկա, Գուայմալիեն և ուրիշներ: Արգենտինական գինու արտադրության մեջ տեղի ունեցող վերջին իրադարձությունների շնորհիվ՝ գինու զբոսաշրջությունը, նահանգում ամենուր հայտնվող՝ նրա վրա կենտրոնացած բազմաթիվ հյուրանոցներով, դարձել է շատ տարածված: Գինու գործարանները սովորաբար առաջարկում են անվճար էքսկուրսիաներ տարածքում՝ այցելության վերջում գինու համտեսմամբ: ''Ֆիեստա դե լա Վենդիմիան'' (խաղողի բերքահավաքի տոն) գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների փետրվարի վերջին՝ մարտի սկզբին: Լեռներում՝ Չիլիի հետ սահմանին տեղակայված [[Անդյան Քրիստոս]] արձանը ընդգրկված է բազմաթիվ էքսկուրսիաների երթուղիներում:
 
<gallery>