«Ֆրիդրիխ Էնգելս»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ r2.7.2+) (Ռոբոտը փոփոխում է․: ar:فريدرخ انغلز |
չ r2.7.3) (Ռոբոտը փոփոխում է․: hi:फ्रेडरिक एंगेल्स; cosmetic changes |
||
Տող 3.
Իրենց աշխատություներում նրանք փորձում էին ապացուցել, որ բանվորները հասարակության կարևորագույն հատվածն են: Ուստի պետք է հեղափոխության միջոցով ստեղծել բանվորական պետություն, վերացնել կապիտալիստական հասարակարգը և կառուցել նորը:
== Կենսագրություն ==
Ֆրիդրիխ Էնգելսը ծնվել է գործարանատիրոջ ընտանիքում: Ուսանել է [[Բարմեն]]ի քաղաքային դպրոցում, ապա՝ [[Էլբերֆելդ]]ի գիմնազիայում: Դեռևս դպրոցական տարիներից դրսևորվել են նրա գրական, երաժշտական լեզվական բացառիկ ունակությունները. Ազատ տիրապետել է մոտ 20 լեզվի: 1841թ.-ից անցել է զինվորական ծառայության, միաժամանակ [[Բեռլին]]ի համալսարանում սովորել է [[փիլիսոփայություն]]. հարել է երիտասարդ [[Հեգել|հեգելական]]երի ձախ թևին: 1844 թ.-ին [[
== Էնգելսը և գերմանական հեղափոխական շարժումը ==
[[
Էնգելսը գործուն մասնակցություն է ունեցել 1849թ.-ի գերմանական ժողովրդի զինված ապստամբությանը Հարավարևմտյան [[Գերմանիա]]յում: Հեղափոխության պարտությունից հետո՝ 1849թ.-ին, մեկնել է [[Անգլիա]], մինչև 1870թ. ապրել է [[Մանչեստեր]]ում, նա մակագրություն հաստատել [[Լոնդոն]]ում ապրող Մարքսի հետ և նյութապես օգնել նրան:
Էնգելսը Մարքսի հետ ղեկավարել է առաջին [[Ինտերնացիոնալ]]ը (1864-76թթ.), իսկ Մարքսի մահվանից (1883թ.) հետո եղել Եվրոպական սոցիալիստների ղեկավարն ու խորհրդակը: Գործերի մի մասը («Սուրբ ընտանիք», 1845թ., «Գեմանական գաղաափարախուսության», 1845-46 թթ.) հրատարակել են համահեղինակությամբ:
== Փարիզի կոմունա ==
Էնգելսը մասնակցել է աշխարհում առաջին պրոլետարական հեղափոխությանը՝ [[Փարիզի կոմունա]]յին (1871թ.), իսկ Կոմունայի պարտությունից հետո քննադատել է նրա սխալներն ու գնահատել դասերը:
Էնգելսը էականորեն նպաստել է 1889թ.-ին Փարիզում պրոլետարիատի միջազգային նոր միավորման ՝ [[երկրորդ Ինտերնացիոնալ]]ի ստեղծմանը, որը, շարունակելով առաջին ինտերնացիոնալի գործը, նպաստել է համաշխարհային բանվորական շարժման ընդլայնմանն ու համախմբմանը: Նա անձամբ է մասնակցել միջազգային [[պրոլետարիատի
== Դիալեկտիկական մատերիալիզմ ==
Էնգելսը ընդհանրացնել ժամանակի բնագիտական նվաճումները և [[դիալեկտիկական մատերիալիզմ|դիալեկտիկական մատերիալիստական]] մեթոդը տարածել բնության ճանաչման վրա: Ըստ նրա՝ աշխարհի միասնակությունը նրա նյութականության մեջ է, իսկ շարժումը մատերիայի գոյության ձև է: Կտրականապես հերքել է աշխարհի անճանաչելիության մասին տեսությունը՝ [[ագնոստիցիզմ]]ը՝ իր բոլոր դրսևորումներով, ճանաչողության դիալեկտիկական մանտերիալիստական մեթոդաբանությունն առաջադրել որպես մինչ այդ ընդունված նման մոտեցումների այլընտրանք: Այս և փիլիսոփայության բազմաթիվ այլ հարցեր են քննարկվել նրա «[[Անտի-Դյուրինգ]]» (1878թ.), «[[Լյուդվիգ ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը]]» (1886թ.) և այլ երկերում:
== Էնգելսը և Ռուսաստանը ==
Էնգելսը մեծ ուշադրությամբ է հետևել [[Ռուսաստան]]ում ծավալվող իրադարձություններին՝ կանխատեսելով ռուսական վերահաս հեղափոխությունը և նրա անվերապահ ազդեցությունը մյուս երկրների հեղափոխական շարժումների վրա: Նա նամակագրական և անձնական կապեր է ունեցել ռուս քաղաքական գործիչներից շատերի հետ, խրախուսել է նրանց պայքարը:
== Էնգելսը և Հայաստանը ==
Էնգելսը զբաղվել է նաև [[Հայաստան]]ին առնչվող հարցերով: Նա համակրանքով է վերաբերվել հայ ժողովրդի ազատագրական շարժմանը ՝ ընդդեմ թուրքական ու ցարական բռնապետությունների , բարեկամական կապեր է ունեցել հայ հեղափոխական գործիչների հետ՝ հատաքրքըրվել է Հայաստանի պատմական անցյալով, հանգել այն եզրակացության, որ «...Հայաստանի ազատագրումը թուրքերից, ինչպես նաև ռուսներից հնարավոր կդառնա, երբ տապալվի ռուսական ցարիզմը»: Տասնիններորդ դարի վերջի հայ հասարակական-քաղաքական գործիչները ծանոթ են եղել [[մարքսիստական ուսմունք]]ին, առանձին գործեր թարգմանել են հայերեն՝ հայ հասարակականության շրջանում [[մարքսիզմ]]ը տարածելու նպատակով:
Էնգելսի աշխատությունները հրատարակվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն՝ հայ հեղափոխական գործիչներ [[Ստեփան Շահումյան]]ի, [[Բոգդան Կնունյաց]]ի , [[Սուրեն Սպանդարյան]]ի, [[Ալեքսանդր Մյասնիկյան]]ի, [[Սարգիս Կասյան]]ի և ուրիշների ջանքերով:
== Արտաքին հղումներ ==
[http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=686&sWord=Array Հայկական Դպրոցական Հանրագիտարան, Էնգելս Ֆրիդրիխ]
Տող 64.
[[gv:Friedrich Engels]]
[[he:פרידריך אנגלס]]
[[hi:फ्रेडरिक
[[hr:Friedrich Engels]]
[[hsb:Friedrich Engels]]
|